Ռայան և վերջին վիշապը (անգլ.՝ Raya and the Last Dragon), «Walt Disney Animation Studios»-ի 2021 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆիլմ։ Այն Դիսնեյ ստուդիայի 59-րդ կինոնկարն է։ Ֆիլմի ռեժիսորը Դոն Հոլլն է, պրոդյուսերը` Օսնատ Շուրեր, հեղինակը` Ադել Լիմ, գլխավոր դերերում` Քելլի Մերի Թրեն, Ակվաֆինա, Ջեմմա Չան, Դանիել Դե Կիմ և Բենեդիկտ Վոնգ։ Ֆիլմի ընթացքում տեսնում ենք, թե ինչպես է պառակտված թագավորություններից մեկի արքայատուստրը փորձում գտնել կորած վերջին վիշապին և պայքարում փրկել իր աշխարհը՝ Կումանդրան, Դրուն կոչվող չար ոգիներից։

Ռայան և վերջին վիշապը
անգլ.՝ Raya and the Last Dragon
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհամակարգչային մուլտֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
ԹեմաՎստահություն[1], Կոոպերացիա[1], Դիվանագիտություն[1] և աշխարհի վերջ[1]
Գործողության վայրKumandra?
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԴոն Հոլ և Carlos López Estrada?
ՍցենարիստQui Nguyen? և Adele Lim?
ՀնչյունավորումՔելլի Մերի Թրեն, Ակվաֆինա, Ջեմմա Չան, Բենեդիկտ Վոնգ, Ալան Թյուդիք, Դենիել Դե Քիմ, Սանդրա Օ, Լյուսիլ Սունգ, Patti Harrison?, Ռոս Բութլեր, Սոն Կան, Jona Xiao?, Dichen Lachman?, Dumbfoundead? և Ֆրանսուա Շո
ՊրոդյուսերՕսնատ Շուրեր և Պիտեր Դել Վեչո
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ[2]
ՕպերատորRob Dressel? և Adolph Lusinsky?
ԽմբագիրՖաբիեն Ռոուլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Հունգարիա ֆորում[3]
Տևողություն107 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականմարտի 5, 2021, մարտի 10, 2021 և հունիսի 3, 2021[3]
MPAA վարկանիշPG
Շահույթ130 423 032 $[4] և 54 723 032 $[4]
movies.disney.com/raya-and-the-last-dragon(անգլ.)

Ֆիլմը հիմնականում արժանացել է դրական արձագանքի իր յուրօրինակ կերպարների, պատմության, ձայնային ու երաժշտական ստեղծագործության և ընդհանուր փոխանցված ուսուցողական իմաստի համար։ Մյուս կողմից, սակայն, որոշ քննադատներ շեշտել են, որ լինելով Հարավարևելյան Ասիայի մշակույթը ներկայացնող ֆիլմ, ձայնային-դերասանական կազմի մեջ պետք է ընդգրկված լինեին դերասաններ Հարավարևելյան Ասիայի մի շարք այլ երկրների ցանկից ևս։

Սյուժե խմբագրել

Դեռ վաղուց վիշապներն ստեղծեցին Կումանդրա անունով երկիր։ Կումանդրան վերափոխված Երկիր էր՝ բաժանված հինգ տարբեր շրջանների՝ հինգ մարդկային տոհմերով։ Այստեղ մարդիկ երկրպագում էին վիշապներին և ներդաշնակ ապրում էին նրանց հետ։ Այնուամենայնիվ, դրուուններ կոչվող չարագործ հրեշները սպառնում են այդ բնակավայրին, և վիշապնները որոշում են զոհաբերել իրենց մարդկության համար՝ իրենց հետևից թողնելով հզոր, բայց վտանգավոր նվեր։ Նրանք մեկ վիշապ են թողնում Երկրի վրա՝ մութ ուժերի վերադարձը կանխելու համար։ 500 տարի անց դրուունները վերադառնում են Երկիր։ Նրանք սպանում են հզոր առաջնորդ Բաջոնգին՝ ողջ թողնելով որդուն՝ Փոքր Չոնգին և դուստր Ռայային։ Մանկությունից ի վեր Ռայան միշտ ցանկանում էր ռազմիկ լինել։ Նա շատ էր ցանկանում իր թուրն ունենալ։ Ռայան մեծանում էր անվախ, միայնակ և կրքոտ մարտիկ, նա ապրում էր իր խորհրդավոր կենդանի ընկերոջ՝ Տուկ Տուկի հետ։ Հոր մահից հետո նա որոշում է Տուկ Տուկի հետ լքել իր տունը և Սրտի Երկրում որսալ վերջին վիշապին։ Իրենց արկածների ու որոնումների ընթացքում նրանք վերջապես գտնում են ջրային վիշապ Սիսուին, որը պառավ կնոջ կերպարանքով էր։ Սիսուին պետք էր Ռայայի օգնությունը, որպեսզի վերականգնի իր ուժը և իսկական վիշապ դառնար։ Վերջապես նրանք գտնում են կախարդական քարը, և Սիսուն դառնում է այն, ինչ իրականում էր՝ վիշապ։ Ռայան Սիսուի հետ փրկում է իր թագավորությունը և ընդմիշտ կանգնեցնում դրուուներին։ Այնուամենայնիվ, իր ճանապարհորդության ընթացքում նա սովորում է, որ աշխարհը փրկելու համար ավելին է պետք, քան վիշապի մոգությունը. դրա համար պահանջվում է նաև վստահություն։

