Ռեբեկա Կադագա

ուգանդացի քաղաքական գործիչներ

Ռեբեկա Կադագա (անգլ.՝ Rebecca Alitwala Kadaga, մայիսի 24, 1956(1956-05-24)[4], Կամուլի, Արևելյան շրջան, Ուգանդա), ուգանդացի փաստաբան, քաղաքական գործիչ։ Ուգանդայի խորհրդարանի խոսնակ (2011 թվականի մայիսի 19-ից)[5]։ Ուգանդայի խորհրդարանի պատմության մեջ առաջին ընտրված կին խոսնակն է[6]։ Հաջորդել է Էդվարդ Սսեաանդին, որը պաշտոնավարել է 2001-2011 թվականներին։ Ռեբեկա Կադագան նաև Ուգանդայի խորհրդարանի անդամ է Կամուլիի շրջանի կանանց ընտրական շրջանից (1989 թվականից)[7][8]։

Ռեբեկա Կադագա
 
Կուսակցություն՝ Ազգային դիմադրության շարժում
Կրթություն՝ Մակերերեի համալսարան[1], Զիմբաբվեի համալսարան[1], Namasagali College?[2] և University of Zimbabwe Faculty of Law?[3]
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 24, 1956(1956-05-24)[4] (67 տարեկան)
Ծննդավայր Կամուլի, Արևելյան շրջան, Ուգանդա
Քաղաքացիություն  Ուգանդա

Կենսագրություն խմբագրել

Ռեբեկա Կադագան ծնվել է 1956 թվականի մայիսի 24-ին, Արևելյան Ուգանդայի Կամուլի շրջանում։ Սովորել է Նամասագալի քոլեջում։ 1978 թվականին ավարտել է Մակերերեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, 1979 թվականին Կամպալայի Օրենքի զարգացման կենտրոնից ստացել է պրակտիկ իրավաբանի դիպլոմ, 2000 թվականին՝ Զիմբաբվեի համալսարանից Կանանց իրավունքի դիպլոմ։ 2003 թվականին նույն համալսարանից ստացել է արվեստի մագիստրոսի կոչում՝ մասնագիտանալով Կանանց իրավունքի հարցերում[9]։

Գործունեություն խմբագրել

1984-1988 թվականներին զբաղվել է մասնավոր իրավագիտական պրակտիկայով։ 1989-1996 թվականներին Կամուլիի շրջանի Կանաց ընտրական օկրուգից եղել է Ուգանդայի խորհրդարանի անդամ, 1993-1996 թվականներին՝ Մբարարայի համալսարանի համալսարանական խորհրդի նախագահ, 1996 թվականին՝ Արևելաաֆրիկյան կին խորհրդարանականների ասոցիացիայի գլխավոր քարտուղար։

1996-1998 թվականներին Ռեբեկա Կադագան եղել է Ուգանդայի տարածաշրջանային համագործակցության (Աֆրիկա և Մերձավոր Արևելք) նախարար, 1998-1999 թվականներին՝ հաղորդակցության և ավիացիայի նախարար, 1999-2000 թվականներին՝ խորհրդարանի հարցերի նախարար։ 2001 թվականին ընտրվել է խորհրդարանի փոխնախագահ և պաշտոնավարել մինչև 2011 թվականի մայիսի 19-ը, երբ ընտրվել է խորհրդարանի խոսնակ[10]։

2016 թվականի փետրվարին կայացած ընդհանուր ընտրություններից հետո Կադագան 2016 թվականի մայիսի 19-ին միաձայն ընտրվել է խորհրդարանի նախագահ[11]։

Խորհրդարանական պարտականություններ խմբագրել

Բացի Ուգանդայի խորհրդարանի խոսնակի պարտականություններից, հետևյալ խորհրդարանական հանձնաժողովների անդամ է՝

  • Նշանակումների հանձնաժողով՝ Կոմիտեն դիտարկում է նախագահի կողմից կատարվող կառավարական բոլոր նշանակումները և կարող է հաստատել կամ մերժել դրանք
  • Խորհրդարանական հանձնաժողով՝ խոսնակը նախագահում է հանձնաժողովը
  • Բիզնես կոմիտե՝ խոսնակը նախագահում է հանձնաժողովը

