Ռավանդուզի ռազմագործողություն

Ռավանդուզի ռազմագործողություն (1916 թվականի ապրիլ-օգոստոս), ռուսական Վան-Ադրբեջանական ջոկատի հարձակումը Մոսուլի ուղղությամբ, որը տեղի է ունեցել 1916 թվականի պատերազմաշրջանի ընթացքում Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատում և Պարսկական թատերաբեմում։

Ռավանդուզի ռազմագործողություն
Թվական1916 թվականի ապրիլ-օգոստոս
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԱդրբեջան (Իրան)
Իրաքյան Քուրդիստան
Հակառակորդներ
Ռուսաստան Վան-Ադրբեջանական ջոկատԹուրքիա երկու թուրքական դիվիզիա
քրդական աշխարհազոր
Հրամանատարներ
Ռուսաստան Ֆյոդոր ՉերնոզուբովԹուրքիա Հալիլ բեյ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Գործողության նպատակը խմբագրել

Վան-Ադրբեջանական զորքերի հարձակումը Մոսուլի վրա նպատակ ուներ հնարավորինս շեղել թուրքերի ուշադրությունը և թեթևացնել գեներալ իշխան Ն. Ն. Բարատովի էքսպեդիցիոն կորպուսի՝ Քերինդ-Կասրեշիրինյան ռազմագործողության իրականացումը։

1916 թվականի գարնանը Վան-Ադրբեջանական զորքերը կազմված էին երկու բատալիոնից, 10 դրուժինաներից, 4 հայկական դրուժինայից, 30 հրանոթներից, 54 հարյուրյակից, ինժեներական վաշտերից և Ուրմիական նավատորմից[1].

Լեռնային տեղանքում հարձակման համար գունդը բաժանվել էր 4 ջոկատների[2][3]

  • Սունժեն-Վլադիկովկասյան կազակական առաջին գունդը և 4-րդ Կովկասյան կազակական դիվիզիան (2 թնդանոթով), հրամանատար՝ գեներալ-մայոր Պ. Պ. Վորոնով։
  • Ուրմիական ջոկատը՝ 2-րդ Արգունյան և 3-րդ Վերինուդյան կազակական զորագնդերի կազմում, յուրաքանչյուրը բաղկացած 6 հարյուրյակից և 2 գնդացրից, 4-րդ Կուբանյան պլաստունյան բրիգադի 2 թերեքյան գումարտակները, աշխարհազորային դրուժինան, ասորական հետախույզների գունդը, 2-րդ Անդրբալկանյան կազակական ջոկատի երկու դաշտային թնդանոթներ, հրամանատար՝ գեներալ-մայոր Վ. Ա. Լևանդովսկի։
  • Սոուչ-Բուլագյան ջոկատը՝ առաջին Պոլտավյան և 3-րդ Կուբանյան զորաջոկատների կազմում, 1-ին կովկասյան սահմանապահ հեծելազորային գունդ, Քեռու 4-րդ հայկական դրուժինաներ և սահմանապահ լեռնային գումարտակ, հրամանատար՝ գեներալ-մայոր Ա. Գ. Ռիբալչենկո։
  • 3-րդ Թամանյան (6 հարյուրյակ), 1-ին Ներչինյան (6 հարյուրյակ) և 2-րդ Չիտինսկի (5 հարյուրյակ, երկու գնդացիրներով) կազակական զորագնդեր, 2-րդ Անդրբալկանյան կազակական գումարտակի չորս դաշտային և երկու լեռնայինն հրանոթներ, հրամանատար՝ գեներալ-մայոր Ա. Մ. Նազարով։

Հարձակում խմբագրել

Ապրիլի 22-ին (մայիսի 5), երբ լեռնանցքներում սկսվեց հալչել ձյունը, զինվորները անցան հարձակման։ 3 ջոկատներ հեշտությամբ հետ շպրտեցին հակառակորդին, հիմնականում քրդերին, իսկ Սոուչ-Բուլագյան ջոկատը՝ հարձակվելով գլխավոր ուղղությամբ, ստիպված էր առավել համառ դիմադրություն ցույց տալ թշնամուն։ Ապրիլի 26 -ին (մայիսի 9) Շեյհին-Գյարուսի սահմանային լեռնանցքում ռուսները հանդիպեցին թուրքերի հրանոթային և հրետանային կրակին, բայց կարողացան հետ շպրտել թշնամուն, իսկ ապրիլի 30-ին (մայիսի 13) բախվեցին Ռավանդուզում։ Քաղաքի համար մղվող ճակատամարտում ընկավ 4-րդ ջոկատի հայ հրամանատար Քեռին[4][5]։

