Ռաֆիկ Անդրեասյան

պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Ազիզի Անդրեասյան (հոկտեմբերի 23, 1961(1961-10-23), Ուրցաձոր, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, մանկավարժ, ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի համայնքապետ։ 2018 թվականի հոկտմեբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց[1], իսկ 2019 թվականին վերընտրվեց համայնքի ղեկավար[2]։

Ռաֆիկ Անդրեասյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1961(1961-10-23) (62 տարեկան)
Ծննդավայր Ուրցաձոր, Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Անդրեասյանը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 23-ին[3] Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ։ 2001 թվականին ընտրվել է Ուրցաձոր գյուղի գյուղապետ, իսկ 2016 թվականից՝ Ուրցաձոր խոշորացված համայնքի համայնքապետ։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել