Ռանվիր Սինգ
Ռանվիր Սինգ (հինդի՝ रणवीर सिंह भवनानी, անգլ.՝ Ranveer Singh Bhavnani, հուլիսի 6, 1985[1][2], Մումբայ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, որը նկարահանվել է հնդկական ֆիլմերում և լավագույն տղամարդկային դերի համար արժանացել «Filmfare Award» կինոմրցանակի։
![]() հինդի՝ रणवीर सिंह | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 6, 1985[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Ինդիանայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան և ռեփեր |
Ամուսին(ներ) | Դիպիկա Պադուկոնե |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ռանվիրը ծնվել է Մումբայում սինդհի ժողովուրդի ներկայացուցիչների՝ Անջու և Ջագջիտ Սինգ Բհավնանիների ընտանիքում[4][5][6]։ Նրա նախնիները՝ Սինգ Բհավնանին և Չանդ Բուրքը, Բրիտանական Հնդկաստանի բաժանման ժամանակ Մումբայից տեղափոխվել են Կարաչի[7][8]։ Նա ունի ավագ քույր՝ Ռիտան[9][10][11], և հանդիսանում է Սոնամ և Ռեյ Կապուրների եղբայրը (երրորդ պորտի ազգական)[12]։ Իր խոսքով՝ նա դադարել է կրել իր Բհավնանի ազգանունը, քանի որ համարել է, որ իր անունը կլինի «չափազանց երկար, չափազանց շատ վանկերով»՝ դրանով փոքրացնելով իր ապրանքանիշը որպես «վաճառվող ապրանք»[13]։
Ռանվիրը միշտ ձգտել է դառնալ դերասան և մասնակցել մի քանի դպրոցական պիեսներին և քննարկումներին։ Մի անգամ, երբ նա գնացել է տարեդարձի, նրա տատիկը նրան խնդրել է, որպեսզի պարի և զվարճացնի իրեն։ Նա հիշում է, թե ինչպես է ցատկել գազոնի վրա և պարել «Բարի ընկերները» ֆիլմի «Chumma Chumma» երգի ներքո։ Նա, իր ելույթից ոգեշնչվելով, սկսել է հետաքրքրվել դերասանական խաղով և պարով[14][15]։ Սակայն այն բանից հետո, երբ նա Մումբայում ընդունվել է առևտրի և էկոնոմիկայի քոլեջ, հասկացել է, որ կինոարդյունաբերության մեջ դերակատարում ստանալն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ հիմնականում ստանում են այն մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապված են դրանց հետ։ Զգալով, որ դերասանական վարպետության գաղափարը «չափազանց արհեստական է», նա կենտրոնացել է ստեղծագործական ուղու վրա և մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ (Հնդկաստանի համալսարանում) ստացել է արվեստի բակալավրի աստիճան[10]։
Համալսարանում որպես առաջին կուրսի հիմնական մասնագիտություն նա ընտրել է դերասանական վարպետության և թատրոնի դասը։ 2007 թվականին ուսումն ավարտելուց և Մումբայ վերադառնալուց հետո Սինգը մի քանի տարի որպես քոփիռայթեր աշխատել է գովազդում՝ համագործակցելով O&M և J. Walter Thompson գործակալությունների հետ։ Դրանից հետո աշխատել է որպես ռեժիսորի օգնական, բայց դերասանական վարպետությամբ զբաղվելու համար թողել է այդ տեղը։ Հետո որոշել է իր պորտֆելն ուղարկել ռեժիսորներին։ Նա հաճախել է ամեն տեսակի լսումների, սակայն ոչ մի լավ հնարավորություն չի ստացել, ստացել է միայն աննշան դերերի առաջարկներ։ Այս մասին Ռանվիրն ասել է. «Ամեն ինչ այնքան մռայլ էր։ Դա շատ տհաճ էր։ Եղել են ժամանակներ, երբ ես մտածել եմ, թե ճիշտ բաներ եմ անում թե ոչ»[16]։
