Սըր Ջորջ Ռասել Դրայսդեյլ, (անգլ.՝ Sir George Russell Drysdale, փետրվարի 7, 1912(1912-02-07)[1][2][3][…], Բոգնոր Ռիջիս, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 29, 1981(1981-06-29)[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա), հայտնի է նաև Թասս Դրայսդեյլ (Tass Drysdale) անունով, 20-րդ դարի ավստրալիացի նկարիչ։ 1947 թվականին իր «Սոֆալա» («Sofala») աշխատանքի համար արժանացել է հեղինակավոր Wynne Prize մրցանակի[5][6]։ Նրան է վերապահվել Վենետիկի 1954 թվականի բիենալեում Ավստրալիան ներկայացնելու պատիվը։ Արվեստաբանների եզրահանգմամբ՝ Ռասսել Դրայսդեյլը կրել է աբստրակտ ու սյուրռեալիստական արվեստների ազդեցությունը և ստեղծել ավստրալիական իրականության նորահայաց պատկերավորում, որը նույնքան հեղափոխիչ է և ազդունակ, որքան Թոմ Ռոբերտսի արվեստը[7]։

Ռասել Դրայսդեյլ
Ծնվել էփետրվարի 7, 1912(1912-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրԲոգնոր Ռիջիս, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 29, 1981(1981-06-29)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Drover's Wife?, The cricketers?, Sofala? և West Wyalong?
Պարգևներ
 Russell Drysdale Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1912 թվականի փետրվարի 7-ին, Անգլիայի Սասեքս կոմսության Բոգնոր Ռիջիս քաղաքում։ 1923 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա, բնակություն հաստատել Մելբուռն քաղաքում։ Ռասելը սովորել է Գիլոնգի դպրոցում։ Նա տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել, որոնք ուղեկցել են նրան մինչև իր կյանքի ավարտը։ Հենց այդ հանգամանքն է խանգարել, որ կամավոր, իր դիմումի համաձայն անցնի զինվորական ծառայության[8]։

Դրայսդեյլն աշխատել է Քվինսլենդում՝ քեռուն պատկանող ագարակում, այնուհետև անասնապահի օգնական է եղել Վիկտորիայում[5]։ Նկարիչ և արվեստաբան-քննադատ Դերիլ Լինդսեյի հետ ունեցած պատահական հանդիպումը նրա մեջ հույսեր է արթնացրել իր ունակություններն ու ուժերը փորձելու կերպարվեստի ասպարեզում։ 1935-ից մինչև 1938 թվականը Մելբուռնում աշակերտել է մոդեռնիստ նկարիչ, մանկավարժ Ջորջ Բելլին, 1938-1939 թվականներին մի քանի անգամ տևական ժամանակահատվածներով այցելել է Եվրոպա, հաճախել Լոնդոնի ժամանակակից արվեստի գրոսվենորյան դպրոցի (The Grosvenor School Of Modern Art) և Փարիզի Շոմիեր ակադեմիայի (Académie de la Grande Chaumière) պարապմունքներին ու դասախոսություններին[9][10]։ 1939 թվականի հունիսին, երբ երրորդ անգամ է Եվրոպայից վերադարձել հայրենի եզերք, Դրայսդեյլն Ավստրալիայում արդեն որոշակի ճանաչում էր ձեռք բերել՝ որպես փայլուն հույսեր ներշնչող, նորահայտ տաղանդ։

1947 թվականին Ջորջ Ռասել Դրայսդեյլն իր «Սոֆալա» կտավի համար արժանացել է կերպարվեստի ասպարեզի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Wynne Prize-ի։ 1954 թվականին էլ հենց նրան են վստահել ներկայացնելու Ավստրալիան Վենետիկի հանրահայտ բիենալեում։ Արժևորելով արվեստում նրա ներդրած ծանրակշիռ ավանդը՝ Մեծ Բրիտանիայի թագուհին 1969 թվականին նրան շնորհել է ասպետի կոչում[11], Ավստրալիայի կառավարությունն էլ 1980 թվականին պարգևատրել է Order of Australia (civil / general division) շքանշանով[12]։

Բացի վերոնշյալ «Սոֆալա»-ից, Ռասել Դրայսդեյլի լավագույն աշխատանքներից են համարվում հետևյալ կտավները.

Գրականություն խմբագրել

  • Klepac, Lou (1983). The Life and Work of Russell Drysdale. Bay Books. ISBN 0-85835-685-6.. Republished as Russell Drysdale in 1996 by Murdoch Books (0864115237)
  • Smith, Geoffrey (1997). Russell Drysdale 1912–81. National Gallery of Victoria. ISBN 0-7241-0197-7.
  • Dutton, Geoffrey (1981). Russell Drysdale: A Biographical and Critical Study. Angus & Robertson. ISBN 0-207-14430-3.
  • Dutton, Geoffrey (1989). Russell Drysdale 1912–1981: A Biographical Sketch. Mallard Press. ISBN 1-86325-801-9.
  • Drysdale, Russell (1974). Russell Drysdale's Australia. Ure Smith. ISBN 0-7254-0212-1.
  • Drysdale, Russell (1981). Drysdale Drawings (1935–1980: 16–31 March 1981). Melbourne: Joseph Brown Gallery. ISBN 0-9595056-1-X.
  • Drysdale, Russell (1985). Russell Drysdale: Paintings, 1940–1972. New South Wales: S.H. Ervin Museum and Art Gallery, National Trust of Australia. ISBN 0-909723-63-X.
  • Da Costa, Caroline (1989). Russell Drysdale and Donald Friend : works on paper and selected paintings by two highly acclaimed Australian artists, 23 November – 16 December 1989. Savill Galleries. ISBN 0-9587524-1-9. OCLC 27615173.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Australian Honours Search Facility
  5. 5,0 5,1 Short, John Rennie (2005). Imagined Country: Environment, Culture, and Society. Syracuse University Press. էջ 211. ISBN 0-8156-2954-0.
  6. Drysdale, Russell (1947). «Sofala». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  7. Osborne, Harold, ed. (1970) Oxford Companion to Art, Oxford, Oxford University Press
  8. Australian Dictionary of Biography. Retrieved 21 December 2017
  9. «Drysdale, Russell (1912–1981)». Australian War Memorial. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 10-ին.
  10. 10,0 10,1 «Исскуство стран и народов мира. Краткая художественная энциклопедия». Советская энциклопедия. Москва. 1962. Том. 1. стор. 11.(ռուս.)
  11. (անգլերեն)Sito web del Dipartimento del Primo Ministro e del Governo: dettaglio decorato.
  12. (անգլերեն)Sito web del Dipartimento del Primo Ministro e del Governo: dettaglio decorato.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասել Դրայսդեյլ» հոդվածին։