Ռաֆայել Լեան (պորտ.՝ Rafael Leão, հունիսի 10, 1999(1999-06-10)[1], Ալմադա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ռաֆայել Լեան
Rafael Leão
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rafael Alexandre Conceição Leão
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Անգոլա Անգոլա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1999(1999-06-10)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ալմադա
Հասակ 188 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 17
Պատանեկան կարիերա
2006-2007 Պորտուգալիա Ամորա
2007-2008 Պորտուգալիա Ֆուտ 21
2008-2017 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն B 12 (7)
2018 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 3 (1)
2018-2019 Ֆրանսիա Լիլ 24 (8)
2019-ներկա Իտալիա Միլան 84 (20)
Ազգային հավաքական
2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 10 (2)
2015-2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 11 (4)
2016-2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 17 (5)
2017-2019 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 8 (2)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 3-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն խմբագրել

Լեանը Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է։ Առաջին հանդիպումը Սպորտինգի երկրորդ թիմի կազմում անցկացրեց 2017 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինման Բրագա B-ի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 89-րդ րոպեին[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Պորտուգալիայի գավաթի Օլեյրենսեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 11-ին՝ Ֆեյրենսեի դեմ խաղում[6][7]։ Իր դեբյուտը եվրոպական մրցաշարերում նշեց փետրվարի 22-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Աստանայի դեմ խաղում[8]։ Առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում խփեց մարտի 2-ին՝ Պորտուի դեմ խաղում[9][10]։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում Լեանը անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Լիլ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 8-ին Լեանը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Լիլին՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[11][12][13][14]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց սեպտեմբերի 30-ին՝ փոխարինելով Լոիկ Ռեմիին Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Կանի դեմ խաղում[16][17]։ Դեկտեմբերի 16-ին Լեանը գոլի հեղինակ դարձավ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[18]։ Դեկտեմբերի 22-ին պորտուգալացին գոլ խփեց Թուլուզի դեմ խաղում, սակայն Լիլը պարտվեց 2-1 հաշվով[19]։ 2019 թվականի փետրվարի 1-ին Լեանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում[20]։ Մարտի 31-ին նա գոլ խփեց Նանտի դեմ խաղում[21]։ Լիլի կազմում Լեանը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22]։

Միլան խմբագրել

2019 թվականի օգոստոսի 1-ին Լեանը 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո[26][27][28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լեանը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[29]։ Պորտուգալիան հաղթեց մրցաշարը[30]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Իսպանիային[31]։ 2017 թվականի հուլիսին Լեանը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը` խաղադաշտ դուրս գալով բոլոր 5 հանդիպումներում և դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[32]։ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ[33], որտեղ 1-2 հաշվով պարտվեց Անգլիային[34]։ 2019 թվականի մայիսին Լեանը Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[35][36]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով Հարավային Աֆրիկայի դեմ խաղում[37][38], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[39][40]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ Լիսաբոն B 2016–17 Սեգունդա Լիգա 1 1 1 1
2017–18 11 6 11 6
Ընդհանուր 12 7 0 0 0 0 0 0 12 7
Սպորտինգ Լիսաբոն 2017–18 Պրիմեյրա Լիգա 3 1 1 1 1 0 0 0 5 2
Լիլ 2018–19 Լիգա 1 24 8 2 0 0 0 26 8
Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 39 16 3 1 1 0 0 0 43 17

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2015[30]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Portugal - Rafael Leão - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «SC Braga B - Sporting CP B, May 21, 2017 - Ledman Liga Pro - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «COMENTÁRIO: Sporting B empata com Braga B e impede terceiro lugar aos minhotos». www.dn.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «ARC Oleiros - Sporting CP, Oct 12, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Sporting CP - CD Feirense, Feb 11, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Leões vencem Feirense com dois golos tardios». www.dn.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Sporting CP - FC Astana, Feb 22, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «FC Porto - Sporting CP, Mar 2, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. SAPO. «Sporting não venceu o clássico, mas Rafael Leão fez história». SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Official | Lille sign wonder-kid Rafael Leão on a free transfer from Sporting Portugal | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «Lille sign Portugal youth star Leao». beIN SPORTS (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. Bajkowski, Simon (2018 թ․ օգոստոսի 8). «Lille confirm signing of forward Man City were monitoring». men. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «Rafael Leão au LOSC». www.losc.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. «LOSC Lille - Olympique Marseille, Sep 30, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. «LOSC Lille - SM Caen, Oct 27, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Leao rugit, Lille déroule». L'ÉQUIPE. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «Nîmes Olympique - LOSC Lille, Dec 16, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «LOSC Lille - FC Toulouse, Dec 22, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «LOSC Lille - OGC Nice, Feb 1, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «FC Nantes - LOSC Lille, Mar 31, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «One of the most in-demand strikers in football: Rafael Leão - where will he go?». TugaScout (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  23. Milan, A. C. «OFFICIAL STATEMENT: RAFAEL LEÃO». AC Milan. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  24. Jones, Matt. «AC Milan, Rafael Leao Agree to 5-Year Contract Reportedly Worth €30M». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  25. «AC Milan Confirm Signing of Rafael Leao From Lille on Five-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  26. «AC Milan confirm €35m Rafael Leao signing from Lille | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  27. «OFFICIAL: Milan sign Rafael Leao | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  28. «AC Milan signs forward Rafael Leão from Lille». www.washingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  29. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  30. 30,0 30,1 UEFA.com. «Under-17 - Portugal prevail on penalties against Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  31. «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  32. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  33. UEFA.com. «Under-19 - England taste Under-19 glory at last». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  34. «Portugal U19 - England U19, Jul 15, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  35. «Portugal name strong squad for the U20 World Cup». TugaScout (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  36. «Under-20 World Cup: Squads, favourites and players to watch in Poland | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  37. «South Africa U20 - Portugal U20, May 31, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  38. «South Africa U20 v Portugal U20 Match Report, 2019/05/31, U20 World Cup | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  39. FIFA.com. «FIFA U-20 World Cup 2019 - News - South Africa draw dumps Portugal out - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  40. «Amajita dump Portugal out of World Cup». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  41. «Rafael Leão». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Լեան» հոդվածին։