2010 թվականի սկզբներին Ռանվիրը Անուշկա Շարմայի հետ, որն այդ ժամանակ նկարահանվել էր միայն մեկ ֆիլմում, մասնակցել է «Հարսանեկան արարողություն» ֆիլմի գլխավոր դերի քասթինգին։ Ընկերության փոխնախագահ Ադիտյա Չոպրան, ավելի ուշ նայելով լսումների տեսանյութը, տպավորվել է նրա խաղով և նրան դեր տվել[17]։ Սինգն իր հերոսին՝ Բիտու Շարմային, նկարագրել է որպես Դելիի տիպիկ տղա։ Դերին նախապատրաստվելու համար նա ժամանակն անցկացրել է Դելիի համալսարանի կամպուսում։ Ֆիլմն ունեցել է առևտրական հաջողություն՝ ամբողջ երկրում հավաքելով 214 մլն ռուփի[18], և Ռանվիրին տղամարդկային առաջնաելույթային լավագույն դերի համար բերել «Filmfare Awards» մրցանակը[19]։ Առաջին ֆիլմից անմիջապես հետո կրկին Անուշկայի մասնակցությամբ թողարկվել է «Լեդին ընդդեմ Ռիքի Բահլի» ռոմանտիկ կատակերգությունը, որը նույնպես բերել է առևտրական հաջողություն[20]։
2013 թվականին թողարկվել է «Ավազակ» ֆիլմը, որտեղ Ռանվիրը նկարահանվել է Սոնակշի Սինհայի հետ միասին[21]։ Օ. Հենրիի կարճ պատմվածքից ոգեշնչված ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական գնահատականներ[22][23], բայց վարձույթում այն ձախողվել է։ Ռանվիրի համար այն դարձել է կարիերայի առաջին ձախողված ֆիլմը[24]։ Նույն թվականին կայացել է ռեժիսոր Սանջայ Լիլա Բհանսալիի «Ռամ և Լիլա» ֆիլմի պրեմիերան, որտեղ Ռանվիրն էկրանը կիսել է Դիպիկա Պադուկոնեի հետ։ Նրա կերպարը՝ գուջարաթցի Ռամը, հիմնվել է շեքսպիրյան Ռոմեոյի վրա[25]։ Ֆիլմը ստացել է քննադատների դրական գնահատականներ[26], մի քանի կինոմրցանակներ և հաջողություն վարձույթում[27][28]։ Սինգն առաջին անգամ առաջադրվել է «Filmfare Award» մրցանակին լավագույն տղամարդկային դերի համար[29]։
2015 թվականին Ռանվիրը մասնակցել է «Թող սիրտը բաբախի» ֆիլմի նկարահանումներին՝ խաղալով Մեհթաների բաժանված փանջաբցի ընտանիքի կրտսեր անդամի դերում։ Ֆիլմը դարձել է վարձույթի հիթը՝ տասնյոթ օրվա ընթացքում ամբողջ աշխարհից հավաքելով մոտ 1,5 մլրդ ռուփի[30]։ Նույն թվականին կրկին նկարահանվել է Դիպիկա Պադուկոնեի հետ՝ այս անգամ խաղալով «Բաջիրաո և Մաստանի» ֆիլմի Բաջի-Ռաոյի դերում։ Հանուն նկարահանումների նա արմատապես սափրել է գլուխը և 21 օր թաղվել հյուրանոցային սենյակում, որպեսզի ոչինչ չխանգարի դերի մեջ մտնելու համար[31][32]։ Ֆիլմն ունեցել է դրամարկղային հաջողություն և նրան բերել «Filmfare» մրցանակը[33]։
2016 թվականին որպես հերոսներ Վաննի Քափուրի հետ թողարկվել է «Անհոգներ» ֆիլմը, որտեղ Ռանվիրը խաղացել է Դելիի պչրասեր տղայի դերը։ Պատկերը դարձել է Ադիտա Չոպրայի չորրորդ ռեժիսորական աշխատանքը և առաջինը՝ առանց Շահրուխ Խանի մասնակցության[34]։
