Ռազան Զայիթոունե

մարդու իրավունքների սիրիացի փաստաբան

Ռազան Զայիթոունե (Զայիթունա) արաբ․՝ رزان زيتونة‎‎, ապրիլի 29, 1977(1977-04-29), Սիրիա), սիրիացի մարդու իրավունքների փաստաբան և քաղաքացիական հասարակության ակտիվիստ։ Ակտիվորեն մասնակցում է Սիրիայի Քաղաքացիական ցույցերին, հասել է նրան, որ կառավարությունը մեղադրել է նրան, համարելով օտարերկրյա գործակալ[1], որի արդյունքում նրա ամուսինը ձերբակալվել է[2][3]։

Ռազան Զայիթոունե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1977(1977-04-29) (47 տարեկան)
ԾննդավայրՍիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունլրագրող, փաստաբան, իրավապաշտպան և իրավաբան
ԱմուսինWael Hamada?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCenter for Documentation of Violations in Syria? և Syrian Writers Association?

Կենսագրություն

խմբագրել

1999 թվականին ավարտել է իրավաբանական դպրոցը, ապա 2001 թվականին սկսել է աշխատել որպես փաստաբան։ 2001 թվականից եղել է քաղբանտարկյալների պաշտպանելու փաստաբանների միության անդամ։ Նույն թվականին, Ռազան Սիրիայում Մարդու իրավունքների Ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր (ՍՄԻԱ)։ 2005 թվականին Ռազան Զայիթոունեն հիմնել է Սիրիայի մարդու իրավունքների տեղեկատվական ալիքը (SHRIL), որի շնորհիվ նա շարունակում էր հաղորդել Սիրիայում մարդու իրավունքների խախտման մասին։ 2005 տարի, Ռազան հանդիսանում է նաև քաղբանտարկյալների ընտանիքների աջակցման կոմիտեի ակտիվ անդամ։

2011 թվականի հոկտեմբերի 27-ին նա և ևս չորս արաբ խոսքի ազատության համար արժանացել էր Սախարովի անվան մրցանակին[4]։ Նա ավելի վաղ արժանացել է  Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակի՝ կանանց աջակցելու համար[5]։ 2013 թվականին Ռազան Զայիթոունեն արժանացել է Կանանց Միջազգային արիության մրցանակին[6]։

2013 թվականի դեկտեմբերին, սիրիական ընդդիմադիր կայքերը հաղորդում են, որ Զայիթոունեին իր ամուսնու՝ Վայել Համադեի, և իր երկու գործընկերների հետ առևանգել են՝ թաքցնելով Դամասկոսի հյուսիսում գտնվող ընդդիմադիր Դուման քաղաքում[7][8][9]։ Նրանց գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է[10]։

Մրցանակներ

խմբագրել
  • Խոսքի ազատության համար՝ Սախարովի անվան մրցանակ
  • Կանանց աջակցելու համար՝ Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ[11]
  • 2012 թվականին Բեռլինում Խոսքի ազատության համար արժանացել է Իբն Ռուշդ մրցանակին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Syrian Activist In Hiding: 'If We Didn't Believe We Will Win, We Couldn't Bear All This'». Radio Liberty. 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Beaumont, Peter (2011 թ․ մայիսի 21). «Syria's defiant women risk all to protest against President Bashar al-Assad». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Syrian woman activist wins human rights award». Amnesty International. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  4. «Three finalists for Sakharov Prize 2011 honouring human rights activists». European Parliament. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Razan Zaitouneh (Syria): Winner of the 2011 Anna Politkovskaya Award». Reach All Women in War. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Dissident Tibetan Writer Wins The US Government 2013 International Women of Courage Award». VOA. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  7. دي برس. «اختطاف الناشطة رزان زيتونه في دوما بريف دمشق». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Human Rights advocate Razan Zaitouneh kidnapped near Damascus». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  9. «Syrian opposition activist Razan Zaitouneh kidnapped at gunpoint». Financial Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  10. Pizzi, Michael. «The Syrian Opposition Is Disappearing From Facebook». The Atlantic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Razan Zaitouneh (Syria): Winner of the 2011 Anna Politkovskaya Award». Raw in War. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել