Ռաֆա Միր

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաֆայել Միր Վիսենտե (իսպ.՝ Rafael Mir Vicente, հունիսի 18, 1997, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ռաֆա Միր
իսպ.՝ Rafael Mir Vicente
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Միր Վիսենտե
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1997(1997-06-18)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Մուրսիա, Իսպանիա
Հասակ 191 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 27
Պատանեկան կարիերա
2009-2011 Իսպանիա Բարսելոնա
2011-2012 Իսպանիա Ռեալ Մուրսիա
2012-2015 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-ներկա Իսպանիա Վալենսիա Մեստալիա 7 (1)
2016-ներկա Իսպանիա Վալենսիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 8, 2016:

Ակումբային կարիերա խմբագրել

«Վալենսիա» խմբագրել

2012 թվականին Ռաֆա Միրը ընդունվել է «Վալենսիա»-ի ակադեմիա։ Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը Ռաֆան նշել է 2015 թվականին։

2016 թվականի ամռանը Ռաֆան տեղափոխվել է թիմի հիմնական կազմ։ «Վալենսիա»-ի կազմում իր դեբյուտը Ռաֆա Միրը նշել է 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում[3]։

Անձնական կյանքը խմբագրել

Ռաֆա Միրի հայրը՝ Մագին Միրը ևս ֆուտբոլիստ է։ Հանդես է եկել «Մալյորկայի» կազմում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել