Ռաֆայել Նահապետյան

հայ արձակագիր

Ռաֆայել Նահապետյան (հունիսի 8, 1946(1946-06-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2010(2010-07-19)), հայ ժամանակակից գրող, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1985

Ռաֆայել Նահապետյան
Ծնվել էհունիսի 8, 1946(1946-06-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 19, 2010(2010-07-19) (64 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿոմպլեքսային էլեկտրասարքավորման ինստիտուտ
Ռաֆայել Նահապետյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքում։

1965 թվականին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-1973 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա։ 1974-1983 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր։ 1985 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Հայաստանի անկախության հռչակումից հետո զբաղեցրել է ԳԽ լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը։ Հայաստանի գրողների միությունում վարել է Գրական հինգշաբթի ամենշաբաթյա միջոցառումը։

Տպագրվել է 1970 թվականից։ Առաջին հրապարակումը՝ «Հայրենիքի ժամանակը» պատրաստել է համակուրսեցի Արա Մնացականյանի հետ և հրատարակել Գարուն հանդեսում։ Հոդվածը սփյուռքահայերի՝ դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի թեմայով էր։ Հեղինակել է պատմվածքներ, ռադիոպիեսներ, վիպակներ, հեռուստատեսային ներկայացումներ։ 60-ականների վերջերին Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը փոքր խմբակով իրականացրել են ազգայնական բնույթի գործունեություն, ծավալել ազգայնական քարոզչություն։ Խմբակի աշխատանքը կասեցվել է ԽՍՀՄ Պետանվտանգության մարմինների կողմից։ Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը կարճաժամկետ ազատազրկվել են։

Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատիշերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Հեղինակել է նաև Անջո հեծանիվը, Անջո ֆուտբոլի գնդակը, Անջո ոստիկանության սերժանտը մանկական վիպակները։ Ռաֆայել Նահապետյանի Մթի մեջ արևի ցոլքերում վեպը մնացել է անավարտ։ Արժանացել է մի շարք մրցանակների[1]։

Տպագրված գրքեր խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տաջիկական գրականության անթոլոգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2009.- 231 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական թերթ. 2010, հուլիսի 23. էջ 6.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Նահապետյան» հոդվածին։