Ռաֆայել Մանվելյան

հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել Լևոնի Մանվելյան (հունիսի 3, 1896(1896-06-03), Գանձակ, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1978(1978-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1943

Ռաֆայել Մանվելյան
Ծնվել էհունիսի 3, 1896(1896-06-03)
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 30, 1978(1978-04-30) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ
ԶավակներԼևոն Մանվելյան
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանի բնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկական (1923) ֆակուլտետները։ 1926-1933 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների պրոպեդնաիկայի ամբիոնում, 1937-1973 թվականներին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա-համաճարակաբանական ուսումնասիրություններին։ Մանվելյանը ՀԽՍՀ-ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիստրության ինֆեկցիոնիստը, ՀԽՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973 թվականից)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 242