Ռաֆայել Համբարձումյան (քանդակագործ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Երվանդի Համբարձումյան (օգոստոսի 27, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Ռաֆայել Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 26, 1981 (54 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանք՝ Հովհաննես Բաղրամյան։ 1955 թվականից մասնակցում է ցուցահանդեսների։ 1958 թվականին Բրյուսելի միջազգային ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Նրա գործերից են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Օբրազցովայի դիմաքանդակը, Ռասուլ Համզաթովի դիմաքանդակը, Մոսկվայի կենտրոնում՝ Սվերդլովի հրապարակում դրված Սվերդլովի մոնումենտը Արխիվացված 2019-09-04 Wayback Machine, «Չենթարկվողները», «Ձկնորսը», «Աղջկա դիմաքանդակ», «Անուշ», «Քրդուհի», «Ցուլը և վագրը», «Ընձառյուծները և փիղը», «Լողացողներ»[1]։
Մահացել է 1981 թվականին, Մոսկվայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, (1977)։