Ջոզե Ռաֆայել Ամայա Նունեզ (իսպ.՝ José Rafael Amaya Núñez, հոկտեմբերի 2, 1977(1977-10-02), Էռմոսիլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան[1]։ Առավել հայտնի է Տելեմունդո հեռուստաընկերության El Señor de los Cielos սերիալում կերտած՝ Օրելիո Կասիլլասի կերպարով[2]։

Ռաֆայել Ամայա
Ծնվել էհոկտեմբերի 2, 1977(1977-10-02) (46 տարեկան)
ԾննդավայրԷռմոսիլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունԷուխենիո Կոբոյի անվան գեղարվեստական կրթության կենտրոն
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան և կինոդերասան
Համատեղ ապրող(ներ)Angélica Celaya?, Belinda? և Ximena Herrera?
rafaelamayaoficial.com

Կենսագրություն խմբագրել

Ամայան ծնվել է Էրմոսիլյոում, Մեքսիկա, բայց հինգ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Տեկատե, Բաջա Կալիֆոռնիա, որտեղ էլ նա մեծացել է[1]։ Պատանեկական տարիներին հաճախել է թատրոնի և երաժշտության դասընթացների։ Քոլեջ ընդունվելուց հետո նա տեղափոխվել է Սան Դիեգո, Կալիֆոռնիա սովորելու, բայց թողել է քոլեջը՝ այդպես էլ այնչավարտելով[1]։ Քոլեջից հեռանալուց հետո վերադարձել է Մեքսիկա՝ իր հնարավորությունները փորձելու երաժշտական խմբում[3], որը կոչվում էր «Պալապա», սակայն այն հաջողություն չի ունենում։ Ամայան որոշել է համագործակցել the Centro de Educación Artística of Televisa-ի հետ[3]՝ փորձելով մուտք գործել երաժշտական աշխարհ մեկ այլ խմբով, որի հետ համատեղ թողարկել է երկու ձայնասկավառակ[3]։

Կարիերա խմբագրել

Սկիզբ և նշանավոր դերեր խմբագրել

2000 թվականին իր կարճ երաժշտական կարիերան թողնելուց հետո, փորձել է իրեն դերասանական արվեստում, և նորամուտը կատարել է La casa en la playa ֆիլմում, որտեղ խաղացել է Ռոմուալդայի դերը։ Այդտեղ հաջողություն ունենալուց հետո ստացել է տարբեր առաջարկներ այլ հեռուստաընկերություններից[4]։ 2001 թվականին նրան դեր է տրվել Cástulo in Sin pecado concebido ֆիլմում։ 2002 թվականին Salomé հեռուստասերիալում առաջին անգամ խաղացել է գլխավոր դեր[4]՝ մարմնավորելով Ջոզե Ջուլիանի կերպարը (Սալոմեի երեք տղաներից մեկը)[4]։ Այս դերը նրան ավելի պրոֆեսսիոնալ է դարձրել որպես դերասան և հնարավորություն տվել ստանալու երկու գլխավոր նոմինացիա, մեկը՝ El Heraldo de México-ի համար, իսկ մյուսը TVyNovelas Awards-ի համար[4]։ Նույն տարում նրան հրավիրել են խաղալու Las vías del amor ֆիլմում[4]։ 2003 թվականին նրան նորից հաջողվել է ստանալ գլխավոր դեր Amar otra vez սերիալում Իռան Կաստիլլոյի և Վալենտինո Լանուսի հետ միասին[4]։ Նրա նորամուտը եղել է 2004 թվականին Desnudos ֆիլմում[4], որտեղ խաղացել է Կարիմե Լոզանոի և Իզաբել Մադովի հետ միասին[4]։ 2006 թվականին գնում է Մայամի, Միացյալ Նահանգներ նկարահանվելու Las dos caras de Ana ֆիլմում իր նախկին գործընկերոջ՝ Անա Լայևսկայայի հետ[5]։ Այդ նույն տարում վերադառնում է կինոասպարեզ՝ համագործակցելու Անա դե լա Ռեգարայի և Գաբրիելա Պլատասի հետ Así del precipicio ֆիլմում[6]։ 2008 թվականի փերվարին սկսել է նկարահանվել 24 cuadros de terror ֆիլմում, որտեղ իր կարիերայում առաջին անգամ մարմնավորեց սերիական մարդասպանի[7]։ Նույն տարում նա նկարահանվել է Amor letra por letra ռոմանտիկ կատակերգական ֆիլմում՝ Պլուտարկո Հազայի և Սիլվիա Նավարոյի հետ միասին, որի պրեմիերան կայացավ այդ տարվա օգոստոսին։ Նա նաև խաղացել է Me gustas tú ֆիլմում[4], որը նվիրված էր կատակերգու՝ Գերման Վալդեսին[4], որտեղ նաև խաղացել են Կարմեն Սալինասը և Լուի Ֆելիպե Տովարը։ Նույն տարվա վերջին սկսել է նկարահանվել «Հյուսիս» գեղարվեստական ֆիլմում[1]։ Այն թրիլլեր է ներգաղթյալների մասին, որոնց օրգանները հանում էին և վաճառում[1]։ Նա նաև հայտնվել է Էնրիկե Իգլեսիասի "Lloro Por Ti" երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակում[1]։

