Ռաֆայել Բաբայան (նկարիչ)
հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Բաբայան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Սուրենի Բաբայան (Ռաֆիկ Բաբայան, դեկտեմբերի 27, 1927, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 18, 1994), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Ռաֆայել Բաբայան | |
---|---|
Ի ծնե | Ռաֆայել Սուրենի Բաբայան |
Ծնվել է | 1927 դեկտեմբերի 27 |
Ծննդավայր | Դիլիջան, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 18, 1994 | (տարիքը 66)
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Եղել է դերասանուհի Լեյլի Խաչատրյանի առաջին ամուսինը։
ԿենսագրությունԽմբագրել
1955 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։
Աշխատել է հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում։ Լավագույն աշխատանքներից են՝ Ն. Գիլենի (1956), Հենրի Լոնգֆելլոյի (1958), Ավետիք Իսահակյանի (1959-1964), Հովհաննես Թումանյանի (1969) ստեղծագործությունների մոտիվներով կատարած գրաֆիկական գործերը։
Հեղինակ է նաև ֆիլմերի ձևավորումների՝
- Բարև, ես եմ (1965)
- Պայթյուն կեսգիշերից հետո (1969)
- Անցյալի արձագանքները (1970)
- Տտիպ խաղող
- Իմ սիրտը լեռներում է (1975)
- Օգոստոս (1976)
- «Նահապետ» (1977)
- Արևիկ (1978)
- Ապրեցեք երկար (1979)
- Կտոր մը երկինք (1980)
- «Երջանկության մեխանիկան» (1982 ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1983)
- «Մենավոր ընկուզենի», (1986)
- «Պատանդներ» (1991)
Մասնակցել է Բրյուսելի (1958), Մոնրեալի (1967) համաշխարհային ցուցահանդեսներին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |