Ռաֆայել Վարդանի Պալտաջյան (փետրվարի 2, 1984(1984-02-02)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ «Շիրակ» ակումբի կազմում հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում։

Ռաֆայել Պալտաջյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1984(1984-02-02)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Պալտաջյանը ծնվել է Գյումրիում։ Տեղի ֆուտբոլի սան է։ Հանգամանքների բերումով (ծնողների՝ կյանքից վաղ հեռանալու պատճառով) Պալտաջյանին 5 տարեկանից դաստիարակել են տատիկն ու պապիկը։

Ֆուտբոլով սկսել է զբաղվել ավելի ուշ։ Մինչև ֆուտբոլը, 4 տարի զբաղվել է սամբոյով։ Այս սպորտաձևում նույնիսկ հաջողվել է դառնալ Հայաստանի առաջնության մրցանակակիր։ Մարզադահլիճի դիմաց գտնվում էր ֆուտբոլի դաշտը, որտեղ միշտ իր մարզումներն էր անցկացնում «Արագած» ֆուտբոլային ակումբը։ Պալտաջյանը մարզումներից հետո դուրս էր գալիս մարզադահլիճից, կանգ առնում դաշտի մոտ և ժամերով դիտում ակումբի մարզումները։ Նա մի օր որոշում է զբաղվել ֆուտբոլով։ 14 տարեկանից հաճախում է քաղաքային ֆուտբոլային դպրոց, որտեղ նրա առաջին մարզիչն է դառնում Աշոտ Պետրոսյանը։

17 տարեկանից սկսում է հանդես գալ «Շիրակի» ֆուտբոլային ակումբի երկրորդ խմբում։ Գլխավոր խումբ է մտել հերթափոխի կեսին։ Ակումբի հետ առաջին պայմանագիրը կնքվել է 2004 թվականին։ 2011 թվականին Հայաստանի գավաթի խաղերում դուրս է եկել եզրափակիչ փուլ։ Սակայն հաղթանակը բաժին է հասնում «Միկա» ֆուտբոլային ակումբին, որը 1։4 հաշվով հաղթում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին։

Արդյունքների վիճակագրություն խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ
Ակումբ Սեզոն Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շիրակ 2004 2 0 ? ? 0 0 2 0
2005 ? ? ? ? 0 0 0 0
2006 8 0 0 0 0 0 8 0
2007 6 0 0 0 0 0 6 0
2008 4 0 2 0 0 0 6 0
2009 6 0 0 0 0 0 6 0
2010 21 0 2 0 0 0 23 0
2011 10 0 2 0 0 0 12 0
Ընդամենը 57 0 6 0 0 0 63 0
Ողջ կարիերայի ընթացքում 57 0 6 0 0 0 63 0

Ձեռքբերումներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Հայրը Վարդանն է, իսկ մայրը՝ Լուիզան։ Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Rafayel Paltajyan - Free - Stats - titles won». www.footballdatabase.eu. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել