Ռադու Լուպու
Ռադու Լուպուն (անգլերեն՝ Radu Lupu նոյեմբերի 30, 1945[1][2], Գալաց, Ռումինիա - ապրիլի 17, 2022[3], Լոզան, Շվեյցարիա[4]), հրեական ծագումով ռումինացի դաշնակահար։
Ռադու Լուպու ռումիներեն՝ Radu Lupu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1945[1][2] |
Ծննդավայր | Գալաց, Ռումինիա |
Մահացել է | ապրիլի 17, 2022[3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժիշտ |
Ամուսին | Elizabeth Wilson?[6] և Delia Bugarin? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին ռումինական Գալաց քաղաքում։ Լուպուն սկսել է դաշնամուր նվագել վեց տարեկան հասակում։ Նա առաջին անգամ մենահամերգ է նվագել 12 տարեկանում։ Իր առաջին համերգներին նա նաև ներկայացնում էր իր սեփական ստեղծագործությունները։ Սկզբում նա սովորում է Բուխարեստի կոնսերվատորիայում, այնուհետև որպես լավ ուսանող նրան առաջարկում են սովորել Մոսկվայի Կոնսերվատորիայում։ Այնուհետև մասնակցելով բազմաթիվ դաշնակահարների մրցույթների նա գրավում է առաջին մրցանակներ։ Սկսելով սոլո կարիերա, նա նվագում է աշխարհի գրեթե բոլոր նվագախմբերի հետ տարբեր քաղաքներում։ Չնայած նրան, որ Ռադու Լուպուն շատ շրջագայում է և բազմաթիվ ելույթներ է ունենում, նա շատ ամաչկոտ և չխոսկան է, և գրեթե երբեք հարցազրույց չի տալիս։ Լուպուն հիմնականում սիրում է կատարել գերմանացի ռոմանտիկների ստեղծագործությունները՝ Ֆրանց Շուբերտ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս և այլք։ Իր նվագը բնութագրվում է հետևյալ բառակապակցությամբ՝ "ստեղնաշարային նկարիչ"։ Լուպուն հանդես է գալիս նաև կամերային երաժշտությունում։ Նա կատարել է բազմաթիվ ձայնագրություններ և դրանց համար ստացել է տարբեր մրցանակներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://en.memesrandom.com/radu-lupu/
- ↑ 4,0 4,1 4,2 Stan Ș. Radu Lupu, unul dintre ce mai buni pianişti români, a încetat din viaţă — Mediafax, 2022.
- ↑ https://adevarul.ro/cultura/arte/radu-lupu-poposit-eternitate-1_628671265163ec4271956d69/index.html
- ↑ Kindred Britain