Ռամոն Տուսկետս ի Մանիոն
Ռամոն Տուսկետս ի Մանիոնը (կատ.՝ Ramon Tusquets i Maignon, սեպտեմբերի 8, 1838[1], Բարսելոնա, Իսպանիա - մարտի 11, 1904[2], Հռոմ, Իտալիա), կատալոնացի նկարիչ, կերպարվեստում ռոմանտիզմի և վաղ իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ[3]։
Ռամոն Տուսկետս ի Մանիոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1838[1] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Վախճանվել է | մարտի 11, 1904[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
![]() |
Ռամոն Տուսկետս ի Մանիոնը կրթությունը ստացել է Բարսելոնում, Մադրիդում և Հռոմում։
Նա եղել է Մարիանո Ֆորտունիի ստեղծագործության ազդեցության տակ, աշակերտել է Ռամոն Մարտի ի Ալսինային։ Ռամոն Տուսկետս ի Մանիոնի ստեղծագործությունները ցուցադրվել են Մադրիդի, Նեապոլի, Թուրինի, Փարիզի, Վիեննայի և Եվրոպայի այլ մշակութային կենտրոնների պատկերասրահներում։ 1870-ին նա ստեղծել է Բարսելոնի նկարիչների միությունը, որում ընդգրկվել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մոդեստ Ուրխելը, Լուիս Գրաները, Ժոզեպ Մարիա Տամբուրինին, Անտոնի Քաբան և Ջոակիմ Վաեդան։ Ռամոն Տուսկետս ի Մանիոնի բազմաթիվ կտավներ նվիրված են Կատալոնիայի պատմությանը, ինչպես նաև Իսպանիայի և Իտալիայի պատմությանը (որտեղ երկար ժամանակ անցկացրեց) [4] :
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ramon Tusquets Maignon (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Prado Museum biography.
- ↑ Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti., by Angelo de Gubernatis. Tipe dei Successori Le Monnier, 1889, page 529.