Ռաֆիկ Եդոյան

հայ գյուղատնտես

Ռաֆիկ Հայկոյի Եդոյան (հուլիսի 10, 1938(1938-07-10)[1], Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2023(2023-01-15), Վանաձոր, Հայաստան), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1984), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[2]։

Ռաֆիկ Եդոյան
Ծնվել էհուլիսի 10, 1938(1938-07-10)[1]
Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 15, 2023(2023-01-15) (84 տարեկան)
Վանաձոր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգյուղատնտես
Հաստատություն(ներ)ՎՊՀ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1963)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983)

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Եդոյանը ծնվել է 1938 թվականին Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում[3][4]։ 1955 թվականին ավարտել է գյուղի դպրոցը, 1963 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը[5][6]։ 1970 թվականից աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում[7], 1972-1979 թվականներին եղել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության և աշխարհագրության ամբիոնի վարիչ, 1979-1987 թվականներին՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ֆակուլտետի դեկան, 1987 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1991 թվականին Եդոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Արցախի պետական համալսարանը։

Հեղինակ է շուրջ 160 հոդվածի, 15 ուսումնական ձեռնարկի, մենագրության, բուհական դասագրքի և 2 հեղինակային իրավունքի[8]։ Զբաղվում է վայրի օգտակար բույսերի ուսումնասիրությամբ։ Գիտական հետաքրքրություններն են գենետիկան, սելեկցիան, բուսաբանությունը, էկոլոգիան։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Ն. Ի. Վավիլովի անվան մեդալ (1974, գենետիկայի, սելեկցիայի բնագավառում կատարած աշխատանքների համար),
  • Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի,
  • Վանաձորի պատվավոր քաղաքացի,
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ,
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ,
  • Երևանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
  • Արցախի համալսարանի ոսկե մեդալ։

Երկեր խմբագրել

  • Գենետիկա սելեկցիայի հիմունքներով առարկայի խնդրագիրք, Երևան, Լույս հրատ., 1989 թ.[9]:
  • Բջջաբանություն. գենետիկա սելեկցիայի հիմունքներով, Երևան, Լույս հրատ., 1991:
  • Գյուղատնտեսությունը և էկոլոգիան, Վանաձոր, 1999։
  • Բույսերի սելեկցիայի և սերմնաբանության հիմունքներ, Երևան, 2006։
  • Բնապահպանության դասավանդման մեթոդիկայի և լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ, Երևան, 2010։
  • Գենետիկա սելեկցիայի հիմունքներով, Երևան, 2011։
  • Հոսքաջրերի էկոլոգիական խնդիրները, բուհական ձեռնարկ, ՙՙՕրենք և իրականություն՚՚ Երևան, 2014։
  • Իմունասելեկցիա սերմնաբուծություն, Բուհական դասագիրք, Երևան, 2017։
  • Բույսերի իմունիտետ իմունիտետային սելեկցիա, ներբուհական դասագիրք, Երևան, 2017։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2242
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Գավառի Քաղաքապետարան». www.gavariqaghaqapetaran.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  4. «Ռաֆիկ Հայկոյի Եդոյան». kyavartv.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Եդոյան Ռաֆիկ Հայկոյի ։». persons.anau.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. «Եդոյան Ռաֆիկ Հայկոյի». www.vsu.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  8. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Եդոյան, Ռաֆիկ Հայկոյի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  9. Եդոյան, Ռաֆիկ (1989 թ․ հունվարի 1). «Գենետիկա սելեկցիայի հիմունքներով» առարկայի խնդրագիրք. Լույս. ISBN 9785545000333.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիկ Եդոյան» հոդվածին։