Ռաֆիկ Նահապետյան

հայ պատմաբան

Ռաֆիկ Ասկանազի Նահապետյան (սեպտեմբերի 18, 1943(1943-09-18), Թափանլի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ռաֆիկ Նահապետյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1943(1943-09-18) (80 տարեկան)
ԾննդավայրԹափանլի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1967)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2008)
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 18-ին Սպիտակի շրջանի (այժմ Լոռու մարզի) Գեղասար գյուղում։ Սովորել է Գեղասարի ութնամյա դպրոցում, ապա 1960 թ. գերազանցությամբ ավարտել է Նալբանդի միջնակարգ դպրոցը։ 1960-1962 թվականներին ուսանել է Վանաձորի շինարարական տեխնիկումում։ 1963-1967 թվականներին սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1970-1973 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ Ազգագրություն մասնագիտությամբ։ 1967 թ. աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ նախ որպես լաբորանտ, կաբինետի վարիչ, 1986 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ։ 1986 թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ 2008 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2009 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։

Գիտամանկավարժական գործունեություն խմբագրել

ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասավանդել է հայ ազգագրություն, ազգագրության հիմունքներ ընդհանուր և նեղ մասնագիտական մի շարք դասընթացներ։ Միաժամանակ դասախոսում է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ 1998 թվականից մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչն է։ 2000-2004 թթ. եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, 2005-2007 թթ.՝ մասնաճյուղի ուսումնագիտական և մեթոդական խորհրդի նախագահ, տնօրենի խորհրդական։ 2000 թվականից մասնագիտական դասընթացներ է վարում նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ «Աղձնիքի հայերը (պատմազգագրական ուսումնասիրություն)» թեմայի ղեկավարն է։ 2004 թ. հիմնել է «Արևմտահայերի էթնոմշակութային բնութագիրը» խորագրով գիտական հրապարակումների շարքը։ Հինգ մենագրությունների, ավելի քան 50 գիտական հոդվածների, 10 ուսումնամեթոդական աշխատանքների և բազմաթիվ հեռուստահաղորդումների հեղինակ է։

Երկեր խմբագրել

  • Աղձնիքահայերի ընտանիքը և ընտանեկան ծիսակարգը (XIX դարի երկրորդ կես - XX դարի սկիզբ), Երևան, 2004, 260 էջ։
  • Աղձնիքահայերի ամուսնահարսանեկան սովորույթներն ու ծեսերը, Երևան, 2007, 306 էջ։
  • Ազգագրություն (Ուսումնամեթոդական ուղեցույց), Երևան, 2008։
  • Հայոց սոցիոնորմատիվ մշակույթը, Երևան, 2009։
  • Հայ ազգագրության պատմություն, Երևան, 2010, 150 էջ ԵՊՀ կայք-էջ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  • Հայոց սոցիոնորմատիվ մշակույթը, Երևան, 2014, 180 էջ ԵՊՀ կայք-էջ Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
  • Հայոց ազգակցական համակարգը (XIX դարի 2-րդ կես - XX դարի սկիզբ), Երևան, 2012, 257 էջ։
  • Աղձնիքահայերի մանկան ծննդի և խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը, Երևան, 2011, 220 էջ ԵՊՀ կայք-էջ Արխիվացված 2019-07-11 Wayback Machine

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել