Ռաֆայել Ստամբոլցյան
Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյան (հուլիսի 22, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հուլիսի 9, 2012, Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ-սրտաբան, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1973), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), պրոֆեսոր (1964), ակադեմիկոս (1994)[1], Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Ծնվել է | հուլիսի 22, 1922 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | հուլիսի 9, 2012 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | սրտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1952-1963 թվականներին աշխատել նույն ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։ 1963-1972 թվականներին եղել է մանկաբուժական, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի, 1972 թվականից բուժական ֆակուլտետի սուբօրդինատորների թերապիայի ամբիոնների վարիչ, 1966-1968 թվականներին՝ միաժամանակ ռեկտոր[2][3]։
Գիտական գործունեություն
խմբագրելԳիտական աշխատանքները վերաբերում են ներքին հիվանդությունների կլինիկայում բուժական քնի (առաջին անգամ կիրառել է խոցային հիվանդության ժամանակ և մշակել էլեկտրաքուն առաջացնող ինքնատիպ սարք), սրտաբանության հարցերի ուսումնասիրություններին։ Ստամբոլցյանը ՀԽՍՀ-ում առաջինն է լայնորեն ներդրել էլեկտրասրտագրությունը, առաջարկել է սրտամկանի պսակային անբավարարության և ինֆարկտի վաղ ախտորոշման ու բուժման, էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական (1965) մեթոդներ։ Քանակական փոփոխությունների վերլուծության տվյալների հիման վրա Ստամբոլցյանը տվել է սրտամկանի ինֆարկտի ժամանակ նոր օջախների առաջացման տեսությունը, ներդրել դինամիկ էլեկտրասրտագրության նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է որոշել սրտամկանի ինֆարկտի ընթացքի առանձնահատկությունները և ժամանակին կարգավորել բուժական միջոցառումները։ 1968 թվականին Ստամբոլցյանի նախաձեռնությամբ, թերապիայի ամբիոնին կից, ստեղծվել է գիտահետազոտական լաբորատորիա, ուր մշակվում և ստեղծվում են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր, որոնք նպաստում են սրտաբանության նոր ճյուղի՝ մոնիտորակոմպյուտերային դինամիկ էլեկտրասրտաբանության զարգացմանը։ Ստամբոլցյանի մշակած նորույթները ներդրվել են Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցում (1970)[2]։
Ռաֆայել Ստամբոլցյանն ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 7 մենագրությունների հեղինակ է[3]։
Անդամակցություն
խմբագրելՍտամբոլցյանը ԽՍՀՄ թերապևտների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ էր, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության սրտաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահը[2]։
«Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) իսկական անդամ[1]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին (համահեղինակ), 1953
- Կլինիկական էլեկտրասրտագրություն, 1978
- Планиметрический метод количественного анализа электрокардиограмм, 1981[4]
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1985). Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 100.
- ↑ 3,0 3,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 61. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռաֆայել Ստամբոլցյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.