Ռայան Հոլիդեյ (անգլ.՝ Ryan Holiday) (հունիսի 16, 1987(1987-06-16), Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի մարքեթոլոգ։

Ռայան Հոլիդեյ
անգլ.՝ Ryan Holiday
Ծնվել էհունիսի 16, 1987(1987-06-16) (36 տարեկան)
Սակրամենտո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, marketer, ձեռնարկատեր և մենեջեր
Գործունեության ոլորտգրականություն[1] և Մարքեթինգ[1]
Ալմա մատերՌիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան և Granite Bay High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Կայքryanholiday.net(անգլ.)
 Ryan Holiday Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

19 տարեկանում թողնելով քոլեջը՝ Հոլիդեյը սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը[2]։ Նա աշխատել է Tucker Max ընկերությունում, որտեղ մի շարք սկանդալային հնարքներ է կազմակերպել ԶԼՄ-ներում, այդ թվում՝ ֆիլմի թողարկման շրջանակներում Մաքսի աշխատանքի բոյկոտը[3]։ 2009 թվականին Հոլիդեյը աշխատել է «Իշխանության 48 օրենք» գրքի հեղինակ Ռոբերտ Գրինի հետ՝ նրա «50-րդ օրենք» բեսթսելերի շուրջ (New York Times-ում)։ Նա եղել է «American Apparel»-ի մարքեթինգի գծով տնօրեն և հիմնադիր Դով Չարնիի խորհրդականը[4]։ 2014 թվականի հոկտեմբերին լքել է ընկերությունը[2]։ Նա պատասխանատու էր լրատվամիջոցների հետ մի շարք հնարքների համար և շատ էր գրում մեդիա մանիպուլյացիաների թեմայով։

Գրական գործունեություն խմբագրել

Հոլիդեյը մի քանի գրքի հեղինակ է, որոնց մեծ մասը թարգմանվել է ռուսերեն։ Նա գրել է նաև Forbes-ի, Fast Company-ի, The Huffington Post-ի, The Columbia Journalism Review-ի, The Guardian-ի, Thought Catalog-ի, Medium-ի և New York Observer-ի համար։

2012 թվականի հուլիսին հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Հավատացեք ինձ, ես ստում եմ. մեդիա մանիպուլյատորի խոստովանություն»[5]։ Գրքում փորձ է արվում բացահայտել առցանց լրագրության գործող համակարգում առկա թերությունները։ Այն դեբյուտավորվել է Wall Street Journal-ի բեսթսելերների ցանկում։

2014 թվականի փետրվարին Հոլիդեյը նշանակվել է New York Observer-ի «Բիզնես և տեխնոլոգիաներ» բաժնի գլխավոր խմբագիր։

Հոլիդեյի երրորդ գիրքը՝ «Խոչընդոտը որպես ուղի» (անգլ.՝ «The Obstacle is the Way») հրատարակվել է 2014 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ում։ Գիրքը հիմնված է խոչընդոտները որպես հնարավորություններ ներկայացնելու ստատիկ վարժության վրա։ Գրքի ամերիկյան հրատարակությունը վաճառվել է ավելի քան 230 000 տպաքանակով։ Ռուսերենում նաև հայտնի է «Ինչպես են լուծում խնդիրները ուժեղ մարդիկ» թարգմանությամբ։

2016 թվականին Հոլիդեյը թողարկել է չորրորդ գիրքը՝ «Էգոն թշնամի է», որում որպես թեմատիկ հետազոտություններ ներկայացվում են տարբեր պատմական անձնավորություններ՝ ցույց տալու համար, թե որքան է էգոիզմը վնասում անձնական երջանկությանն ու հաջողությանը, և հինգերորդը՝ «Ստոիցիզմ ամեն օր», որը ստոիցիզմի մեջբերումներով օրաթերթ է։

Նրա վերջին գիրքը՝ «Հանգստության ուժը», լույս է տեսել 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում։ Գիրքը կյանքի նկատմամբ հավասարակշռված մոտեցում է, «աղմուկի» քանակի սահմանափակում։ Հիմնականում նկատի ունենալով ստոիցիզմը՝ հեղինակն անդրադարձել է նաև բուդդայականությանը, կոնֆուցիականությանը, դաոսականությանը, ինչպես նաև աբրահամյան կրոններին[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ռայանն ամուսնացած է, ունի տղա։ Ապրում է Օստին քաղաքում։ Ռայանը աթեիստ է։

Դեմ է եղել Թրամփին, 2016 և 2020 թվականներին նամակներ է գրել հորը, որտեղ վերջինս պնդել է չքվեարկել նրա օգտին։ 2020 թվականի ընտրություններում աջակցել է Ջո Բայդենին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Reclaiming Their Moment New York Times. By VINCENT M. MALLOZZI MARCH 1, 2015
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  4. Will Dov Charney’s Ouster Affect American Apparel’s Marketing? We ask director of marketing Ryan Holiday Adweek.com
  5. Holiday, Ryan (2012). Trust Me, I’m Lying: Confessions of a Media Manipulator. Portoflio Hardcover. ISBN 978-1591845539.
  6. Сила спокойствия. Райан Холидей(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Հոլիդեյ» հոդվածին։