Հակասություններ խմբագրել

Կադադան խոստացել էր 2012 թվականի դեկտեմբերին Ուգանդայում խորհրդարանի միջոցով անցկացնել հակահամասեռականության օրինագիծը։ Օրինագիծը երբեմն անվանում են «Գեյերի օրինագծի վերացում», միաժամանակ ձգտում էր մահապատիժ կամ ցմահ բանտարկություն սահմանել համասեռական գործողությունների դեմ, սակայն հետագայում մահապատժի տարբերակը օրինագծից հանվեց։ Կադադան ասում է, որ դա օրենք կդառնա, քանի որ շատ ուգանդացիներ «պահանջում են դա»[12]։

2012 թվականի դեկտեմբերին Կադագան Հռոմում ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի և Օրենքի գերակայության խորհրդարանականների խորհրդատվական վեհաժողովի յոթերորդ նիստում[13][14]։

Լուրեր էին շրջանառվում, որ Կադագան Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ից օրհնություն է ստացել Վատիկանում պատարագի ժամանակ[15]։ Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Պատվիրակության հետ հարաբերությունները սովորական չէին և ոչ մի օրհնություն չի եղել»։ Ուգանդայի պատգամավորների խումբը ողջունել է Հռոմի պապին, «ինչպես ցանկացած այլ այցելու, և դա «ոչ մի կերպ չէր հաստատում Կադագայի գործողությունները կամ առաջարկությունները»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://whoinafrica.com/person/16
  2. 2,0 2,1 http://whoinafrica.com/person/16
  3. 3,0 3,1 https://www.gsws.ae/speaker/hon-rebecca-alitwala-kadaga/
  4. 4,0 4,1 https://www.africa-confidential.com/profile/id/4659/Rebecca_Kadaga
  5. Joyce Namutebi, Henry Mukasa, and Milton Olupot (2011 թ․ մայիսի 19). «Kadaga Is First Female Speaker». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. Wambi, Michael (2011 թ․ մայիսի 24). «Politics: First Woman Speaker of Parliament Changing Politics». Inter Press Service. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. Mutaka, Moses (2015 թ․ հուլիսի 2). «Kadaga should quit Kamuli woman seat, says rival». Daily Monitor. Kampala. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. Paul, Sonia (2016 թ․ փետրվարի 26). «Will This Woman Replace Uganda's Strongman?». New York City: Slate (magazine). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "Slate Magazine" ignored (օգնություն)
  9. Uganda Parliament, . (2011). «Profile of Alitwala Rebecca Kadaga». Parliament of Uganda. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  10. Naturinda, Sheila (2011 թ․ մայիսի 16). «Speaker Ssekandi Quits for Kadaga». Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. "Kadaga Speaker, Oulanyah Deputy" Արխիվացված 2019-08-20 Wayback Machine, New Vision, 19 May 2016.
  12. Muhumuza, Rodney (2012 թ․ նոյեմբերի 12). «Uganda's Anti-Gay Bill To Pass This Year: Official». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  13. PGA, . (2012 թ․ դեկտեմբեր). «Consultative Assembly of Parliamentarians for The ICC And The Rule of Law - 7th Session». © 2014 Parliamentarians for Global Action (PGA). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  14. PGA, . (2012 թ․ դեկտեմբերի 7). «7th Consultative Assembly of Parliamentarians for The International Criminal Court (ICC) And The Rule of Law & World Parliamentary Conference On Human Rights 34th Annual Forum of PGA, 10 & 11 December 2012: Programme» (PDF). Parliamentarians for Global Action (PGA). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  15. Uganda Parliament, . (2012 թ․ դեկտեմբեր). «Speaker Kadaga Receives Blessings From The Pope At Vatican Mass». Parliament of Uganda. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  16. Alessandro Speciale, . (2012 թ․ դեկտեմբերի 15). «Why Does Benedict XVI Receive Anti-Gay Politicians In Audience?». Vatican Insider. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)