Ռահուլ Գանդի
Ռահուլ Գանդի (հինդի՝ राहुल गांधी, անգլ.՝ Rahul Gandhi, հունիսի 19, 1970[2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ, 2004 թվականից Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր: Քաղաքական Ներու-Գանդի դինաստիայի հինգերորդ սերնդի ներկայացուցիչ:
Ռահուլ Գանդի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես[1] |
---|---|
Կրթություն՝ | Ռոլինս քոլեջ, Թրինիթի քոլեջ, Հարվարդի համալսարան և Դելիի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | հունիսի 19, 1970[2][3] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Դինաստիա | Ներու-Գանդի |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Ռաջիվ Գանդի |
Մայր | Սոնյա Գանդի |
Կայք՝ | rahulgandhi.us |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ընտանիք և վաղ տարիներԽմբագրել
Ռահուլ Գանդին ծնվել է 1970 թվականի հունիսի 19-ին Նյու Դելիում՝ Ռաջիվ Գանդիի և Սոնյա Գանդիի ընտանիքում: Նրա տատը եղել է Հնդկաստանի վարչապետը՝ Ինդիրա Գանդին: 1984 թվականին նրա սպանությունից հետո, Ռաջիվ Գանդին գլխավորել է Հնդկական ազգային կոնգրեսը և կառավարությունը: 1991 թվականին Ռաջիվ Գանդին սպանվել է ՏԻԱՎ կազմակերպության ահաբեկիչների կողմից, որից հետո նրա կինը հեռացել է ակտիվ քաղաքական կյանքից: Ռահուլը կրթություն է ստացել Միացյալ Նահանգների մասնավոր դպրոցում, ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը:
Քաղաքական կարիերաԽմբագրել
1990-ական թվականներին վերջին Սոնյա Գանդին վերադարձել է քաղաքականություն և 2004 թվականին Հնդկական ազգային կոնգրեսին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է բերել: Այդ ընտրություններում Ռահուլ Գանդին Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է խորհրդարան՝ հաղթելով Կոնգրեսի գլխավոր ընդդիմական կուսակցության՝ Բհարատիա ջանատա փարթիի հակառակորդին[4]: Այդ բանից հետո Ռահուլը Հնդկական ազգային կոնգրեսի պաշտոնակարգությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ինչպես նաև գլխավորել է Կոնգրեսի երիտասարդական բաժանմունքը: 2017 թվականին Ռահուլ Գանդին ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականի օգոստոսի 13-ը: Այժմ համարվում է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և Վայանադի խորհրդարանի անդամ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ 2,0 2,1 http://archive.india.gov.in/govt/loksabhampbiodata.php?mpcode=4074
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ «India elections: Good day – bad day»։ BBC News։ հունիսի 2, 2004։ Վերցված է մայիսի 22, 2010
Արտաքին հղումներԽմբագրել
- https://rahulgandhi.in/en/ Ռահուլ Գանդի պաշտոնական կայք
- Էջը Հնդկական ազգային կոնգրեսի կայքում
- Կենսագրական էջը Լոկ սաբհայի, Հնդկաստանի խորհրդարանի էջում
Պաշտոն քաղաքական կուսակցությունում | ||
---|---|---|
Նախորդող: Սոնյա Գանդի |
Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ 2017-2019 | |
Lok Sabha | ||
Նախորդող: Սոնյա Գանդի |
Ամետիի խորհրդարանի անդամ 2004-2019 |
Հաջորդող: Smriti Irani |
Նախորդող: Մ. Ի. Շավանաս |
Վայանադի խորհրդարանի անդամ 2019-ներկա |