Բացել գլխավոր ցանկը

Ռամկավար ազատական կուսակցության Բուլղարիայի կազմակերպություն

Ռամկավար ազատական կուսակցության Բուլղարիայի կազմակերպություն, սկսել են գործել 1920-ական թվականներին և ազդեցություն են ունեցել տեղի մի շարք հասարակական և բարեգործական կազմակերպություն ներում։ Համագործակցել են նաև հայ կոմունիստների և հնչակյանների հեա, 1944 թվականի վերջին մասնակցել են «Երետն» մշակութային միության ստեղծմանը և շուտով անցել նրա շարքերը։ ՌԱԿ տեղական կազմակերպության վարչության կազմում տարբեր տարիներ ընդգրկվել են Արաաշես Զաքարյանը, Պարույր Մազմանյանը, Սարիկ Ասավածաարյանը, Տիգրան Մարաիրոսյանը և ուրիշներ։ Հրապարակել է «Լուսարձակ» և «Փարոս» թերթերը։ Բուլղարահայ կոմունիստները եղելեն Բ-ի կոմկուսի անդամներ։ Բուլղարական բանվորական սոցիալ-դեմոկրատական (տեսնյակների) կուս ակցության հայ գործիչները (Տ. Իսմիրյան, Մ. Շահբազյան, Գ. Թյությունճյան, Հ. Մոմջյան, Գ. Շիշմանյան, Վ. Մարկիզով և ուրիշներ) մասնակցել են դեմոկրատական շարժմանը և Բ-ի կոմկուսի ստեղծումից (1919) հետո մտել նրա կազմի մեջ։ 1920-ական թվականների սկզբին շուրջ 300 հայեր ընդունվել են Բ-ի կոմկուսի շարքերը։ Երկրի շատ վայրերում կազմակերպվել են հայկական կոմունիստական խմբեր ու միություններ։ 1919 թվականին Պլովդիվում կազմակերպվել են Հայ բանվորական կոմունիստական ինքնազարգացման միությունը և Մամուլի կոմիտեն, որոնց նպատակն էր սոցիալիստական գաղափարներ տարածել բուլղարահայ աշխատավորության շրջանում։ 1920 թվականի հուլիսին Պլովդիվում լույս է տեսել հայ կոմունիստների պարբերականը՝ «Կարմիր լուրեր» թերթը (1922 թվակականից՝ «Նոր աշխարհ»)։ 1920-1930-ական թվականների բուլղարահայ կոմունիստները ձգտել են ուժեղացնել իրենց ազդեցությունը հայ համայնքում, բանավիճել են Բ-ում գործող հայ քաղաքական կուսակցությունների, հատկապես ՀՀԳ-ի հեա, մասնակցել Բ-ի կոմկուսի կազմակերպած հակակառավարական ելույթներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանք (Հ. Ռազգրաայյան, Հ. Պարոնյան, Ա. Ասլանյան, Թ. Պոյաճյան, Մ. Կարազյոզյան, Հ. Մարգարյան, Տ. Փափազյան, Զ. Ղասաբյան, Տ. Փեշաիմալճյան և ուրիշներ) գործուն մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի պայքարին։ «Երևան» մշակութային միություն, հիմնվել է 1944 թվականին, մասնաճյուղեր է ստեղծել երկրի հայաշատ քաղաքներում, կազմակերպել մի շարք երգչախմբեր, երգի-պարի համույթներ, իր «Երետն» պարբերաթերթի միջոցով լուսաբանել «Երևան» մշակութային միության ցուցանակը Խորհրդային Հայաստանի տնտեսության և մշակույթի զարգացումը։ Տարիներ շարունակ եղել է Բ-ի իշխանությունների կողմից ճանաչված միակ հայկական կազմակերպությունը։ 1990 թվականի մայիսին հրավիրված «Երևան» մշակութային միության հերթական համաժողովը խնդիր է դրել վերականգնել համայնքի ազգային կյանքը, հնարավորություններ ստեղծել Հայ առաքելական եկեղեցու, հայ ավանդական կուսակցությունների գործունեության համար։ Համայնքում արդյունավետ գործունեություն է ծավալել Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհուրդը։

Ռամկավար ազատական կուսակցության Բուլղարիայի կազմակերպություն
Հիմնադրված1920-ականներ
ՇտաբՍոֆիա, Բուլղարիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png