Ռայո Պիյրոյա
Ռայո Պիյրոյա (էստ․՝ Raio Piiroja, հուլիսի 11, 1979[1][2][3], Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի ֆուտբոլիստ (կենտրոնական պաշտպան) և ֆուտբոլային ֆունկցիոներ։ Հանդես է եկել Էստոնիայի հավաքականի կազմում 1998 թվականից մինչև 2013 թվականը։ Հինգ անգամ ճանաչվել է Էստոնիայի լավագույն ֆուտբոլիստ։ 2014 թվականի նոյեմբերին դարձել է «Պյառնու» ֆուտբոլային ակումբի նախագահ։
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 11, 1979[1][2][3] (45 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր[1] | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրել1999-2004 թվականներին Ռայո Պեյրոյան խաղացել է Տալլինի «Ֆլորա» ակումբում, որի հետ նա երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։ 2003 թվականին 11 ամսով վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Վոլերենգա» ակումբ՝ հետագա գնման իրավունքով[4]։ 2005 թվականին պաշտպանը տեղափոխվել է նորվեգական «Ֆրեդրիկստադ» ակումբ, որի կազմում խաղացել է 8 մրցաշրջան։ Նորվեգական ակումբի կազմում 2006 թվականին նվաճել է Նորվեգիայի գավաթը, 2008 թվականին արժանացել առաջնության արծաթե մեդալի։ Այնուհետև հանդես է եկել Հոլանդիայի առաջնության «Վիտես» ակումբի կազմում, բայց վնասվածքների պատճառով կարողացել է անցկացնել ընդամենը երկու խաղ[5]։ 2012 թվականին՝ մեջքի վիրահատությունից հետո, վերադարձել է Տալլինի «Ֆլորա» ակումբ[6]։ 2013 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին լիգայի «Չենդու Բլեյդս» չինական ակումբում[7][8]։ 2014 թվականի հոկտեմբերին խաղացողը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառներով ավարտում է խաղացողի կարիերան։ Նրա հրաժեշտի հանդիպումը կայացել է մարտի 31-ին Լիլլեկյուլի մարզադաշտում և եղել է հանդիպումը Էստոնիայի և Իսլանդիայի հավաքականների միջև[9]։
Ազգային հավաքական
խմբագրելԷստոնիայի ազգային հավաքականում Ռայո Պիյրոյան սկսել է խաղալ 1998 թվականին[10]։ 2013 թվականի հոկտեմբերին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում, հերթական անգամ ստացել է ազդրի վնասվածք։ Այդ խաղից հետո այլևս հավաքական չի հրավիրվել։ Ընդհանուր առմամբ, Ռայոն Էստոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 113 հանդիպում և խփել 8 գոլ[11]։ 2015 թվականի մարտի 31-ին հավաքականի հետ անցկացրել է իր հրաժեշտի հանդիպումը՝ մասնակցելով Իսլանդիայի հավաքականի դեմ խաղին, որի ընթացքում խաղադաշտում անցկացրել է 13 րոպե։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը դարձավ Էստոնիայի հավաքականի յոթերորդ անդամը, որի պատվին անցկացվել է հրաժեշտի խաղ[12]։
«Պյառնու» ակումբի նախագահ
խմբագրել2014 թվականի նոյեմբերին Ռայո Պեյրոյան դարձել է «Պյառնու» ֆուտբոլային ակումբի նախագահ, որը 2015 թվականին կատարել է նորամուտն Էստոնիայի Պրեմիեր լիգայում[13]։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2017 թվականի մայիսի -ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաք․ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պյառնու | 1995/96 | Էստոնիայի առաջնություն | 8 | 1 | — | — | 8 | 1 | ||||
Տերվիս | 1996/97 | Առաջին լիգա | — | — | ||||||||
Լելլե | 1997/98 | Էստոնիայի առաջնություն | 9 | 0 | — | — | 9 | 0 | ||||
1998 | 6 | 1 | — | — | 6 | 1 | ||||||
1999 | 7 | 2 | — | — | 7 | 2 | ||||||
Ընդհանուր | 22 | 3 | — | — | 22 | 3 | ||||||
Ֆլորա | 1999 | Էստոնիայի առաջնություն | 11 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 14 | 2 | ||
2000 | 26 | 1 | 2 | 0 | — | 28 | 1 | |||||
2001 | 24 | 2 | 1 | 0 | — | 25 | 2 | |||||
2002 | 26 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 25 | 2 | ||||
2004 | 15 | 3 | 2 | 0 | 3 | 0 | 25 | 2 | ||||
Ընդհանուր | 102 | 17 | 9 | 0 | 4 | 0 | 115 | 17 | ||||
Տերվիս | 2000 | Առաջին լիգա | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
Վալգա | 2001 | Առաջին լիգա | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
Վլերենգա (վարձավճար) | 2003 | Նորվեգիայի առաջնություն | 11 | 1 | 3 | 0 | 3 | 0 | 2 | 1 | 19 | 2 |
Ֆրեդրիկստադ | 2004 | Նորվեգիայի առաջնություն | 9 | 0 | — | — | 9 | 0 | ||||
2005 | 12 | 1 | — | — | 12 | 1 | ||||||
2006 | 25 | 0 | 2 | 3 | — | — | 27 | 4 | ||||
2007 | 22 | 3 | 2 | 0 | — | 24 | 3 | |||||
2008 | 23 | 2 | — | — | 23 | 2 | ||||||
2009 | 25 | 2 | 2 | 1 | 1 | 0 | 28 | 3 | ||||
2010 | Առաջին դիվիզիոն | 28 | 4 | — | 3 | 2 | 31 | 6 | ||||
2011 | Նորվեգիայի առաջնություն | 15 | 0 | — | — | 16 | 0 | |||||
Ընդհանուր | 159 | 12 | 24 | 3 | 4 | 1 | 4 | 2 | 191 | 15 | ||
Վիտես | 2011/12 | Նիդեռլանդների բարձրագույն դիվիզիոն | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
