Ռայան Ֆրեյզեր (անգլ.՝ Ryan Fraser, փետրվարի 24, 1994(1994-02-24)[1][2][3], Աբերդին, Grampian, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։

Football pictogram.svg
Ռայան Ֆրեյզեր
Ryan Fraser
Ryan Fraser (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1994(1994-02-24)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Աբերդին, Grampian, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 163 սմ
Քաշ 70 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 24
Պատանեկան կարիերա
ՇոտլանդիաԱբերդին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2013 Շոտլանդիա Աբերդին 21 (0)
2013-ներկա Անգլիա Բորնմութ 152 (19)
2015-2016   Անգլիա Իպսվիչ Թաուն 18 (4)
Ազգային հավաքական
2012-2013 Շոտլանդիա Շոտլանդիա Մ19 6 (1)
2013-2016 Շոտլանդիա Շոտլանդիա Մ21 11 (3)
2017-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 24-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ԱբերդինԽմբագրել

Ֆրեյզերը Աբերդինի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Հարթ օֆ Միդլոթիանի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Սենթ Ջոնստոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6]։ Սեպտեմբերին[7] և հոկտեմբերին Ֆրեյզերը ճանաչվեց Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7][8]։ Դեկտեմբերի 7-ին նա հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ[9]։ Աբերդինի կազմում Ֆրեյզերը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։

ԲորնմութԽմբագրել

2013 թվականի հունվարի 18-ին Ֆրեյզերը 3 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 23-ին՝ փոխարինման մտնելով Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[13]։ Իր առաջին մրցաշրջանում շոտլանդացին մասնակցեց 6 հանդիպման[14]՝ օգնելով Բորնմութին տեղափոխվել Չեմպիոնշիպ[15]։ Առաջին հանդիպումը Անգլիայի երկրորդ դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 3-ին՝ Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Ֆրեյզերը անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում[17]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլուոլի դեմ խաղում[18][19]։ 2014 թվականի ապրիլի 12-ին շոտլանդացին գոլ խփեց Յովիլ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[20][21]։ 2013-14 մրցաշրջանում Ֆրեյզերը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22]։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Ֆրեյզերը փոխարինեց Մետ Ռիտչիին Շեֆիլ Ուենսդիի դեմ խաղում և գոլ խփեց 2 րոպե անց[23][24]։ 2014-15 մրցաշրջանում շոտլանդացին անցկացրեց 21 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[25], իսկ Բորնմութը հաղթեց Չեմպիոնշիպը՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[26][27][28]։

2015 թվականի հունիսի 26-ին Ֆրեյզերը վարձավճարով միացավ Իպսվիչ Թաունին[29][30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[33][34]։ Օգոստոսի 14-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ 3 տարով[35]։ Սեպտեմբերի 26-ին Ֆրեյզերը գոլ խփեց Բրիստոլ Սիթիի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ փրկելով Իպսվիչ Թաունին պարտությունից[36]։ 2016 թվականի հունվարի 12-ին շոտլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[37]։ Իպսվիչ Թաունի կազմում Ֆրեյզերը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[38]։

2016-17 մրցաշրջանում Ֆրեյզերը վերադարձավ Բորնմութ[39][40]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում շոտլանդացին անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[41][42]։ Դեկտեմբերի 4-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվերպուլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[43][44]։ 2017 թվականի հունվարի 3-ին՝ Արսենալի դեմ խաղում Ֆրեյզերը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[45]։ Փետրվարի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ մինչև 2020 թվականը[46][47][48][49]։ Այս մրցաշրջանում Ֆրեյզերը անցկացրեց 28 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[50]։

2017 թվականի օգոստոսի 22-ին Ֆրեյզերը գոլի հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Բիրմինգհեմի դեմ խաղում[51]։ Դեկտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Էվերթոնի դեմ խաղում՝ օգնելով Բորնմութին հաղթել 2-1 հաշվով[52][53]։ 2018 թվականի հունվարի 20-ին շոտլանդացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[54][55]։ Մայիսի 5-ին Ֆրեյզերը խփեց Սուոնսի Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56]։ 2017-18 մրցաշրջանում շոտլանդացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[57]։