Ռուս զինվորները Կովկասյան պատերազմների պատմության մեջ առաջին անգամ մտան Իրաքյան Քուրդիստան։

Ռավանդուզը Մոսուլից գտնվում է 100 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գերմանացիները երկաթուղի էին կառուցել, այդ իսկ պատճառով թուրքերը Վան-Ադրբեջանական ջոկատի դեմ դուրս բերեցին երկու հետևակային դիվիզիաներ և մեծաքանակ քուրդ հեծյալներ[6]։

Ռավանդուզի պաշտպանությունը խմբագրել

Մայիս-հունիս ամիսներին թուրքերը մի քանի անհաջող փորձ կատարեցին Ռավանդուզից վտարելու Ռիբալչենկոյի ջոկատին։ Հունիսին Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուս վերանվանված Վան-Ադրբեջանական ջոկատը գործողություններ ծավալեց Վան լճից մինչև Սակիզ քաղաքն ընկած տեղանքում. այն կազմված էր 11.5 գումարտակից, 14 դրուժինայից, 54 հարյուրյակից, 60 գնդացրից, 42 թնդանոթից, երեք ինժեներական վաշտից, Ուրմիա-Վան նավատորմի 6 նավից, ընդհանուր՝ 17 750 զինվոր, 6 991 սուր։ Նրանց դիմակայում էին թուրքական 19 գումարտակներ, 3 էսկադրոն և քրդական հեծելազորը[7]։

Ռավանդուզը պաշտպանող Ռիբալչենկոյի ջոկատը բաղկացած էր 5.5 գումարտակից և 10 հարյուրյակից, որոնց կարող էին օգնության հասնել կորպուսային ռեզերվային ուժերը (5 գումարտակներ և 8 հարյուրյակ)։ Թուրքերը նրանց ուղղությամբ դուրս բերեցին 4-րդ հետևակային դիվիզիան, որը օգտվելով թվական գերազանցությունից, շրջանցեց ռուսական ֆլանգները՝ իր գործողությունները համաձայնեցնելով քրդական հեծելազորի հետ[7]։

Քրդերի հարձակումը ստիպեց փոխադրամիջոցներն ուղեկցորդելու համար զգալի ուժեր կենտրոնացնել։ Հաղորդակցություն ապահովելու համար կազակները հաջող հակահետախուզական օպերացիա ձեռնարկեցին՝ հայտնաբերելով և անակնկալ հարձակումով ոչնչացնելով քոչվորների երկու հետևակային ջոկատները, որից հետո քրդերը առժամանակ հանգիստ թողեցին ռուսական թիկունքը։

Նահանջ խմբագրել

Հուլիսին ռուսները թշնամու ճնշման տակ թողեցին Ռավանդուզը և, պաշտպանվելով, նահանջեցին մինչև Հանե։ Այդ ժամանակ Թաունսենդի ջոկատն արդեն անձնատուր էր եղել Կուտ Էլ Ամարի ճակատամարտում, և ռուսական զորքերի հարձակումը՝ իրավիճակը թեթևացնելու նպատակով, իմաստազրկվեց[7]։

Օգոստոսին ռուսները կրկին ստիպեցին թուրքերին նահանջել դեպի Նիրդ Բուզան։ Հետապնդելով հակառակորդին՝ զինվորական ստարշինա Զախարովի 3-րդ Կուբանյան գունդը օգոստոսի 9-ին (22-ին) ձորում շրջափակեց 11-րդ թուրքական ջոկատի մնացորդները և գերեվարեց 50 սպաների՝ իրենց հրամանատարի գլխավորությամբ, և 1528 ցածր կոչում ունեցողների։ Գնդի զինանշանը թուրքերը հասցրել էին ոչնչացնել[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Корсун, с. 57
  2. Масловский, с. 336—337
  3. Шишов, с. 246—247
  4. Масловский, с. 337
  5. Шишов, с. 248
  6. Корсун, с. 60
  7. 7,0 7,1 7,2 Корсун, с. 69
  8. Шишов, с. 250

Գրականություն խմբագրել