Չենդու Բլեյդս | 2013 | Չինաստանի Առաջին լիգա | 18 | 1 | — | — | 18 | 1 | ||||
Ընդհանուր կարիերայում | 324 | 35 | 27 | 3 | 16 | 1 | 10 | 3 | 377 | 42 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2017 թվականի մայիսի 25-ի տվյալներով
Հավաքական | Մրցաշրջան | Խաղեր | Գլեր |
---|---|---|---|
Էստոնիայի հավաքական | |||
1998 | 1 | 0 | |
1999 | 5 | 1 | |
2000 | 6 | 1 | |
2001 | 13 | 1 | |
2002 | 9 | 0 | |
2003 | 8 | 0 | |
2004 | 12 | 1 | |
2005 | 6 | 0 | |
2006 | 5 | 0 | |
2007 | 9 | 2 | |
2008 | 8 | 0 | |
2009 | 10 | 1 | |
2010 | 7 | 1 | |
2011 | 9 | 0 | |
2012 | 1 | 0 | |
2013 | 4 | 0 | |
2015 | 1 | 0 | |
Ընդհանուր | 114 | 8 |
Ռայո Պիյրոյայի գոլերն Էստոնիայի հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Պիյրոյայի գոլեր | Մրցություն |
1 | 4 սեպտեմբերի, 1999 թվական | Ֆարերյան կղզիներ | 2 : 0 | 1 | ԵԱ-2000 |
2 | 11 հունիսի, 2000 թվական | Վրաստան | 1 : 0 | 1 | Ընկերական խաղ |
3 | 28 մարտի, 2001 թվական | Կիպրոս | 2 : 2 | 1 | ԱԱ-2002 |
4 | 16 փետրվարի, 2004 թվական | Մալթա | 2 : 5 | 1 | Միջ․ մրցաշար Մալթայում |
5 | 22 օգոստոսի, 2007 թվական | Անդորրա | 2 : 1 | 1 | ԵԱ-2008 |
6 | 12 սեպտեմբերի, 2007 թվական | Մակեդոնիա | 1 : 1 | 1 | ԵԱ-2008 |
7 | 14 հոկտեմբերի, 2009 թվական | Բելգիա | 2 : 0 | 1 | ԱԱ-2010 |
8 | 11 օգոստոսի, 2010 թվական | Ֆարերյան կղզիներ | 2 : 1 | 1 | ԵԱ-2012 |
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել«Ֆլորա»
- Էստոնիայի չեմպիոն (2) – 2001, 2002
- Էստոնիայի Սուպերգավաթի դափնեկիր (1) – 2002
«Ֆրեդրիկստադ»
- Նորվեգիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2008
- Նորվեգիայի գավաթակիր (1) – 2006[14]
Անձնական
խմբագրելՊետական մրցանակներ
խմբագրել- Սպիտակ աստղի շքանշան V դասի (2016)[16]
Անձնական կյանք
խմբագրելԿինը՝ Մերի, նախկին դահուկորդ է։ Ազատ ժամանակ Ռայո Պիյրոյան զբաղվում է ձկնորսությամբ[17][18].
2014 թվականին Ռիյո Պիյրոյան Նորվեգիայում դատապարտվել է 8 ամսվա պայմանական ազատազրկման հարկերից խուսափելու պատճառով[19]։ 2016 թվականի հունիսին լույս է տեսել «Raio Piiroja. Õhuvõitleja», գիրքը, որի հեղինակն է մարզական լրագրող Գունար Պրեսը[20]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Игорь САВЕЛЬЕВ (2003 թ․ փետրվարի 3). «Пийроя едет в Норвегию». moles.ee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Михаил Малкин (2014 թ․ հոկտեմբերի 13). «Уходит эстонский капитан». ru.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Райо Пийроя будет играть за клуб Flora». Postimees. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Дом летающих клинков». sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Уходит эстонский капитан. Euro-2016. Отборочный турнир». sport-express.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Экс-капитан сборной Эстонии завершит карьеру прощальным матчем». Postimees. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Получивший травму Райо Пийроя подумывает о завершении карьеры в сборной». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Бывший капитан сборной Эстонии Райо Пийроя завершил карьеру футболиста». Delfi. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Прощай, футбол – привет, рыбалка!». Postimees. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Райо Пийроя стал президентом пярнуской футбольной команды». rus.err.ee. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Игорь САВЕЛЬЕВ (2006 թ․ նոյեմբերի 20). «Райо Пийроя – лучший футболист Эстонии». moles.ee. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Лучшим футболистом Эстонии 2009 года выбран Райо Пийроя». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Фото: футбольный боец получил из рук президента ЭР государственную награду». postimees. 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Не спортом единым: эстонский футболист ловит рыбу для местных кафе». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Райо Пииройа». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Бывший капитан сборной Эстонии по футболу получил в Норвегии условный срок». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Сергей Михайлов (2016 թ․ մայիսի 31). «Вышла в свет книга про бывшего футболиста сборной Эстонии Райо Пийроя». err.ee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Гуннар Пресс Ninamees Raio Piiroja, õhuvõitleja. — Menu, 2016. — 304 с. — ISBN 9789949549399