Ռազմավարական հետախուզություն

Ռազմավարական հետախուզություն (նաև՝ ստրատեգիական հետախուզություն), հետախուզական գործունեության տեսակ, որի նպատակն է հետախուզվող պետության, կազմակերպության կամ այլ տեսակի սոցիալական համայնքի, խմբի ռազմավարական հնարավորությունների և ռազմավարական նպատակների, հավակնությունների մասին տեղեկատվության հավաքագրումը։ Իր տեսակով և նպատակներով հանդիսանում է հետախուզական գործունեության բարձրագույն ձևը, որի արդյունավետությամբ է պայմանավորված այն իրականացնող պետության կամ կազմակերպության կենսագործունեությունը։

Ռազմավարական հետախուզության շրջանակներում իրականացվում է ռազմավարական մակարդակում հետախուզական թիրախների և առաջադրանքների սահմանում, փնտրվում, հավաքվում և մշակվում է ստացված տեղեկատվությունը։ Ստացված տեղեկատվության ոչ էական բաղադրիչները մի կողմ են դրվում, իսկ կարևոր, ռազմավարական տեղեկատվությունն առանձնացվում է և տրամադրվում պետության կամ կազմակերպության բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Ռազմավարական հետախուզություն» արտահայտությունը վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսին, երբ գերմանացի ռազմագետ և ռազմական տեսաբան Կարլ Կլաուզևիցն իր «Պատերազմի մասին» աշխատության մեջ հստակ սահմանեց այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ռազմավարությունը» և «պատերազմը»։ Ակնհայտ էր, որ ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական պատերազմի հաջող նախապատրաստման համար անհրաժեշտ է այնպիսի հետախուզություն, որի միջոցով հնարավոր կլինի յուրային ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության օգտագործելու համար հավաքել տեղեկություններ հակառակորդի ռազմավարական ներուժի, հնարավորությունների և նպատակների մասին։ Ընդհանուր առմամբ, ռազմավարական հետախուզությունն իր ռազմական, քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հետախուզական գործունեության տարբեր դրսևորումներով գոյություն է ունեցել պետությունների և պետական կազմավորումների ձևավորմանը զուգահեռ՝ սպասարկելով վերջինների բնական ռազմավարական կարիքները։

Ռազմավարական հետախուզական տեղեկությունների աղբյուրները կարող են լինել բաց և փակ։

Ռազմավարական հետախուզության մեջ օգտագործվող տեղեկությունների տեսակները կարող են լինել՝

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Алексеев М. Н. Военная разведка Российской империи — от Александра I до Александра II. — М.: Вече, 2010. — 480 с. — ISBN 978-5-9533-4485-2(ռուս.)
  • Болтунов М. Стратегическая разведка ГРУ. — М.: Алгоритм, 2014. — 304 с.(ռուս.)
  • Геополитика и геостратегия. — М., 2002.
  • Головин Н. Н., генерал-лейтенант. Служба Генерального штаба: Разведывательная служба. — Киев, 1918. — (Служба Генерального штаба). — (тираж возможно утерян) экз. — ISBN отсутствует(ռուս.)
  • Густерин П. В. Советская разведка на Ближнем и Среднем Востоке в 1920—30-х годах. — Саарбрюккен: LAP LAMBERT Academic Publishing, 2014. — 200 с. — ISBN 978-3-659-51691-7(ռուս.)
  • Дегтев Д., Зубов Д. Всевидящее око фюрера. Дальняя разведка люфтваффе на Восточном фронте. 1941—1943. — М.: Центрполиграф, 1962. — 272 с. — (Сражения в воздухе. Военная авиация XX века). — 2500 экз. — ISBN 978-5-227-03904-0(ռուս.)
  • Деревянко И. В. Русская разведка и контрразведка в войне 1904—1905 годов. Сборник документов.. — М.: Прогресс, 1993.(ռուս.)
  • Дмитренко В. В. Разведка и другие тайные службы Древнего Рима и его противников. — Мінск: Адукацыя i выхаванне, 2011. — 624 с. — 1000 экз. — ISBN 978-985-471-440-0(ռուս.)
  • Дундуков М.Ю. Разведка в государственном механизме Соединенных Штатов Америки. — М.: Кучково поле, 2008. — 448 с.(ռուս.)
  • Кондрашов В. В. Военные разведки во Второй мировой войне. — М.: Кучково поле, 2014. — 400 с.(ռուս.)
  • Млечин Л. М. Министерство иностранных дел. Министры иностранных дел. Тайная дипломатия Кремля. — М.: Центрполиграф, 2003. — 670 с.(ռուս.)
  • Николаи В. Тайные силы. — М., 1925. — ISBN отсутствует(ռուս.)
  • Почепцов Г. Г. Стратегия. — Киев: Ваклер, 2005.(ռուս.)
  • Хилсмэн Р. Стратегическая разведка и политические решения. — М.: Иностранная литература, 1957. — 192 с. — ISBN отсутствует(ռուս.)
  • Филби К. Моя тайная война. — М.: Военное издательство Министерства обороны СССР, 1980. — ISBN отсутствует(ռուս.)