Ռանտյե

ռենտայի հաշվին ապրող մարդ

Ռանտյե (ֆրանսերեն rentier< rente–ռենտա), սոցիալական խավ, որն ապրում է դրամական կապիտալի փոխատվության դիմաց տրվող տոկոսների ու արժեթղթերից, դեպոզիտներից, անշարժ գույքից, հողատարածքներից, բիզնեսից ստացվող եկամտի հաշվին, ինչպես նաև հեղինակային իրավունքից ստացված եկամուտի, հոնորարների (վարձավճարների) հաշվին։

Ըստ սոցիալիստական գաղափարախոսության

խմբագրել

Կապիտալիստական հասարակության առավել պորտաբույծ խավն է, բոլորովին կապված չէ արտադրության հետ։ Իմպերիալիզմի զարգացմամբ առաջանում են ռանտյե հիմնարկություններ (օրինակ, ինվեստիցիոն տրեստները) և պետություններ։

Որպես օրինական եկամտի միջոց

խմբագրել

Ներկայումս ռանտյեն այն մարդն է, որի եկամուտը աշխատանքից ստացած եկամուտ չէ, բայց համարվում է օրինական։ Ի տարբերություն աշխատանքից ստացված եկամտի, ռանտյեի եկամուտը մշտական չէ։ Այն հիմնականում կախված է կապիտալի հմուտ կառավարումից և կարող է ինքնաբերաբար գոյանալ, առանց ռանտյեի անմիջական մասնակցության։ Օրինակ, բնակարանային ռանտյեի կապիտալը, որն ամենամսյա վարձավճարի միջոցով կարող է ապահովել կայուն եկամուտ։

Ի տարբերություն կապիտալի ներդրողների, ռանտյեն հազվադեպ է ինքնուրույն զբաղվում իր ակտիվների ղեկավարման հարցերով։ Նա կամ գնում է ակտիվներ, որոնք ընդունակ են ինքնաբերաբար գոյացնել պասիվ եկամուտ, կամ իր միջոցների կառավարումը վստահում է մասնագետներին։

Տեսակետներ

խմբագրել

Տնտեսագետ Թորստեյն Վեբլենը անվանում է ժամանցային դասակարգ (leisure (propertied non-industrial) class), որը իրական արտադրության մակաբույծ (պորտաբույծ) է[1]։

Խորհրդային պետական քաղաքական գործիչ, տնտեսագետ–տեսաբան՝ Նիկոլայ Բուխարինը Կոմունիստների ծրագիրը («Программа коммунистов (большевиков)», 1918) հայտնի բրոշյուրում տեսապես հիմնավորել է ոչ աշխատանքային դասակարգի ծառայության անհրաժեշտությունը։ Ռանտյեների քաղաքատնտեսությունը («Политическая экономия рантье») գրքում ընդգծել է այդ խմբի նշանակությունը վարկային տնտեսության ձևավորման գործընթացում[2]։

Օնորե դը Բալզակը Մենագրություն ռանտյեների մասին[3] գրքում քննադատելով ուտոպիստներ Սեն–Սիմոնին, Շառլ Ֆուրիեին, ովքեր հակված էին միայն «ռանտյեներին տեսակավորել ըստ ճանաչում վայելողների[4] և պորտաբույծների[5]», գրում է.

  Ռանտյեն իրենից ներկայացնում է զարմանալի անցումային աստիճան պրոլետարների վտանգավոր ընտանիքի և արտադրողների ու սեփականատերերի հետաքրքրասեր ընտանիքի միջև։ Այն ոչ այլ ինչ է, քան սոցիալական կակղամորթ (անողնաշարավոր), ոչ թե ղեկավարող էակ է, այլ ղեկավարվող... Այդ դասի ինդիվիդները բնազդաբար ձգտում են ամեն ինչից օգտվել՝ ջանք չգործադրելով։ Սակայն նրանք տվել են իրենց ողջ էներգիան՝ կաթիլ առ կաթիլ, նրանք իրենց պահակային ծառայությունը կատարել են ազգային գվարդիայում։ Նրանց օգտակարությունը հերքել, կնշանակի չգնահատել նրանց հեռատեսությունը, քանի որ Փարիզում ռանտյեն բամբակի դեր է կատարում առավել շարժուն, ակտիվ տեսակների միջև, որով պաշտպանում է նրանց միմյանց հետ կործանարար բախումից։  

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Theory of the Leisure Class by Thorstein Veblen
  2. Նիկոլայ Բուխարին ПОЛИТИЧЕСКАЯ ЭКОНОМИЯ РАНТЬЕ
  3. Оноре де Бальзак, Монография о рантье(չաշխատող հղում)
  4. ազնվականներ, քահանաները և բանկիրների և արտադրողները
  5. բանվորներ, արհեստավորներ, ֆերմերների և մանր արտադրողների
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։