2009 թվականին նա ավելի է խորանում կինոարտադրության մեջ[1]։ Բուռն գործունեությունը շարունակում է 2010 թվականին Telemundo Alguien te mira սերիալում մարմնավորելով Ջուլիան Գարսիա Կորրեաի կերպարը, որը մի բժիշկ էր՝ մտավոր խանգարումներով։ Սերիալում նա առաջին անգամ խաղում է ոճրագործի դեր[8]։ 2011 թվականին La Reina del Sur հաջողակ սերիալում ունենում է մի կարճ դեր՝ կերտելով “El Guero”-ին[9]։ Այդ նույն տարում նա ճանապարհորդել է Իսպանիա՝ մասնակցելու երկու սերիալում՝ Hospital Central և Doctor Mateo, ինչպես նաև La piel azul ֆիլմում[10]։

Ճանաչում և հաջողություն (2013-ից մինչ այժմ) խմբագրել

Իսպանիայի իր ճանապարհորդությունից հետո, նա մեկուկես տարի դադար է տալիս[11]։ 2013 թվականին նա միանում է Hallmark Channel-ի հեռուստատեսային Meddling Mom ֆիլմի դերասանական կազմին[11], որը սկսվել է նկարահանվել 2012 թվականին և որտեղ նա խաղացել է Պաբլոյի դերը[11]։ Այդ նույն տարում նա Telemundo-ի կողմից ընտրվել է El Señor de los Cielos սերիալում խաղալու համար, որոմ ներկայացվում է Ամադո Կարրիլո Ֆուենտոսի կյանքը։ Այնտեղ նա խաղացել է հայտնի թմրավաճառ Օրելիո Կասսիլիասի դերը։ Իր ներկայացման շնորհիվ 2014 թվականին Premios Tu Mundo-ում արժանացել է «Լավագույն գլխավոր դեր» տիտղոսին[12]։ Այս հաջողությունից հետո նա ստացել է ևս երեք մրցանակ Premios Tu Mundo մրցանակաբաշխության ժամանակ։ 2014 թվականին նա խաղացել է «Վրեժխնդրության համբույրը» կարճամետրաժ ֆիլմում[13], ինչպես նաև խաղացել է մի ֆիլմում, որի հիմքում դերասան՝ Կանտինֆլասի կյանքի պատմությունն է[14]։ Նաև խաղացել է Señora Acero սերիալում՝ կերտելով Արելիո Կասսիլասի դերը[15]։ 2015 թվականի նա ստացավ իր առաջին գլխավոր դերը Oro y polvo ֆիլմում[16]։

2016 թվականին Ամայան նաև որպես հյուր հանդես է եկել «Հարավի թագուհին» ամերիկյան սերիալում[17], որը Reina del Sur սերիալի վերամշակումն էր[17], որտեղ նա նույնպես խաղացել է Օրելիո Կասիլասի դերը[17]։ Այդ նույն տարվա դեկտեմբերին նա կրկին խաղացել է Օրելիոյի դերը El Señor de los Cielos շարքի El Chema սերիալում[18]։

Անձնական կյանք խմբագրել

Ամայան հարաբերությունների մեջ է եղել Անա Լայևսկայայի հետ, ում հանդիպել է 2006 թվականին, մինչ աշխատում էր Las dos caras de Ana սերիալում[19]։ 2007 թվականին նրանք օրինականացրել են իրենց հարաբերությունները և ցանկացել են ամուսնանանալ[20], բայց 2010 թվականին Ամայան վերջ է դրել այդ հարաբերություններին[20][21]։ 2010 թվականին Լայևսկայայի հետ հարաբերությունները խզելուց հետո նա հաստատում է, որ հարաբերությունների մեջ է գտնվում դերասանուհի՝ Անջելիկա Սելայաի հետ[19], ում հանդիպել է Alguien te mira սերիալի ժամանակ։ 2014 թվականին նրանք նշանվում են, բայց 2015 թվականին վերջ են դնում իրենց հարաբերություններին[19][22]։

