Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամկավար ազատական կուսակցություն (այլ կիրառումներ)

Ռամկավար ազատական կուսակցություն (արմտ. հայ.՝ Ռամկավար ազատական կուսակցութիւն, անգլ.՝ Armenian Democratic Liberal Party (Ramgavar)), ԱՄՆ-ում գործող հայկական քաղաքական կազմակերպություն։ Կուսակցության հովանավորությամբ ԱՄՆ-ում գործում են դպրոցներ, Հայ դատի հետապնդման կազմավորումներ՝ Ամերիկայի հայ իրավանց խորհուրդ, տիկնանց, երիտասարդական՝ Արմենական երիտասարդական շարժում, մարզական միություններ և մշակութային հաստատություններ։ ՌԱԿ-ի գործունեությունն առավելաբար դրսևորվում է Թեքեյան մշակութային միության միջոցով, որը գործում է Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և ԱՄՆ այլ քաղաքներում։ ԱՄՆ-ում ՌԱԿ-ը հրատարակում է «Նոր օր» եռօրյան (Լոս Անջելես), «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթը (Բոստոն

Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀապավումՌԱԿ, Ռամկավար
Հիմնադրված1921 թվական
Տպագրական մարմին«Նոր օր» (Լոս Անջելես), «The Armenian Mirror-Spectator» (Բոստոն)
Վերադաս կազմակերպությունՌամկավար ազատական կուսակցություն
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
Արմենական երիտասարդական շարժում

Պատմություն խմբագրել

1919 թվականին ԱՄՆ-ում կազմվել է Ազգային ռամկավարական միությունը, իսկ 1921 թվականին Կոստանդնուպոլիսում Սահմանադրական Ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների (Ազատական կուսակցություն), Հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների միավորմամբ ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ)։

ԱՄՆ-ում կուսակցության ականավոր հիմնադիր գործիչներից էին Մ. Անանիկյանը, Ս. Մալեմեզյանը, Մ. Սվազլյանը, Կ. Փափազյանը, L. Կյուլեսերյանը, Հ. Ծովիկյանը և ուրիշներ։

1996 թ-ից ԱՄՆ-ում գործում են ՌԱԿ-ի Արևելյան (կենտրոնատեղին՝ Բոստոն) և Արևմտյան (կենտրոնատեղին՝ Լոս Անջելես) շրջանների վարիչ-մարմինները։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայ Սփյուռք» հանրագիտարան, 2003