Ռասուլ Ռջա (Ռասուլ Իբրահիմ օղլի Ռզաև, Մայիսի 19, 1910, ք․ Գյոկչայ-Ապրիլի 1, 1981, Բաքու), ադրբեջանի սովետական բանաստեղծ։ Ադրբեջանի ԱՍՏ արվեստի վաստակավոր գործիչ (1944 թ.), Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ (1960 թ.)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Ռասուլ Ռջա
ադրբ.՝ Rəsul Rza
Stamps of Azerbaijan, 2000-576.jpg
Ծնվել էմայիսի 6 (19), 1910 կամ մայիսի 19, 1910(1910-05-19)[1]
ԾննդավայրԳյոքչայ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 1, 1981(1981-04-01)[1] (70 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող, գլխավոր խմբագիր և արձակագիր
Լեզուադրբեջաներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ժանրերբանաստեղծություն, պիես և պոեմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Պատվո նշան» շքանշան և Ստալինյան մրցանակ
ԱմուսինՆիգյար Ռաֆիբեյլի
ԶավակներԱնար
Կայքrasulrza.musigi-dunya.az
Rasul Rza Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1935-1937 թթ. սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում։ Եղել է Ադրբեջանի ՍՍՀԳՄ նախագահ (1938-1939 թթ.), կինեմատոգրաֆիայի մինիստր (1945-1949 թթ.), Ադրբեջանական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր (1965-1977 թթ.)։ Լույս է տեսել Ռասուլ Ռջաի «Անմահ հերոսները» (1942 թ.), «Ցասում և սեր» (1943 թ.) բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուները, «Լենին» (1950 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ՝ 1951 թ.) և «Լեյլի ու Մեջնուն» (1973 թ.) պոեմները։ Գրել է սովետական իշխանության հաստատման համար պայքարին նվիրված «Եղբայրներ» (բեմադրվել է՝ 1956 թ.) և ամերիկյան հասարակ մարդկանց կյանքը պատկերող «Օրենք» (1963 թ.) պիեսները։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

ԳրականությունԽմբագրել

  • Алибекова Г. Всегда в пути... Жизнь и творчества Расула Рза. — М.: Советский писатель, 1972.
  • Вэлијев М. вэ Хэлилов Г., Рэсул Рза, Бакы, 1960.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  


  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.