Ռաֆայել Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Տիգրանի Մելիքսեթյան (նոյեմբերի 10, 1935, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2003, Երևան, Հայաստան), ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի հայ գիտնական, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970), ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000)։
Ռաֆայել Մելիքսեթյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1935 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2003 (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Մելիքսեթյանը ծնվել է 1935 թվականին Թիֆլիսում։ 1958 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1963-1977 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում, 1977-1982 թվականներին` Կուբայում, 1982-1988 թվականներին` եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-2003 թվականներին` պրակտիկայի դեպարտամենտի պետ[1]։
Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական դաստիարակության, մասնավորապես դպրոցականների, տեսության և մեթոդիկայի հիմնահարցերին։ Մշակել է Հայաստանի լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման և պատրաստվածության գիտական տեսությունը։ Ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է[1][2][3]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)
- ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000)
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2003)
Երկեր
խմբագրել- Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում, Երևան։ Սոս և Վոգա, 2001։
- Մարզական մատենագիտական ուղեցույց ։ Օգնություն մարմնակրթության ասպարեզում աշխատողներին, Երևան։ Ա. հ., 1990 (համահեղինակ)։
- Ֆիզիկական դաստիարակությունը տարրական դասարաններում ։ (Ձեռնարկ ուսուցիչների համար), Երևան։ Լույս, 1990։
- Համալիր ծրագիր հանրակրթական դպրոցի I-XI դասարանների աշակերտների ֆիզիկական դաստիարակության, Երևան։ Լույս, 1986։
- Միջնակարգ դպրոցի ծրագիր։ Ֆիզիկական կուլտուրայի IV-X դասարանի աշակերտների համար, Երևան։ Լույս, 1984։
- Հայկական ՍՍՀ լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները, Երևան։ Լույս, 1977։
- ՊԱՊ համալիրը դպրոցում, Երևան։ Լույս, 1975։
- Արտադասարանական մարզական աշխատանքներ, Երևան։ Լույս, 1970։
- Դպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը ընտանիքում, Երևան։ Լույս, 1968։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Ռաֆայել Տիգրանի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Ռաֆայել Տիգրանի, Ֆիզիկական կուլտուրա:Սպորտ». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մելիքսեթյան» հոդվածին։ |