2018 թվականի սկզբին թողարկվել է «Պադմավատի» պատմական դրաման, որտեղ Ռանվիրը կրկին աշխատել է Դիպիկա Պադուկոնեի և ռեժիսոր Բհանսալիի հետ։ Այստեղ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նա կատարել է բացասական դեր՝ խաղալով բռնակալ Ալաուդդին Քհիլջիի դերը, որը մերժում ստանալու պատճառով վրեժխնդիր է եղել գլխավոր հերոսից[35]։ Ֆիլմի պրեմիերայից շատ առաջ լեգենդար թագուհու կերպարի հնարավոր խեղաթյուրումից դժգոհողները սպառնացել են կոտրել նրա ոտքերը։ Բայց, չնայած սկանդալներին, ֆիլմն էկրանով թողարկվել է, և Ռանվիրը իր դերի համար քննադատների կողմից շատ գովասանքներ է ստացել։ Հաջորդ տարի Ռանվիրը Ալիյա Բհաթի հետ նկարահանվել է «Gully Boy» ֆիլմում, որտեղ պատմվում է Մումբայի գետտոյի ռեփերների կյանքի մասին[36]։ Նա նաև համաձայնվել է նկարահանվել «Simbha» ֆիլմի նկարահանումներին, որը դարձել է «Խիստ բնավորություն» տելուգերեն ֆիլմի ռեմեյքը[37]։
Անձնական կյանքԽմբագրել
2018 թվականին Ռանվիրն ամուսնացել է դերասանուհի Դիպիկա Պադուկոնեի հետ, որի հետ ծանոթացել է 2012 թվականին՝ «Ռամ և Լիլա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը հարսանեկան արարողություններից մեկը կոնկան ժողովրդի ավանդույթներով անցկացրել է նոյեմբերի 14-ին Վիլա դ'Էստեում, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 15-ին սինդհիների ավանդույթներով Իտալիայի Վիլա Ռոկաբրունայի հյուրանոցում[38]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ֆ | Հարսանեկան արարողություն | Band Baaja Baaraat | Բիտու Շարմա |
2011 | ֆ | Լեդին ընդդեմ Ռաքի Բահլի | Ladies vs Ricky Bahl | Ռաքի Բահլ |
2013 | ֆ | Ավազակը | Lootera | Վարուն Շրիվաստավ / Աթմանանդ «Նանդու» Տրիպատհի |
2013 | ֆ | Ռամ և Լիլա | Goliyon Ki Raasleela Ram-Leela | Ռամ Ռաջարի |
2014 | ֆ | Օրենքից դուրս | Gunday | Բիկրամ Բոս |
2014 | ֆ | Ֆանիի որոնումներում | Finding Fanny | Գաբո (կամեո) |
2014 | ֆ | Ուղիղ սրտին | Kill Dil | Դև |
2015 | ֆ | Թող սիրտը բաբախի | Dil Dhadakne Do | Կաբիր Մեհրա |
2015 | ֆ | Բաջիրաո և Մաստանի | Bajirao Mastani | Պեշվա Բադջի Ռաո |
2016 | ֆ | Անհոգները | Befikre | Դհարամ Գուլաթի |
2018 | ֆ | Պադմավատի | Padmaavat | Ալաուդին Կհիլջի |
2018 | ֆ | Սիմբա | Simmbha | Սանգրամ Բալերաո / Սիմբա |
2019 | ֆ | Տղան գետտոյից | Gully Boy | Մուրադ Ահմեդ / Gully Boy |
2020 | ֆ | 83 | 83 | Կապիլ Դև / Kapil Dev |
ՄրցանակներԽմբագրել
Մրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմա | Աղբյուր |
2011 | Filmfare Awards | Լավագույն առաջնաելույթային տղամարդկային դեր | Հարսանեկան արարողություն | [39] |
IIFA Awards | Տարվա աստղային առաջնաելույթ (տղամարդիկ) | [40][41] | ||
Lions Gold Awards | Սիրելի տղամարդկային դեբյուտանտ | [42] | ||
Screen Awards | Ամենախոստումնալի նորեկ - տղամարդիկ | [43] | ||
Stardust Awards | Վաղվա սուպեր աստղ - տղամարդիկ | [44] | ||
Zee Cine Awards | Լավագույն տղամարդկային առաջնաելույթ | [45] | ||
2016 | Screen Awards | Լավագույն տղամարդկային դեր | Բաջիրաո և Մաստանի | |
Filmfare Awards | Լավագույն տղամարդկային դեր | [46] | ||
Lions Gold Awards | Լավագույն դերասան | [47] | ||
Zee Cine Awards | Լավագույն դեր քննադատների կարծիքով (տղամարդիկ) | [48] | ||
Times of India Film Awards | Լավագույն դերասան | [49] | ||
