Ռաուլ Օլիվեյրա Գազոլլա (պորտ.՝ Raul Gazolla, օգոստոսի 7, 1955(1955-08-07), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]), բրազիլացի դերասան[2]։ Հայտնի դերասանուհի Դանիելլա Պերեզի նախկին ամուսինը։

Ռաուլ Գազոլլա
Ծնվել էօգոստոսի 7, 1955(1955-08-07) (68 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Դանիելլա Պերեզ

Անձնական կանք խմբագրել

1989 թվականին սիրային կապի մեջ էր դերասանուհի Լուսելիա Սանթուսի հետ, որին հաջորդում է 1990 թվականի հարաբերությունները դերասանուհի Կլաուդիա Ռայայի հետ, երբ վերջինս դեռ ամուսնացած էր։ Դերասանը այդ մասին խոստավանել է նաև հեռուստաեթերում, սակայն նրա և Կլաուդիայի կապը տևեց ընդամենը 4 ամիս, այնուհետև նա մտերիմ հարաբերություններ սկսեց դերասանուհի Դանիելլա Պերեզի հետ և նույն թվականին էլ նրանք ամուսնացան։ Նրանք այդ ժամանակ բրազիլիայի ամենահայտնի և սիրված զույգն էին, միասին զբաղվում էին պարով և համատեղ ապրում էին մինչ 1992 թվականը, Դանիելլա Պերեզի սպանությունը։ Կնոջ Դանիելլայի սպանությունը դերասանի համար դառնում է մեծագույն ողբերգություն, նա հեռանում է հեռուստաէկրաններից, քանի որ ունենում է խորը ընկճախտ, և երկար տարիներ բուժվում հոգեբանի մոտ։ Ստիպված է լինում նաև թողնել մարզվելը, քանի որ սրտամկանի 3 ինֆարկտ է տանում։ Հեռուստաէկրաններ է վերադառնում միայն իր սիրելի կնոջ մոր` Գլորիա Պերեզի հրավերով մասնակցություն ունենալու Կլոն (2001) սերիալի նկարահանումներին։ 2005 թվականին նկարահանվել է նաև Ամերիկա (սերիալ)ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Raul Gazolla». IMDb (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Раул Газолла (Raul Gazolla)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Գազոլլա» հոդվածին։