Ռազմերթ, շարժունակ զորախմբերի (տանկային, մեքենայացված, հեծյալ, պարտիզանական) թափանցումը հակառակորդի թիկունք նրա կարևոր օբյեկտները (կամուրջներ, օդանավակայաններ, երկաթուղիներ) ոչնչացնելու, մատակարարումը խափանելու, հակառակորդի ուժերը շեղելու նպատակով։ Ռազմերթ կիրառվել է շատ պատերազմներում։

Հայտնի են պարտիզանական միավորումների բազմաթիվ ռազմերթները Երկրորդ աշխարհամարտի տարիներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։