Ռաֆայել Հարությունյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Համբարձումի Հարությունյան (օգոստոսի 22, 1919, Շուշի, Արցախ - ապրիլի 18, 1983, Ստեփանակերտ, Արցախ), խորհրդային և հայկական թատրոնի դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 22, 1919 |
Ծննդավայր | Շուշի, Արցախ |
Մահացել է | ապրիլի 18, 1983 (63 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Արցախ |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Մասնագիտություն | թատրոնի դերասան |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Հարությունյանը ծնվել է 1919 թվականի օգոստոսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։
1936 թվականին ավարտել է Բաքվի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Բաքվի հայկական թատրոնում[1]։ 1949 թվականից՝ Ստեփանակերտի Գորկու անվան դրամատիկական թատրոնի դերասան[2]։
Մահացել է 1983 թվականի ապրիլի 18-ին Ստեփանակերտ քաղաքում[2]։
Դերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Լ. Միքայելյան | Վարազդատ | Մուշեղ Մամիկոնյան |
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Բարխուդար |
Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | Էլիզբարյան |
Մուրացան | Ռուզան | Բուրա Նուին |
Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա | Զամբախով |
Մ. Միրովիչ | Կողոպուտ կեսգիշերին | Միլան |
Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորներ | Մուրով |
Մաքսիմ Գորկի | Հատակում | Սատին |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ՀԵՏԱԴԱՐՁ…». archive.li. 2016 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Рафаэль Арутюнян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.