Ռայան Ջեք (անգլ.՝ Ryan Jack, փետրվարի 27, 1992(1992-02-27)[1], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս շոտլանդական «Ռեյնջերս»-ի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։

Ռայան Ջեք
անգլ.՝ Ryan Jack
Ռայանը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռայան Ջեք
Ազգությունը շոտլանդացի
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1992(1992-02-27)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Աբերդին, Շոտլանդիա
Հասակ 182 սմ
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Ռեյնջերս
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2010 Շոտլանդիա Աբերդին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2017 Շոտլանդիա Աբերդին 199 (11)
2017-ներկա Շոտլանդիա Ռեյնջերս 17 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 30, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 10, 207

Իր կարիերան սկսել է «Աբերդին»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրած 17 տարիների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի երիտասարդական և հիմնական կազմերում։ Թիմի կազմում անցկացրած վերջին 2 տարիների ընթացքում եղել է «Աբերդին»-ի ավագը։

Ակումբային կարիերա խմբագրել

«Աբերդին» խմբագրել

2008 թվականի ամռանը Ջեքը իր առաջին պայմանագիրն է կնքել «Աբերդին»-ի հետ[2]։ Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերին[3], իսկ հետագայում դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

2011 թվականի հունվարին Ջեքը իր առաջին գոլն է խփել շոտլանդական թիմի կազմում` «Ինվերնես ՖԱ»-ի դմ խաղում։ Այդ գոլը ճանաչվել է 2010-11 մրցաշրջանի թիմի լավագույն գոլ[4]։ Մեկ շաբաթ անց Ռայանը փոխարինման է դուրս եկել Շոտլանդիայի գավաթի կիսաեզրափակչի «Սելտիկ»-ի դեմ խաղում[5]։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։

2011 թվականի հոկտեմբերին Ռայան Ջեքը նոր պայմանագիր է կնքել «Աբերդին»-ի հետ։ 2011 թվականի հոկտեմբերի 13-ին Ռայանը գոլի հեղինակ է դարձել «Ջոնսթոն»-ի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով` «Աբերդին»-ի հաղթանակով։ 2013 թվականի հունիսին Ջեքը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2016 թվականը[6]։

2014 թվականի դեկտեմբերին Ռայանը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ[7]։

«Ռեյնջերս» խմբագրել

2017 թվականի հունիսի 1-ին Ռայանը տեղափոխվել է «Ռեյնջերս»[8]։ նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Պայմանագրի կնքումից հետո ֆուտբոլիստն ասել է, որ «Ռեյնջերս»-ի երկրպագուն է և նրա համար մեծ պատիվ է այս ակումբում խաղալը[9][10]։

Թիմի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի հունիսի 29-ին` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Պրոգրես Նիեդերկրոն»-ի դեմ խաղում[11]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Ռեյնջերս»-ի պարտությամբ։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռայան Ջեքը հանդես է եկել Շոտլանդիայի Մ16, Մ17 և Մ21 հավաքականների կազմում[12]։ Եղել է Շոտլանդիայի Մ21 հավաքականի ավագը։

Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում Ջեքը իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին` Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր - 2013-14
  • Շոտլանդիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - 2016-17

Անձնական խմբագրել

  • Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - դեկտեմբեր 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Meet the young guns ready for action». Evening Express. 2008 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Aberdeen FC rookie Ryan ready for Rangers' £12m men». Evening Express. 2010 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Today at Pittodrie». Aberdeen FC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Aberdeen 1-4 Celtic». BBC. 2011 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին – via bbc.co.uk.
  6. «Midfielder Ryan Jack signs new contract with Aberdeen». BBC Sport. 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  7. «SPFL Awards December Manager and Player». Aberdeen F.C. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  8. «Rangers: former Aberdeen captain Ryan Jack completes move to Ibrox». BBC Sport. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  9. Devlin, Andy (2017 թ․ հունիսի 1). «Boyhood Rangers fan Ryan Jack says he has NO fears about facing Aberdeen's boo boys next season». The Scottish Sun. Glasgow: News UK. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  10. Smith, Neil (2017 թ․ հունիսի 1). «It's Great To Be Here». Rangers.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  11. «Rangers 1–0 Progres Niederkorn». BBC Sport. 2017 թ․ հունիսի 29.
  12. «Ryan Jack profile». Scottish Football Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Ջեք» հոդվածին։