Ֆիլմագրություն խմբագրել

ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դերեր Նշումներ
2004 Desnudos Պաբլո
2006 Así del precipicio Գերարդո
2008 Amor letra por letra Ջուլիան
2008 Fotonovela Անգել
2008 24 cuadros de terror Լեդի Կիլլեր
2009 El descubrimiento Բարմեն Կարճամետրաժ ֆիլմ
2009 Se jodió la Navidad Տղամարդը խնջույքում Կարճամետրաժ ֆիլմ
2009 The Fighter Լեոնե
2009 Pepe y Santo vs América Հուլիո
2009 Me importas tú, y tú Անհայտ դեր
2009 Días extraños Անհայտ դեր Կարճամետրաժ ֆիլմ
2010 Rock Marí Պաբլո
2010 Sin memoria Ռոլ
2010 Adiós mundo cruel Լուի Արմանդո
2010 Atrocious Պսիքիատրա Ձայնային դեր, իսպանական կրկնօրինակում
2014 Kiss of Vengeance Ալդո Կարճամետրաժ ֆիլմ
2014 Cantinflas Ֆրանկ Սինատրա
2015 Oro y polvo Դանիելl

Հեռուստատեսային դերեր խմբագրել

Տարի Վերնագիր Դերեր Նշումներ
2000 La casa en la playa Ռոմուալդո Ռեյես
2001 Sin pecado concebido Կաստուլո Կամպոս Օրտիզ
2001 Mujer, casos de la vida real Անհայտ դեր 2 էպիզոդ
2001 Salomé Ջոզե Ջուլիան
2002 Las vías del amor Պակո/ Պաբլո Ռիվերա
2004 Amar otra vez Ֆեռնանադո Կաստանեդա Էսլավա
2006 Las dos caras de Ana Ռաֆայել Բուստամանտ / Գուստավա Գալվան
2007–2009 Ugly Betty Լորենզո Հյուրի դեր 2-3 սեզոն; 4 էպիզոդ
2008 Los simuladores Ռուբալկաբա Էպիզոդ։ "El pacto copernico"
2008 Mujeres asesinas Օսկար Էպիզոդ։ "Claudia, cuchillera"
2008 Sexo y otros secretos Մարտին Գլխավոր դեր (1 սեզոն); 12 էպիզոդ
2009 La ruleta de los sueños Դան Հեռուստատեսային ֆիլմ
2010 La piel azul Ֆեռնանդո Հեռուստատեսային ֆիլմ
2010–2011 Alguien te mira Ջուլիան Գարցիա Կորեա Գլխավոր դեր (1 սեզոն); 116 էպիզոդ
2011 Hospital Central Էնրիկե Գերերո Recurring role (19 սեզոն); 9 էպիզոդ
2011 La Reina del Sur Ռամունդո Դավիլա Պարա "El Güero""El Güero" Հյուրի դեր (1 սեզոն); 22 էպիզոդ
2011 Doctor Mateo Ռոբերտո Recurring role (5 սեզոն); 12 էպիզոդ
2013 Meddling Mom Պաբլո Հեռուստատեսային ֆիլմ
2013–present El Señor de los Cielos Օրելիո Կասիլաս Գլխավոր դեր (1 սեզոնից-այժմ); 440 Էպիզոդ
2014–2015 Señora Acero Օրելիո Կասիլաս Հյուրի դեր (1-2 սեզոն); 2 էպիզոդ
2016–2017 Queen of the South Օրելիո Կասիլաս Հյուրի դեր (1-2 սեզոն); 3 էպիզոդ
2016 El Chema Օրելիո Կասիլաս Հյուրի դեր (1 սեզոն); 2 էպիզոդ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանքներ Արդյունք
2002 TVyNovelas Award Լավագույն նորեկ դերասան Salomé Առաջադրված
2007 Լավագույն դերասան Las dos caras de Ana Առաջադրված
2011 People en Español Awards Լավագույն դերասան երկրորդական դերի համար La Reina del Sur Առաջադրված
Լավագույն ոճրագործ Alguien te mira Առաջադրված
2013 Premios Tu Mundo Լավագույն գլխավոր դեր El Señor de los Cielos Առաջադրված
Լավագույն զույգ (Խիմենա Հեռարայի հետ) Առաջադրված
People en Español Awards Լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն զույգ (Խիմենա Հեռարայի հետ) Առաջադրված
2014 Miami Life Awards Լավագույն տղամարդկային դեր Տելենովելայում Առաջադրված
People en Español Awards[23] Լավագույն տղամարդկային դեր Տելենովելայում Առաջադրված

[23]

Լավագույն on-screen chemistry (Ֆեռնանդա Կաստիլլոյի հետ) Առաջադրված

[23]

Premios Tu Mundo[24][25][26] Լավագույն գլխավոր դերասան Հաղթանակ[26]
Կատարյալ զույգ (Ֆեռնանդա Կաստիլոյի հետ) Առաջադրված

[26]

Qué Papacito Առաջադրված

[26]