2018 թվականի օգոստոսի 28-ին Ֆրեյզերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[58][59]։ Սեպտեմբերի 15-ին շոտլանդացին դուբլ ձևակերպեց Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Բորնմութին հաղթել 4-2 հաշվով[60][61]։ Հոկտեմբերի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆուլհեմի դեմ խաղում[62][63]։ Դեկտեմբերի 4-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում Ֆրեյզերը դարձավ գոլի և գոլային փոխանցում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[64][65]։ 2019 թվականի հունվարի 2-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոտֆորդի դեմ խաղում[66][67]։ Մարտի 9-ին շոտլանդացին կրկին գոլ և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդի դեմ խաղում[68][69]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ֆրեյզերը ներկայցրել է Շոտլանդիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շոտլանդիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտի 13-ին՝ Կանադայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[70][71][72], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[73][74]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 10-ին՝ փոխարինելով Ռոբերտ Սնոդգրասին Անգլիայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[75][76][77]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ալբանիայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[78][79]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի ապրիլի 24-ի դրությամբ[80]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աբերդին 2010–11 Պրեմիերշիպ 2 0 0 0 0 0 2 0
2011–12 3 0 0 0 0 0 3 0
2012–13 16 0 0 0 2 0 18 0
Ընդհանուր 21 0 0 0 0 0 2 0 23 0
Բորնմութ 2012–13 Լիգա Մեկ 5 0 0 0 0 0 5 0
2013–14 Չեմպիոնշիպ 37 3 2 1 2 0 41 4
2014–15 21 1 2 1 4 0 27 2
2015–16 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
2016–17 28 3 0 0 1 0 29 3
2017–18 26 5 2 0 4 1 32 6
2018–19 35 7 1 0 3 1 39 8
Ընդհանուր 152 19 7 2 0 0 14 2 173 23
Իպսվիչ Թաուն (վարձավճար) 2015–16 Չեմպիոնշիպ 18 4 1 1 2 1 21 6
Կարիերայի ընդհանուր 191 23 8 3 0 0 18 3 217 29

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի ապրիլի 24-ի դրությամբ[80]

Շոտլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 4 1
2019 1 0
Ընդհանուր 7 1

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 17, 2018 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա   Ալբանիա 1–0 4–0 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա C 2018-19

