Բացել գլխավոր ցանկը

Ռեդյարդ Քիփլինգ

Ռադյարդ Կիպլինգ
(Վերահղված է Ռադյարդ Կիպլինգից)

Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ (անգլ.՝ Joseph Rudyard Kipling, դեկտեմբերի 30, 1865(1865-12-30)[1][2][3][4][5][6][6][7][8][9][10][11][12][13][14][12][15][16], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան[1][9] - հունվարի 18, 1936(1936-01-18)[1][2][3][4][5][6][6][7][8][9][10][11][12][14][12][15][16], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։

Ռեդյարդ Քիփլինգ
անգլ.՝ Sir Joseph Rudyard Kipling
Kipling nd.jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1865(1865-12-30)[1][2][3][4][5][6][6][7][8][9][10][11][12][13][14][12][15][16]
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան[1][9]
Վախճանվել էհունվարի 18, 1936(1936-01-18)[1][2][3][4][5][6][6][7][8][9][10][11][12][14][12][15][16] (70 տարեկանում)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, ռազմական թղթակից, մանկագիր, ինքնակենսագիր, սցենարիստ, լրագրող, գիտաֆանստաստիկ գրող և հեղինակ
Լեզուանգլերեն[2]
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[9][17]
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունUnited Services College?
Ուշագրավ աշխատանքներՋունգլիների գիրքը, Կիմ, Եթե և The Second Jungle Book?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՍենթ Էնդրյու համալսարան
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[18][19] և Թագավորական գրական միության անդամ
ԱմուսինCaroline Starr Balestier?
ԶավակներՋոն Կիպլինգ, Էլսի Բամբրիջ[20] և Josephine Kipling?[10]
ԱզգականներCatherine Pullein?[21]
Kipling signature cropped.jpg
Ռեդյարդ Քիփլինգ Վիքիքաղվածքում
Ռեդյարդ Քիփլինգ Վիքիդարանում
Rudyard Kipling Վիքիպահեստում

Քիփլինգի վաղ մանկությունը շա՜տ ուրախ ու անհոգ էր Հնդկաստանում, բայց հինգ տարեկանում նա իր քույրիկի հետ մեկնեց Անգլիա ուսում ստանալու: Վեց տարի շարունակ Ռեդյարդն ապրեց հանրակացարանում, որի տիրուհին շատ վատ էր վերաբերվում նրան: Այս ամենն այնքան վատ անդրադարձավ նրա վրա, որ գրողը մինչև կյանքի վերջ տառապեց անքնությունից:

12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան տարան ուսումնարան, որպեսզի հետո նա անպայման ընդունվի շա՜տ հեղինակավոր ռազմական ակադեմիա: Ուսումնարանի տնօրենը Ռեդյարդի հոր մտերիմ ընկերն էր: Եվ հենց նա էլ տղայի մեջ սերմանեց հետաքրքրություն ու սեր դեպի գրականությունը: Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող :

1882 թվականին Քիփլինգը վերադարձավ Հնդկաստան ու շարունակեց զբաղվել լրագրությամբ՝ երբեք չմոռանալով, սակայն, գրել բազմատեսակ հեքիաթներ: Իսկ 80-ականները Ռեդյարդ Քիփլինգի կենսագրությունում հայտնի են որպես ճանապարհորդությունների տարիներ: Շրջելով գրեթե ամբողջ աշխարհով՝ Քիփլինգը 1889 թվականի հոկտեմբերին եկավ Լոնդոն, ամբողջությամբ նվիրվեց գրականությանը և հենց այդ պահից էլ ճանաչում ձեռք բերեց: 1892 թվականին էլ նա ամուսնացավ: Նա իրար հետևից հրատարակել է ամենատարբեր գրքեր՝ «Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները, «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկները: Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» վեպերը: Ավելի հանրահայտ են, սակայն, երեխաների համար Քիփլինգի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի` Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895):

1907 թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) պատմվածքների ժողովածուն, «Քիմ» (Kim) վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եթե» ("If") բանաստեղծությունը։ Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերենի զարգացման գործում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118562290 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rudyard Kipling — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 International Music Score Library Project — 2006.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://web.archive.org/web/20170323100843/http://jeugdliteratuur.org/auteurs/rudyard-kipling
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Discogs — 2000.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 12,9 NooSFere — 1999.
  13. 13,0 13,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 BD Gest'
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Brockhaus Enzyklopädie
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Brockhaus Enzyklopädie
  17. LIBRIS — 2016.
  18. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1907/
  19. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  20. Souden D. Wimpole Hall: Cambridge — 1999. — ISBN 978-0-7078-0139-1
  21. http://theweald.org/N10.asp?NId=2175

Արտաքին հղումներԽմբագրել