Ռադի Խաբիրով

Ռուս քաղաքական գործիչ

Ռադի Ֆարիտովիչ Խաբիրով (բաշկիրերեն՝ Радий Фəрит улы Хəбиров, մարտի 20, 1964(1964-03-20), Սայրանովո, Սայրանովի գյուղխորհուրդ, Իշիմբայսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար 2018 թվականի հոկտեմբերի 11-ից։

Ռադի Խաբիրով
Радий Хəбиров
Դրոշ
Դրոշ
Բաշկորստանի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Դրոշ
Դրոշ
 2018 սեպտեմբերի 11-ից
Նախորդող Ռուստեմ Խամիտով
Դրոշ
Դրոշ
Կրասնոգորսկ քաղաքային թաղամասի ղեկավար
Դրոշ
Դրոշ
2017 մարտի 28 - 2018 հոկտեմբերի 11
(ժամանակավոր պաշտոնակատար 2017 հունվարի 25 — մարտի 28)
Նախորդող անհայտ
Հաջորդող Միխաիլ Կիրեև (ժամանակավոր պաշտոնակատար),
Էլմիրա Խայմուրզինա
Դրոշ
Դրոշ
Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության ղեկավարի տեղակալ
2009 սեպտեմբերի 23 - 2016 սեպտեմբերի 16
Նախորդող անհայտ
Հաջորդող անհայտ
Դրոշ
Դրոշ
Բաշկորտաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Դրոշ
Դրոշ
2003 սեպտեմբերի 14 - 2008 հուլիսի 5
Նախորդող Իլդար Գիմաև
Հաջորդող Ազամատ Սագիտով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Բաշկորտոստանի պետական համալսարան (1989) և Բիլքենթ համալսարան (1994)
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու (1998)
Մասնագիտություն՝ պետական գործիչ, իրավագետ, քաղաքական գործիչ, դասախոս և փաստաբան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 20, 1964(1964-03-20) (60 տարեկան)
Ծննդավայր Սայրանովո, Սայրանովի գյուղխորհուրդ, Իշիմբայսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Farit Khabirov?
Մայր Raziya Khabirova?
 
Կայք՝ glavarb.ru/eng
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Երեք որդիներից ամենաերիտասարդը[2]։

Կրթություն խմբագրել

19841989 թթ. — Բաշկորտոստանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ‎ի ուսանող։

19921994 թթ. — Բիլքենթ համալսարանի բակալավրիատի ուսանող, Անկարա, Թուրքիա։

Զինված Ուժերում ծառայություն խմբագրել

19821984 թթ. — ԽՍՀՄ զինված ուժերի ժամկետային ծառայության զինծառայող։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

19811982 թթ. — ֆրեզերագործի աշակերտ Իշիմբայի տրանսպորտային մեքենաշինության գործարանում։

19891992 թթ. — ԲՊՀ-ի պետական իրավունքի և խորհրդային շինարարության իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի օգնական, ԲՊՀ-ի ուսանողների արհմիության կոմիտեի ազատված նախագահ։

19941998 թթ. — ԲՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ավագ դասախոս։

19982002 թթ. — ԲՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ։

20022003 թթ. — ԲՊՀ-ի Իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, տնօրեն։

Քաղաքական կարիերա խմբագրել

2003 թ. սեպտեմբեր — 2008 թ. հուլիս — Բաշկորտոստանի Հանրապետության Նախագահի վարչակազմի ղեկավար։

2008 թ. օգոստոսի 27 — 2008 թ. դեկտեմբեր — Ռուսաստանի Դաշնության Նախագահի Ներքին քաղաքանության վարչության ՌԴ Դաշնության ժողովի և կուսակցությունների հետ փոխազդեցության դեպարտամենտի տնօրեն։

2009 թ. -ից — Ռուսաստանի Դաշնության Նախագահի Ներքին քաղաքանության վարչության ղեկավարի տեղակալ

2016 թ. սեպտեմբերի 19 — Ռուսաստանի Դաշնության Նախագահի Ներքին քաղաքանության վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական դիմում է ներկայացրել[3]։

2017 թ. հունվարի 25 — Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքային թաղամասի ղեկավարի պաշտոնակատար։

2017 թ. մարտի 28 — 2018 թ. հոկտեմբերի 11 — Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքային թաղամասի ղեկավար։

Բաշկորստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար խմբագրել

2018 թ. հոկտեմբերի 11-ից — Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար[4]։ Բաշկորտոստանի Հանրապետության Ղեկավարի ընտրություններն անցկացվելու են 2019 թվականի սեպտեմբերի 8-ին[5]։

Դասակարգային աստիճան խմբագրել

Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի իրական պետական խորհրդական (2009 թ. մայիսի 7-ից, ըստ ՌԴ Նախագահի № 520 որոշման)[6]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի պատվո հավաստագիր (2014 թ. ապրիլի 11) — աշխատանքի հաջողության համար, Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման նշանակալի ներդրումը, ձեռքբերումները հումանիտար ոլորտում, օրենքի և կարգի ամրապնդում, ակտիվ իրավական և հասարակական գործունեություն, երկար տարիների ազնիվ աշխատանք[7]։
  • Ղրիմի Հանրապետության «Պարտականության հավատարմության համար» շքանշան (2015 թ. մարտի 13) — քաջության, հայրենասիրության, ակտիվ հասարակական և քաղաքական գործունեության համար, Ղրիմի Հանրապետության միասնության ամրապնդման, զարգացման և բարգավաճման անձնական ավանդի և Ռուսաստանի հետ վերամիավորման օրվա կապակցությամբ[8]։

Իրավագիտության թեկնածու։ 1998 թ. պաշտպանել է «ՌԴ-ում բարենպաստ միջավայրի իրավունքի ձևավորումը և զարգացումը» թեզը[9],

Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան,

30-ից ավելի գիտական հրատարակությունների հեղինակ։

Ընտանիք խմբագրել

Դուստրեր Սվետլանա (ծ. 1989 թ.) և Ռիտա (ծ. 1998 թ.)[10], Լարիսա Լուկյանովայի հետ առաջին ամուսնությունից (ամուսնացած 1987 թվականից մինչև 2013)։ 2014 թվականին Սվետլանա Հաբիրովան ամուսնացավ։ Հարսանիքը տեղի ունեցավ Ավստրիայում[11]։ Սվետլանա Խաբիրովայի նոր ազգանունը՝ Սվետլանա Գրադվոլ։

Երկրորդ կինը՝ Կարինե Հաբիրովան է (ի ծնե ազգանունը՝ Ավետիսյան[12]), ատամնաբույժ է։ Որդի Ֆարիտ (ծ. 2017)։

Կինը զբաղվում է նկարչությամբ։ Կարինեի որդին իր առաջին ամուսնությունից դաստիարակվում է Ռադի Հաբիրովի ընտանիքում[11][13]։

Հաբիրովը իր և իր երեխաների մասին.

Ես մուսուլման եմ և հավատացյալ եմ։ Բայց այնքան հետաքրքիր դասավորվեց, որ բոլոր երեք երեխաները ուղղափառ են[14]։

Հոբբի խմբագրել

Դասական և հունահռոմեական ըմբշամարտի սպորտի վարպետ[15] (Իշիմբայի 2-րդ երիտասարդական սպորտային դպրոցի աշակերտ[16])։ Սիրում է կարդալ դասական գրականություն, ազատ տիրապետում է անգլերենին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bashinform / V. A. Valerevich — 1992.
  2. 2,0 2,1 «"УФА" :: Ежемесячный столичный журнал». www.journal-ufa.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  3. Радий Хабиров покинет пост куратора Госдумы после выборов (ռուս.)
  4. «Путин назначил новых глав Курской области и Башкирии». РБК. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին. (ռուս.)
  5. «В ЦИК рассказали, когда пройдут выборы главы Башкирии» (ռուսերեն). РИА Новости. 20181011T1909+0300Z. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին. (ռուս.)
  6. Указ Президента Российской Федерации от 7 мая 2009 года № 520(չաշխատող հղում) (ռուս.)
  7. Распоряжение Президента Российской Федерации от 11 апреля 2014 года № 110-рп «О поощрении» Արխիվացված 2014-04-13 Wayback Machine (ռուս.)
  8. Указ Главы Республики Крым № 69-У от 13 марта 2015 г. «О награждении государственными наградами Республики Крым» Արխիվացված 2015-04-02 Wayback Machine (ռուս.)
  9. «Становление и развитие права на благоприятную окружающую среду в Российской Федерации» (ռուս.)
  10. «Радий Хабиров (врио главы Башкирии) – биография, фото, национальность, личная жизнь, жена и дети 2019» (ռուսերեն). uznayvse.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին. (ռուս.)
  11. 11,0 11,1 «Все что вы хотели знать о Радии Хабирове» (ռուսերեն). UfaToDay. 2018 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին. (ռուս.)
  12. «Хабиров Радий Фаритович: биография, жена, личная жизнь». showbiz-life.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին. (ռուս.)
  13. «Радий Хабиров личная жизнь, биография, последние новости, жены Лариса и Карина» (ռուսերեն). Личная жизнь, семья и биография звезд. 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին. (ռուս.)
  14. «О чем Радий Хабиров рассказал федеральному телеканалу. Главное» (ռուսերեն). www.bashinform.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. (ռուս.)
  15. content (2018 թ․ դեկտեմբերի 27). «Радий Хабиров (врио главы Башкирии) – биография, фото, национальность, личная жизнь, жена и дети 2018 | Удивляндия» (ռուսերեն). С нами не скучно!. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին. (ռուս.)
  16. Достижения(չաշխատող հղում) (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել