Ռազմական ապաստարան, փակ տիպի ամրաշինություն դիրքերում, զորքերի տեղաբաշխման շրջաններում, ղեկավարման կետերում և թիկունքում՝ ոչնչացման զանազան միջոցների (արկերի, ավիառումբերի, թունավոր նյութերի, ատոմային զենքի և այլնի) ներգործությունից պաշտպանվելու համար։ Քաղաքացիական բնակչության պաշտպանության համար նույնպես կառուցվում են ապաստարաններ՝ առանձին կամ բնակելի և արդյունաբերական շենքերի ներսում։ Որպես ապաստարաններ կարող են ծառայել շենքերի նկուղային հարկերը, թունելները, մետրոները և այլն։ Ռազմական ապաստարաններում տեղադրվում են սարքավորումներ՝ շտաբների, ղեկավարման կետերի, կապի հանգույցների, բուժական կետերի, պահեստների և այլնի տևական աշխատանքի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502