2015 Premios Tu Mundo[27][28] Լավագույն դերասան անհաջողությամբ Հաղթանակ[27][28]
Լավագույն գլխավոր դերասան, սերիաներ Հաղթանակ[27][28]
Լավագույն զույգ (Կարմեն ՎԻլլալուբուսի հետ) Առաջադրված

[27][28]

2016 Miami Life Awards[29] Գլխավոր տղամարդկային դեր Տելենովելայում Առաջադրված

[30]

Premios Tu Mundo[31] Լավագույն գլխավոր դերասան, սերիաներ Հաղթանակ[31]
Լավագույն դերասան անհաջողությամբ Հաղթանակ[31]
Լավագույն զույգ (Ֆերնանդա Կաստիլոյի հետ) Հաղթանակ[31]
2017 6th Your World Awards Լավագույն գլխավոր դերասան Հաղթանակ
Produ Awards[32] Գլխավոր դերասան - Տարվա Սերիա, Սուպերսերիա կամ Տելենովելա Առաջադրված
Actor - Best Transmedia Use of the Year Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Castellanos, Paulina (2011 թ․ մարտի 29). «Rafael Amaya». 2.esmas.com (Spanish). Esmas.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Rafael Amaya promueve el "Señor de los Cielos" con sexy foto». eluniversal.com.mx (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «José Rafael Amaya Núñez». biografias.es (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Rafael Amaya, protagonista de 'El Señor de los Cielos' celebra su 40 cumpleaños». teleprograma.diezminutos.es (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Cómo ha cambiado Rafael Amaya hasta 'El Señor de los cielos'». teleprograma.diezminutos.es (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «VIDEO: El oscuro pasado de Aurelio Casillas con un hombre». debate.com.mx (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Rafael Amaya espera el estreno de la película 24 cuadros de terror». informador.mx (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Un asesino entre doctores en Alguien te Mira». zocalo.com.mx (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Rafael Amaya se reencuentra con "La Reina del Sur"». eluniversal.com.mx (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Rafael Amaya, de 'Doctor Mateo': "Cuando me dijeron que hiciera de cura, pensé que no me había confesado en un montón de años"». sensacine.com (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 «Rafael Amaya Joins Cast of Hallmark's "Meddling Mom"». entertainmentaffair.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  12. «Rafael Amaya, actor de 'El Señor de los Cielos", ¿a cuánto asciende su fortuna?». mundohispanico.com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Rafael Amaya se reencuentra con "La Reina del Sur", pero en inglés». efe.com (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «¿Triunfó verdaderamente Cantinflas en Hollywood?». vanguardia.com.mx (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Fridmann, Mandy. «'El Señor de los Cielos' estará en 'Señora Acero 2' conociendo a 'La Tuti'». huffingtonpost.com (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Rafael Amaya promociona la película "Oro y Polvo" en República Dominicana». telemundo.com (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. 17,0 17,1 17,2 Mangal, Mayra. «Rafael Amaya avanza lo que sucederá esta noche con su debut en Queen of the South». peopleenespanol.com (Spanish). People en Español. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Rafael Amaya habla sobre la serie El Chema (VIDEO)». telemundo.com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. 19,0 19,1 19,2 «El historial amoroso de Rafael Amaya». clase.in (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. 20,0 20,1 «Ana Layevska termina con Rafael Amaya». peopleenespanol.com/ (Spanish). People en Español. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Deja Ana Layevska a Rafael Amaya en el pasado». aldiadallas.com (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «¡Rompieron! … Rafael Amaya y su novia ya no se casan». eldiariony.com (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. 23,0 23,1 23,2 «People En Español Las Estrellas Del Año 2014: Angelique Boyer, Sebastián Rulli, William Levy y Enrique Iglesias Entre Los Ganadores [LISTA COMPLETA]». Spanish Latinos Post (Spanish). 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Anuncian nominados a Premios Tu Mundo» (Spanish). El Especial. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Ale Rodríguez (2014 թ․ հուլիսի 15). «Lista de nominados de los Premios Tu Mundo 2014» (Spanish). Notimex. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Lista de finalistas a los Premios Tu Mundo 2014» (Spanish). Entretenimiento Terra. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. 27,0 27,1 27,2 27,3 Telemundo Network. «Lista completa de los nominados a Premios Tu Mundo 2015». Telemundo (Spanish). Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Conoce a los ganadores de "Premios Tu Mundo 2015" de Telemundo». tvboricuausa.com (Spanish). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Nominaciones Miami Life Awards 2016». miamilifeawards.com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Ganadores Miami Life Awards 2016». miamilifeawards.com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. 31,0 31,1 31,2 31,3 Oyola, Michelle. «Premios Tu Mundo 2016: Lista de Nominados y Ganadores». ahoramismo.com (Spanish). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Finalistas de PRODU Awards 2017». lahoradelanovela.com (Spanish). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ամայա» հոդվածին։