Ռաֆայել Զաքարյան
հայ ոստիկան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Գրիշայի Զաքարյան (մարտի 7, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ Ոստիկանության գեներալ-մայոր (2015)։
Ռաֆայել Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1982 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։
Ծառայությունը
խմբագրել- 1974-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1983 թ. - Հրազդանի ՆԳ բաժնի միլիցիայի տեղամասային տեսուչ,
- 1983-1986 թթ. - Հրազդանի ՆԳ բաժնի Ծաղկաձորի քաղաքային միլիցիայի բաժանմունքի տեղամասային տեսուչ,
- 1986-1989 թթ. - Հրազդանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
- 1989-1990 թթ. - Հրազդանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի անչափահասների գործերով ավագ օպերլիազոր,
- 1990-1991 թթ. - Հրազդանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ,
- 1991 թ. - Հրազդանի ՆԳ բաժնի պետի տեղակալ,
- 1991-1994 թթ. - Սևանի ՆԳ բաժնի պետ,
- 1994-1995 թթ. - Մարտունու ՆԳ բաժնի պետ,
- 1995-2011 թթ. - ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետ,
- 2011-2012 թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ,
- 2012 թ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ։
- 2012 թ. մայիսի 31-ից - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ոստիկանության գեներալ-մայոր (2015)[1]։
- Մարտական ծառայության մեդալ (2010)[2]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)[3]։
- ՀՀ ոստիկանության և գերատեսչությունների մեդալներ և կրծքանշաններ։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։