Ռեակտիվ շարժիչում վառելիքը, խառնվելով օդին, սեղմվում, այրվում և արտանետվում է սահուն ու անընդմեջ ընթացքով։ Սա չունի աշխատանքը դանդաղեցնող՝ հետ ու առաջ շարժվող մխոցներ։ Ռեակտիվ շարժիչի ամենապարզ տեսակի՝ տուրբոշարժիչի ողջ մեխանիկական աշխատանքը կատարվում է ուղղակի, հետ մղվող տաք գազերը շարժիչը հրում են առաջ՝ ինչպես հրթիռում։ Տուրբոպտուտակը՝ ներկայիս մարդատար ինքնաթիռների մեծ մասի շարժիչը, առջևում ունի մեծ պտուտակ, որն օդ է փչում շարժիչի արտաքին մասի շուրջը։ Այդ օդն աշխատեցնում է պտուտակն ու առաջ մղում ինքնաթիռը՝ միաժամանակ պաշտպանելով արտազատվող գազերի արագընթաց հոսանքից, ինչպես նաև շարժիչի աշխատանքը դարձնում առավել արդյունավետ և անաղմուկ։ Առաջին անգամ ռեակտիվ շարժիչը արտոնագրել է Ֆրենկ Ուիթլը։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեակտիվ շարժիչ» հոդվածին։