Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Ծայրագույն Պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկե հայրապետ ' (նոյեմբերի 24, 1946(1946-11-24), Բեյրութ, Լիբանան), Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք (2021 թվականից)։

Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան
 
Կրթություն Պապական Գրիգորյան համալսարան և Salesian Pontifical University?
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ նոյեմբերի 24, 1946(1946-11-24) (77 տարեկան)
Բեյրութ, Լիբանան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 24-ին Բեյրութում։ Պատրիարքական հոգևորականության Զմմառի ինստիտուտի անդամ է։ Ավարտել է Զմմառի Աստվածածնի վանքի (Լիբանան) բարձրագույն աստվածաբանական ճեմարանը, Հռոմի հայկական ճեմարանը, Լա Սապիենցայի Հռոմեական համալսարանը (մասնագիտությունը՝ գործնական հոգեբանություն)[1]։ Քահանա է ձեռնադրվել 1973 թվականին Սբ. Եղիայի և Սբ. Գրիգոր Լուսավորիչի Մայր տաճարում (Բեյրութ)։ Նա մեծ ներդրում է ունեցել Լիբանանում հայ կաթոլիկ համայնքի զարգացման գործում (հիմնել է սկաուտական ջոկատ, բացել Սուրբ Խաչ եկեղեցին Զալկա քաղաքում), Հայ Կաթողիկե հեռուստաընկերության հիմնադիրն է։ 1996 թվականից ծառայել է Միացյալ Նահանգներում[2], 2005 թվականին նշանակվել է Երուսաղեմի և Ամմանի պատրիարքական քրմապետ։

2011 թվականի հունիսի 24-ին նշանակվել է Արևելյան Եվրոպայի առաջնորդության ղեկավար և Կապադովկիական Կեսարիայի (լատ. Caesariensis in Cappadocia Armenorum) տիտղոսակիր արքեպիսկոպոս, 2011 թվականի հուլիսի 16-ին ձեռնադրվել է եպիսկոպոս Ներսես Պետրոս ԺԹ. Թարմունու առաջնորդության իր նախորդ ծառայակիցներ՝ արքեպիսկոպոս Նշան Գարաքեհեյանի (Nechan Karakéhéyan) և տիտղոսակիր եպիսկոպոս Մանուել Պատակյանի (Manuel Batakian) հետ համատեղ։

2021 թվականի սեպտեմբերի Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք[3]։ Գահակալության արարողությունը տեղի է ունեցել Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում՝ հոկտեմբերի 24-ին։ Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան անունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Назначен новый глава ординариата Восточной Европы, Армении и Грузии Армяно-католической церкви
  2. Archbishop Minassian visits the Latin Patriarchate(չաշխատող հղում)
  3. «Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.