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Բորնմութ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-103372.html (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. «Scotland - R. Fraser - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-04-24 
  5. «Aberdeen FC - Heart of Midlothian FC, Oct 16, 2010 - Scottish Premiership - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  6. «St. Johnstone FC - Aberdeen FC, Aug 18, 2012 - Scottish Premiership - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  7. 7,0 7,1 «SPL: Aberdeen's Ryan Fraser is young player of the month» (en-GB)։ 2012-10-07։ Վերցված է 2019-04-24 
  8. «Aberdeen trio collect monthly SPL awards» (en-GB)։ 2012-11-06։ Վերցված է 2019-04-24 
  9. «Aberdeen expect Ryan Fraser to leave after rejecting new deal» (en-GB)։ 2012-12-07։ Վերցված է 2019-04-24 
  10. «Bournemouth sign Ryan Fraser from Aberdeen» (en-GB)։ 2013-01-18։ Վերցված է 2019-04-24 
  11. «Bournemouth sign Ryan Fraser from Aberdeen»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-04-24 
  12. «Fraser signs for Bournemouth»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  13. «AFC Bournemouth - Sheffield United, Feb 23, 2013 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  14. «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-24 
  15. «AFC Bournemouth: Eddie Howe joy as Cherries win promotion» (en-GB)։ 2013-04-21։ Վերցված է 2019-04-24 
  16. «AFC Bournemouth - Charlton Athletic, Aug 3, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  17. «AFC Bournemouth - Blackburn Rovers, Sep 28, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  18. «AFC Bournemouth - Millwall FC, Oct 5, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  19. «Highlights: AFC Bournemouth 5-2 Millwall»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  20. «Yeovil Town - AFC Bournemouth, Apr 12, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  21. «Yeovil 1-1 AFC Bournemouth»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  22. «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-24 
  23. «Sheffield Wednesday - AFC Bournemouth, Nov 4, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  24. «Sheffield Wednesday 0-2 AFC Bournemouth»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  25. «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-24 
  26. 26,0 26,1 «Bournemouth promoted as Championship champions with win at Charlton»։ The Guardian (en-GB)։ 2015-05-02։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-04-21 
  27. «Charlton Athletic 0-3 Bournemouth» (en-GB)։ 2015-05-02։ Վերցված է 2019-04-21 
  28. Wilson Peter (2015-05-03)։ «Bournemouth win Championship»։ The Sunday Times (անգլերեն)։ ISSN 0956-1382։ Վերցված է 2019-04-21 
  29. «TYRONE MINGS JOINS BOURNEMOUTH»։ www.itfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-04-24 
  30. «Bournemouth sign defender Tyrone Mings from Ipswich for £8m» (en-GB)։ 2015-06-26։ Վերցված է 2019-04-24 
  31. Reporter Sport։ «Former Aberdeen winger Ryan Fraser determined to shine at Ipswich Town»։ Press and Journal (en-US)։ Վերցված է 2019-04-24 
  32. «Ex-Aberdeen winger Ryan Fraser moves to Ipswich»։ www.scotsman.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  33. «Brentford FC - Ipswich Town, Aug 8, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  34. «Brentford 2-2 Ipswich Town» (en-GB)։ 2015-08-08։ Վերցված է 2019-04-24 
  35. «Bournemouth winger Ryan Fraser signs new three-year deal» (en-GB)։ 2015-08-14։ Վերցված է 2019-04-24 
  36. «Ipswich Town - Bristol City, Sep 26, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  37. «Ipswich Town - Leeds United, Jan 12, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  38. «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-24 
  39. «Ryan Fraser: Bournemouth winger grateful for Ipswich loan learning curve» (en-GB)։ 2016-08-23։ Վերցված է 2019-04-24 
  40. Watson Stuart։ «Ryan Fraser won't be returning to Ipswich Town – but Mick McCarthy 'optimistic' of finding a replacement of similar ilk»։ East Anglian Daily Times (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  41. «West Ham United - AFC Bournemouth, Aug 21, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  42. «West Ham United 1-0 Bournemouth» (en-GB)։ 2016-08-21։ Վերցված է 2019-04-24 
  43. «AFC Bournemouth - Liverpool FC, Dec 4, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  44. Wilson Jeremy, Tyers Alan (2016-12-04)։ «Bournemouth 4 Liverpool 3: Sub Ryan Fraser inspires Cherries in stunning second-half comeback»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-24 
  45. «AFC Bournemouth - Arsenal FC, Jan 3, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  46. «AFC Bournemouth winger Ryan Fraser signs new three-and-a-half year deal»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  47. «Ryan Fraser: Bournemouth winger signs contract extension until summer of 2020» (en-GB)։ 2017-02-02։ Վերցված է 2019-04-24 
  48. «Ryan Fraser signs new three-and-a-half year deal at Bournemouth»։ Mail Online։ 2017-02-02։ Վերցված է 2019-04-24 
  49. «CONFIRMED! Bournemouth star signs new contract»։ talkSPORT (en-US)։ 2017-02-02։ Վերցված է 2019-04-24 
  50. «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-24 
  51. «Birmingham City - AFC Bournemouth, Aug 22, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  52. «AFC Bournemouth - Everton FC, Dec 30, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  53. Stadium Ed Aarons at the Vitality (2017-12-30)։ «Ryan Fraser at the double for Bournemouth to see off Everton»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-04-24 
  54. «West Ham United - AFC Bournemouth, Jan 20, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  55. «West Ham United 1-1 AFC Bournemouth»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  56. «AFC Bournemouth - Swansea City, May 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  57. «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-24 
  58. «AFC Bournemouth - Milton Keynes Dons, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  59. «Extended: AFC Bournemouth 3-0 MK Dons»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  60. «AFC Bournemouth - Leicester City, Sep 15, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  61. Association Press (2018-09-15)։ «Bournemouth’s Ryan Fraser sparkles before Leicester’s late show»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-04-24 
  62. «Fulham FC - AFC Bournemouth, Oct 27, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  63. «Fulham 0-3 AFC Bournemouth: Callum Wilson heaps misery on struggling hosts» (en-GB)։ 2018-10-27։ Վերցված է 2019-04-24 
  64. «AFC Bournemouth - Huddersfield Town, Dec 4, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  65. «Bournemouth 2-1 Huddersfield Town: Cherries up to sixth with home win» (en-GB)։ 2018-12-04։ Վերցված է 2019-04-24 
  66. «AFC Bournemouth - Watford FC, Jan 2, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  67. Prentki Tom (2019-01-02)։ «Watford and Bournemouth play out draw after first half goal-fest»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-24 
  68. «Huddersfield Town - AFC Bournemouth, Mar 9, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  69. «Short: Huddersfield Town 0-2 AFC Bournemouth»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  70. «Scotland squad announced for Canada and Slovenia»։ www.scottishfa.co.uk։ Վերցված է 2019-04-24 
  71. «Scotland: Stuart Armstrong, Ryan Fraser & Tom Cairney called up» (en-GB)։ 2017-03-13։ Վերցված է 2019-04-24 
  72. «Scotland name 30-man squad for Canada and Slovenia»։ www.sportinglife.com (en-us)։ Վերցված է 2019-04-24 
  73. «Scotland - Canada, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  74. «Scotland - Slovenia, Mar 26, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  75. «Scotland - England, Jun 10, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  76. «Senior Scotland debut for Ryan Fraser»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  77. «Highlights: Scotland 2-2 England»։ www.itv.com։ Վերցված է 2019-04-24 
  78. «Albania - Scotland, Nov 17, 2018 - UEFA Nations League C - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 
  79. «Internationals: Fraser fires for Scotland»։ AFCB։ Վերցված է 2019-04-24 
  80. 80,0 80,1 «Ryan Fraser»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-04-24 

Արտաքին հղումներԽմբագրել