Դերերում խմբագրել

  • Քելլի Մերի Թրեն՝ Ռայա՝ անվախ ու կրքոտ մարտիկ՝ վերջին վիշապի որոնումներում[5][6]
  • Ակվաֆինա՝ Սիսու՝ ջրային վիշապ, որն իր տեսակի մեջ վերջինն է և կարող է վերածվել մարդու[7]։

Արտադրություն խմբագրել

2018 թվականի մայիսին կինոնկարների հայտնի That Hashtag Show կայքը հայտարարել է, որ Walt Disney Animation Studios-ը մշակում է «Վիշապների կայսրություն» անվամբ անիմացիոն ֆիլմ, որի նկարիչ-սցենարիստներն են Պոլ Բրիգս և Դին Վելինս ռեժիսորական դեբյուտը, որի հեղինակն է Քիլոմ Մյուրեմը։ Այդ տարվա հոկտեմբերին Deadlineը հայտարարել է, որ Ադել Լիմը վարձվել է սցենարը գրելու համար, և որ «Մոանա»ի պրոդյուսեր Օսնաթ Շուրերը նույնպես իր ներդրումը կունենա ֆիլմում։ 2019 թվականի օգոստոսի 24լ է ֆիլմը հնչյունավորողների՝ Քեյսի Ստիլի և Ակվաֆինայի մասին[8]։

Ֆիլմի դեբյուտային թրեյլերը ներկայացվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին[9]։

Անիմացիա և ձևավորում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Կումանդրա անունով մտացածին ֆանտաստիկ երկրում՝ ներշնչված հարավարևելյան Ասիայի՝ Թաիլանդի, Վիետնամի, Կամբոջայի, Մյանմայի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Լաոսի մշակույթներով։ Կինոարտադրողներն ու անձնակազմը մեկնել են Ասիա՝ հետազոտություններ կատարելու համար[10][11][12]։

Երաժշտություն խմբագրել

Ջեյմս Նյուտոն Հովարդը «Ռայան և վերջին վիշապը» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է։ Այս ֆիլմում Հովարդը Դիսնեյի անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը ստեղծել էր չորրորդ անգամ՝ «Դինոզավր», «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» և «Գանձերի մոլորակը» անիմացիոն ֆիլմերից հետո[13]։

Թողարկում խմբագրել

«Ռայան և վերջին վիշապը» ի սկզբանե պետք է թողարկվեր ԱՄՆ-ում 2020 թվականի նոյեմբերի 25-ին[5], բայց COVID-19 համավարակի պատճառով Փիքսար ստուդիան նոյեմբերին զբաղված էր «Հոգի» ֆիլմով, դրա համար ֆիլմի թողարկման ամսաթիվը տեղափոխվել է 2021 թվականի մարտի 12-ը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Raya and the Last Dragon — 2021.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. 5,0 5,1 Radulovic, Petrana (2019 թ․ օգոստոսի 24). «Disney announces Raya and the Last Dragon as next animated film». Polygon (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Rebecca Rubin, Rebecca Rubin (2020 թ․ օգոստոսի 27). «Disney's 'Raya and the Last Dragon' Recasts Kelly Marie Tran as Lead». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Skyler Shuler on July 24, 2020 (2020 թ․ հուլիսի 24). «Promotional Image For Disney's 'Raya and the Last Dragon' Has Debuted». The DisInsider (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Snetiker, Marc (2019 թ․ օգոստոսի 24). «Disney reveals new animated film Raya and the Last Dragon starring Awkwafina». ew.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Аммосов, Александр (2020 թ․ հոկտեմբերի 21). «Вышел дебютный трейлер мультфильма Disney «Райя и последний дракон»» (ռուսերեն). Игромания. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «See exclusive first look at Disney's 'Raya and the Last Dragon' starring Kelly Marie Tran». EW.com (անգլերեն). 27 августа 2020. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «Everything We Learned About Disney's Upcoming Movies: Frozen 2, Cruella, Pixar's Soul, and More». io9 (ամերիկյան անգլերեն). 24 августа 2019. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «D23: Disney Animation Reveals Raya and the Last Dragon». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «James Newton Howard Scoring Disney's 'Raya and the Last Dragon' | Film Music Reporter» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. Whitten, Sarah (2020 թ․ ապրիլի 13). «Pixar delays 'Soul' release planned for June, bumping 'Raya and the Last Dragon' from November spot» (անգլերեն). CNBC. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել