Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան (օգոստոսի 24, 1943(1943-08-24)[1], Սուլդա, Վրացական ԽՍՀ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ մինչև 2018 թվականը։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[4]։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2009)։

Ռազմիկ Աբրահամյան
Ծնվել էօգոստոսի 24, 1943(1943-08-24)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՍուլդա, Վրացական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունմանկաբարձ և գինեկոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
ՊարգևներՄխիթար Հերացու մեդալ, Մալթյան խաչ 21–րդ դարի առաջնորդ[2], Պողոսյան մրցանակ[3], Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ և Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան[2], ԵՊԲՀ «Առաջին աստիճանի շքանշան»

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1960 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։

1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը գերազանցության դիպլոմով։

1967-1971 թվականներին Վեդիում աշխատել է որպես բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, պոլիկլինիկայի վարիչ։

1971-1975 թվականներին սովորել և աշխատել է որպես բժիշկ մանկաբարձ-գինելոլոգ Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական թեզը, ստացել դոցենտի կոչում, այնուհետև նույն ինստիտուտում պաշտպանել դոկտորական թեզը և ստացել պրոֆեսորի կոչում։

1975 թվականին նշանակվել և աշխատել է Հանրապետական հիվանդանոցի նորաբաց գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ։

1988 թվականին բաժանմունքը վերակազմավորվել է, և նա հիմնադրել է ՀՀ ԱՆ Հանրապետական ծննդատունը, նշանակվել է գլխավոր բժիշկ։

1990 թվականին Հանրապետական ծննդատունը կազմավորվել է ՀՀ ԱՆ մանկաբարձա-գինեկոլոգիական ուսումնագիտա-բուժական համալիրի, այս բազայի վրա ստեղծել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը, և մրցույթով ընտրվել է ամբիոնի վարիչ։

1993 թվականին Ռ․ Աբրահամյանի ղեկավարած համալիրը վերանվանվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կոնտրոնի /ՊՄԳԿ/, իսկ հետագայում՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի։

1998 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։ Հիմնադրել է մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիան և ընտրվել նախագահ։

2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։

2000 թվականին նրան շնորհվել է Երևանի Մխիթար Հերացու անվան մեդալ և Պետական Բժշկական Համալսարանի «Ոսկե Մեդալ», I աստիճանի շքանշան։

2002 թվականին շնորհվել է «Եվրամիություն XXI դար» նախագծի մրցանակ, «Մալթյան խաչ XXI դարի առաջնորդ» շքանշան, իսկ կենտրոնը՝ XXI դարի լավագույն հիմնարկի։

2002 թվականին ստացել է ՀՀ կառավարության դիպլոմ՝ Ծառայության բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների զգալի ներդրման համար։

2003 թվականին շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ Վերարտադրողական առողջության, մանկաբարձության և գինեկոլոգիայի գրքի համար։

2004 թվականին Կահիրեում ՄԱԿ-ի կոմիտեի կողմից վերարտադրողական առողջության ոլորտում զգալի ներդրման համար արժանացել է Համաշխարհային լիդերի կոչման։

2005 թվականին Ժնևում ընտրվել է ԱՀԿ-ի մարդու վերարտադրողականության հետազոտման քաղաքականության համակարգող կոմիտեի, այնուհետև՝ տարբեր խորհուրդների և ընկերությունների անդամ, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր։

2005 թվականին շնորհվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալ՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար։

2007 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ Հայկական բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ և արցախյան ազատամարտի ընթացքում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար։

2009 թվականին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման։

2010-2013 թվականներին շնորհվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի «Առաջին աստիճանի շքանշան» և «Ոսկե մեդալ»՝ համալսարանի ուսումնական, գիտական  և կլինիկական գործում ցուցաբերած բացառիկ ավանդի և նշանակալի աջակցության համար։

2011 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել  է «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով» և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։

2013 թվականին «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթում ստացել է «Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար» մրցանակ։

2014 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս։

2015 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից շնորհվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձր շքանշանը, Կոնդակ-898։

2016 թվականին Միջազգային ճանաչման համար ստացել է հատուկ մրցանակ։

2016-2017 թվականներին ՀՀ կառավարության մրցանակ որակի ապահովման բնագավառում կառավարման արդյունավետ մեթոդներ ներդնելու համար։

Բացի վերոհիշյալներից՝ տարբեր տարիներին պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով և դիպլոմներով։

