Ռազմաճակատային թղթակիցների հուշարձան

Ռազմաճակատային թղթակիցների հուշարձան (ռուս.՝ Памятник фронтовым корреспондентам), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը կանգնեցվել է 1993 թվականին Նիկիտսկի բուլվարում` Ժուռնալիստի կենտրոնական տան մուտքի առջև[1]։

Ռազմաճակատային թղթակիցների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Ինչպես պատմում էր լրագրության վետերան Ֆեոդոր Ցարյովը, նա իր գործընկերների հետ դիմել է քանդակագործ Լև Կերբելին, որն իրենց հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ցանկանում է պատկերել «լրագրողի, որը նստել է տաք հետքերով թերթին թղթակցություն գրելու»[2]։

«Ռազմաճակատային թղթակիցների հուշարձան» քանդակագործական հորինվածքը ստեղծել են քանդակագործ Լև Կերբելը և ճարտարապետ Ե. Գ. Ռոզանովը[1]։ Այն պատկերում է Ռայխստագի ավերակների վրա նստած թիկնոց-վրանով թղթակցի։ Նրա կրծքին շքանշաններ են, կախված է լուսանկարչական սարքը, ձեռքին մատիտ է և նոթատետր, ոտքերի մոտ` իրատոպրակ։ Լրագրողի թիկունքում կիսավեր սյուն է, որի վերևում արված է հետևյալ մակագրությունը (մեջբերում ռազմաճակատային թղթակիցների «Մոսկվայից մինչև Բրեստ» երգից[1], խոսքերը` Կոնստանտին Սիմոնովի, երաժշտությունը` Մատվեյ Բլանտերի)[3].

  С «Лейкой» и с блокнотом, а то и с пулемëтом сквозь огонь и стужу мы прошли[3]

«Լեյկայով»[4] և նոթատետրով, իսկ երբեմն էլ գնդացրով կրակի և ցրտի միջով մենք անցել ենք

 

իսկ ներքևում`

  Հայրենական մեծ պատերազմի լրագրողներին 

1941-1945 թվականներ[1][3]

 

Ամբողջ քանդակագործական հորինվածքը գրանիտե ոչ մեծ պատվանդանի վրա է[1]։

Հուշարձանը բացվել է 1993 թվականին։ Այստեղ տոներին հավաքվում են վետերան լրագրողները, հուշարձանին ծաղիկներ են դրվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник «Фронтовым корреспондентам»».
  2. Фёдор Царёв. «Как создавался памятник фронтовым журналистам». Союз журналистов Москвы. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Памятник фронтовым корреспондентам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  4. Լուսանկարչական սարքի տեսակ

Արտաքին հղումներ խմբագրել