2019 | Filmfare Awards | Լավագույն տղամարդկային դեր քննադատների կարծիքով | Պադմավատի | [50] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 https://globalzonetoday.com/ranveer-singh/
- ↑ «Ranveer Singh» (անգլերեն)։ Hindustan Times։ 2013-03-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին։ Վերցված է 2018-10-22
- ↑ «Filmfare Awards: Ranveer’s sweet whispers for Deepika»։ Times of India (անգլերեն)։ 2016-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-23-ին
- ↑ Dandriyal Sameeksha (2015-07-06)։ «Quirky, cool, high on life: Why Ranveer Singh is the face of young India» (անգլերեն)։ CNN-IBN։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին
- ↑ KBR Upala (2014-02-06)։ «Buddy bonding for Arjun Kapoor and Ranveer Singh»։ Daily News and Analysis (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-11-ին
- ↑ «Sunder Singh Bhavnani»։ Times of India (անգլերեն)։ 2015-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-15-ին
- ↑ Lodhi Adnan (2015-12-09)։ «I wish to visit Karachi once again: Ranveer Singh»։ The Express Tribune (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-01-ին
- ↑ Singh Harneet (2011-03-12)։ «Ranveer Singh: The new heart-throb»։ The Indian Express (անգլերեն)։ Վերցված է 2011-07-04
- ↑ 10,0 10,1 Ramsubramaniam Nikhil (2010-11-11)։ «Introducing: Ranveer Singh» (անգլերեն)։ Bollywood Hungama։ էջեր 1–6։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին
- ↑ «It's Ranveer Bhavnani and not Singh»։ Mid Day (անգլերեն)։ 2011-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-26-ին
- ↑ «Band Baaja Baraat hero distant cousin of Sonam?»։ Mid Day (անգլերեն)։ 2010-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին
- ↑ Vyavahare, Renuka (2014-01-02)։ «Why did Ranveer Singh drop his sur name?»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-16-ին
- ↑ «Interview: Ranveer Singh» (անգլերեն)։ Glamsham.com։ 2010-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-12-ին
- ↑ Varde, Ashwin Ranveer Singh – A Star Is Born(անգլ.) // Starweek Magazine : journal. —Mumbai, India, 2010. — С. 23—27. Архивировано из первоисточника 29 Դեկտեմբերի 2010.
- ↑ Varde, Ashwin. Ranveer Singh – A Star Is Born (англ.) // Starweek Magazine : journal. — Mumbai, India, 2010. — 24 December. — P. 23—27. Архивировано 29 декабря 2010 года.
- ↑ «YRF launches new face with Anushka Sharma»։ New Indian Express (անգլերեն)։ 2010-02-04։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-23-ին
- ↑ «Band Baaja Baaraat 5th Week Scores Over Tees Maar Khan 3rd Week» (անգլերեն)։ Box Office India։ 2011-01-17։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-20-ին
- ↑ Winners of 56th Filmfare Awards 2011 (англ.). Bollywood Hungama (29 January 2011). Архивировано 30 июня 2017 года.
- ↑ Basu Mohar (2013-05-21)։ «Box Office Check: Aditya Chopra The Producer» (անգլերեն)։ Koimoi.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին
- ↑ «Sonakshi comfortable with Indian look»։ India Today (անգլերեն)։ 2011-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-20-ին
- ↑ Bakshi Dibyajyoti (2012-03-02)։ «Sonakshi-Ranveer's Lootera inspired by O Henry's short story»։ Hindustan Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին
- ↑ «Lootera: a slow pace romantic saga worth watching, say critics»։ Hindustan Times (անգլերեն)։ 2013-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին
- ↑ «Ranveer Singh» (անգլերեն)։ Box Office India։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին
- ↑ «First look Ram Leela: Meet Romeo Ranveer and Juliet Deepika»։ India Today (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին
- ↑ Uniyal Parmita (2013-11-15)։ «Movie review: Bhansali's Ram-leela is his best ever, say critics»։ Hindustan Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-15-ին
- ↑ «Goliyon Ki Raasleela Ram-Leela' earns Rs 93.58 crores in opening weekend»։ Deccan Chronicle (անգլերեն)։ 2013-11-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-23-ին
- ↑ «Goliyon Ki Raasleela Ram - Leela Set For 200 Crore Worldwide» (անգլերեն)։ Box Office India։ 2013-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-15-ին
- ↑ «59th Idea Filmfare Awards Nominations»։ Filmfare (անգլերեն)։ 2014-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-15-ին
- ↑ «Worldwide Collections of Dil Dhadakne Do After Third Weekend» (անգլերեն)։ Koimoi.com։ 2015-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-22-ին
- ↑ Gupta Priya (2014-10-21)։ «Exclusive: Ranveer Singh shaves his head for Bajirao Mastani»։ The Times of India (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին
- ↑ «When Ranveer Singh locked himself up in a hotel room for 21 days»։ Mid Day (անգլերեն)։ 2015-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-16-ին
- ↑ Full list of winners of the 61st Britannia Filmfare Awards (англ.), Filmfare (15 January 2016). Архивировано 3 апреля 2017 года.
- ↑ Sarkar Prarthna (2016-12-09)։ «Befikre review round-up: Critics have given their verdict on Ranveer Singh and Vaani Kapoor's film» (անգլերեն)։ International Business Times։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-10-ին
- ↑ «Team Padmavati starts shooting today»։ Filmfare (անգլերեն)։ 2016-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-01-ին
- ↑ «Ranveer Singh, Alia Bhatt pair up for Zoya Akhtar’s Gully Boy»։ Hindustan Times (անգլերեն)։ 2017-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին
- ↑ Ranveer Singh Stars In And As Simmba In Rohit Shetty, Karan Johar Film. Twitter's Thrilled.
- ↑ «Deepika Padukone-Ranveer Singh wedding: Bollywood’s power couple looks striking in Sabyasachi»։ Indian Express (անգլերեն)։ 2018-11-15։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Winners of 56th Filmfare Awards 2011» (անգլերեն)։ Bollywood Hungama։ 2011-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-30-ին
- ↑ «IIFA Through the Years – IIFA 2011 : Toronto, Canada» (անգլերեն)։ IIFA Awards։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-09-ին
- ↑ «Winners of the IIFA Awards 2011»։ NDTV։ 2011-06-26։ Վերցված է 2011-07-10
- ↑ «Ranveer Singh»։ Hindustan Times։ 2013-03-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին
- ↑ Unnikrishnan Chaya (2011-01-14)։ «Top Honors»։ The Indian Express (Indian Express Group)։ Վերցված է 2011-01-12
- ↑ «StardustAwardWinner2011»։ Magnus Mags։ 2011-02-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին
- ↑ «Hrithik, SRK Top Zee Cine Awards»։ Hindustan Times։ 2011-01-15։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-21-ին։ Վերցված է 2011-01-31
- ↑ «Full list of winners of the 61st Britannia Filmfare Awards»։ Filmfare (անգլերեն)։ 2016-01-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-03-ին
- ↑ «Lions Gold Awards: Ranveer Singh to Bhumi Pednekar, B-Town celebs glam up the event»։ India Today
- ↑ «Winners of Zee Cine Awards 2016»։ Bollywood Hungama։ 2016-02-20։ Վերցված է 2016-02-20
- ↑ «TOIFA 2016 — Winners List»։ The Times of India։ 2016-03-19։ Վերցված է 2016-03-20
- ↑ «Winners of the 64th Vimal Filmfare Awards 2019»։ Filmfare (անգլերեն)։ 2019-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-23-ին