Ռաիսա Հետման
Ռաիսա Հետման (ռուս.՝ Раиса Александровна Гетман, նոյեմբերի 5, 1913, Մինսկ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1983, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ և գծանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Ռաիսա Հետման | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1913 |
Ծննդավայր | Մինսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 1983 (69 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ռաիսա Հետմանը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 5-ին, Մինսկում։ 1935-1946 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ Սեմյոն Աբուգովի, Ալեքսանդր Զայցևի և Բորիս Իոգանսոնի մոտ։ 1946 թվականին ավարտել է ինստիտուտը Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Խեժաբուրմունք»[2] ժանրային նկարը։
1939 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ 1952 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ «Ծովի մոտ», «Արմավենիները»[3], «Լենինգրադի լավագույն պողպատագործ Ա․ Մասլակովի դիմանկարը»[4] (բոլորը՝ 1955 թվական), «Կամրջակը»[3] (1956 թվական), «Իլյան գալիս է»[5] (1957 թվական), «Երեկ սարերում»[6], «Մթնշաղը»[7] (երկուսն էլ՝ 1964 թվական), «Ծիլերը» (1972 թվական), «Ֆորոսը»[8] (1974 թվական) և այլ նկարների հեղինակն է։
Նա նկարիչ Շայա Մելամուդի կինն է (1911-1993 թվական)։ Թատրոնի և կինոյի նկարչուհի Կ․ Մելամուդի (ծն. 21.09.1940 թվական)[9] մայրն է։
Մահացել է 1983 թվականի սեպտեմբերի 1-ին, Լենինգրադում՝ 70 տարեկան հասակում։
Ռաիսա Հետմանի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի[10] և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ խմբագրել
- 1955 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1956 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1957 թվական՝ (Լենինգրադ) 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1964 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադ․ զոնալ ցուցահանդես։
- 1975 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադի կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1992 թվականի հունվար (Փարիզ) «Սանկտ Պետերբուրգյան դպրոցի» ցուցահանդես։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С.27.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.56.
- ↑ 3,0 3,1 Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.9.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.9.
- ↑ 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.12.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.17.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.12.
- ↑ Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л.: Художник РСФСР, 1979. — С.11.
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 76.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 213—214.
Աղբյուրներ խմբագրել
- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.9.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.9.
- 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.12.
- Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.17.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.12.
- Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л.: Художник РСФСР, 1979. — С.11.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С.27.
- Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 24 Septembre 1991. — p. 17.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.384, 427. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.56.