Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել (Մամիկոն) Արամի Հակոբյան (հոկտեմբերի 21, 1929(1929-10-21) - հունիսի 24, 2015(2015-06-24), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կրկեսի հայազգի դերասան, ակրոբատ և ծաղրածու, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)։

Ռաֆայել Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1929(1929-10-21)
Մահացել էհունիսի 24, 2015(2015-06-24) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունծաղրածու և acrobat
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Հակոբյանը 1962 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը[1][2]։

1952 թվականից հանդես է եկել կրկեսում՝ Ռաֆայել Մանուկյանի ղեկավարած էկվիլիբրիստների խմբում, որն էլ հենց նրան հրավիրել է աշխատելու կրկեսում։ Այնուհետև նա տեղափոխվել է Յուրի Պոլովնևի ղեկավարությամբ համար, որտեղ աշխատել է 10 տարի[1]։ 1956 թվականին Վարշավայում կայացած կրկեսի դերասանների I միջազգային մրցույթում Պոլովնևի թատերախմբի անդամները արժանացել են ոսկե մեդալների և դափնեկրի կոչման[2]։

Հանդես է եկել Վարշավայում կայացած Երիտասարդության և ուսանողների V համաշխարհային փառատոնում (1955), մասնակցել արտասահմանյան հյուրախաղերի (Լեհաստան, Արևելյան Գերմանիա, Հունաստան, Հարավսլավիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Բրազիլիա, Ուրուգվայ, Գերմանիա, Չեխոսլովակիա և Հունգարիա)։ Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների VI համաշխարհային փառատոնում (1957) արժանացել է ոսկե մեդալների և դափնեկրի կոչման, Պոլովնևի խմբի պղպեղով էկվիլիբրիստական համարը համարվել է լավագույններից մեկը[2]։

1971 թվականից հանդես է եկել որպես ծաղրածու-մնջախաղաց, նրա խաղացանկում գերակշռել էին նմանակման համարները[2]։

Երկար տարիներ աշխատել է եղբոր՝ Մերուժան Հակոբյանի (1936-1980) հետ[2]։ Կրկեսային դինաստիան շարունակել են նրա երկու դուստրերը՝ ջիգիտուհիներ և լարախաղացներ Անահիտն ու Ադելինան[3]։

Վախճանվել է 2015 թվականի հունիսի 24-ին։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանը[3]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967),Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ушел из жизни Рафаэль Акопян - В МИРЕ ЦИРКА И ЭСТРАДЫ». www.ruscircus.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Акопян Рафаэль Арамович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 «Рафаэль (Мамикон) Арменакович АКОПЯН». www.ruscircus.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.