Հանդիսանում է մի շարք միջազգային ակադեմիաների անդամ և բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական ու միջազգային գիտաժողովների։ Պարբերաբար կազմակերպել է միջազգային գիտաժողովներ Երևանում։

Հեղինակ է շուրջ 435 գիտական աշխատության, այդ թվում՝ 9 մենագրության, բժշկական համալսարանի ուսանողների և բժիշկների համար հայերեն լեզվով 5 գինեկոլոգիայի և մանկաբարձության դասագրքերի, միայն 2014-2018 թվականներին 25 ու ավելի ուղեցույցների։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 9 դոկտորական, 28 և ավելի թեկնածուական ատենախոսություն։ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհրդի և մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի նախագահն է։

Աշխատություններ խմբագրել

Հանդիսանում է մի շարք միջազգային ակադեմիաների անդամ և բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական ու միջազգային գիտաժողովների։ Պարբերաբար կազմակերպել է միջազգային գիտաժողովներ Երևանում։

Հեղինակ է շուրջ 435 գիտական աշխատության, այդ թվում՝ 9 մենագրության, բժշկական համալսարանի ուսանողների և բժիշկների համար հայերեն լեզվով 5 գինեկոլոգիայի և մանկաբարձության դասագրքերի, միայն 2014-2018 թվականներ 25 ու ավելի ուղեցույցների[5]։

  1. Գինեկոլոգիա (Դասագիրք), 1994 թվական, էջերի քանակը՝ 511,
  2. Մանկաբարձություն (Դասագիրք), 1998 թվական, էջերի քանակը՝ 495,
  3. Руководство по в нелогочному туберкулезу (Ձեռնարկ), 2002 թվական, էջերի քանակը՝ 159,
  4. Անտենատալ բուժօգնության հիմունքները (Ձեռնարկ /Մոդուլներ/), 2002 թվական, էջերի քանակը՝ 223,
  5. Վերարտադրողական առողջություն (Ձեռնարկ), 2003 թվական, էջերի քանակը՝ 448,
  6. Индукция родов и их регуляция простагландинном (Санкт-Петербург, Ձեռնարկ), 2005 թվական, էջերի քանակը՝ 296
  7. Հղիության և ծննդաբերության ինտեգրված վարում (Ձեռնարկ), 2007 թվական, էջերի քանակը՝ 306,
  8. Էնդոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացների,  նախաքաղցկեղի ախտածագման, ախտորոշման և բուժման հայեցակարգերը (Ձեռնարկ), 2008թվական, էջերի քանակը՝ 108,
  9. Ապացուցողական բժշկությունը պերինատալոգիայում (Ձեռնարկ), 2008 թվական, էջերի քանակը՝ 509,
  10. Գիրք ծննդոց (Ձեռնարկ), 2010 թվական, էջերի քանակը՝ 119,
  11. Վերարտադրողական առողջություն (Դասագիրք), 2010 թվական, էջերի քանակը՝ 447,
  12. Մանկաբարձություն (Ձեռնարկ), 2010 թվական, էջերի քանակը՝ 270։

Անդամակցություն խմբագրել

Ռազմիկ Աբրահամյանն անդամ է բժշկական համալսարանի գիտական, ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված և մի շարք ամսագրերի խորհուրդների, արտերկրյա գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս է, ինչպես նաև Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների հանրապետական ասոցիացիայի նախագահն է։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • «Մալթյան Խաչ» XXI դարի առաջնորդ շքանշան, «Եվրամիություն XXI դար» նախագծի մրցանակ (2002),
  • ՀՀ կառավարության դիպլոմ (2002),
  • Մխիթար Հերացու մեդալ, Պետական Բժշկական Համալսարանի «Ոսկե Մեդալ», I աստիճանի շքանշան (2002),
  • ՀՀ Նախագահի մրցանակ Վերարտադրողական առողջության, մանկաբարձության և գինեկոլոգիայի գրքի համար (2003),
  • Համաշխարհային լիդերի կոչում ՄԱԿ-ի կողմից (2004),
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2004),
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալ (2005),
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2007),
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ (2009)[6],
  • ԵՊԲՀ «Առաջին աստիճանի շքանշան» և «Ոսկե մեդալ» (2010-2013),
  • «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով» և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով (2011),
  • «Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար» մրցանակ` «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթում (2013),
  • ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս (2014),
  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձր շքանշան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից (2015)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10190
  2. 2,0 2,1 ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Ռազմիկ Աբրահամյան». boghossianprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Ռազմիկ Աբրահամյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  6. Հայաստան Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին