Ռադիոսեքստանտ, ըստ Արեգակի ռադիոճառագայթման, Արեգակի ուղղությունը ճշգրիտ որոշելու սարք։ Ռադիոսեքստանտ խիստ ուղղորդված անտենան որսում է Արեգակի քաոսային ռադիոճառագայթումը, որն ուժեղացվում է բարձր զգայունության ընդունիչով։ Ավտոմատ հետևող սարքը Ռադիոսեքստանտ անտենայի առանցքն անընդհատ պահում է Արեգակի ուղղությամբ և չափում դրա ազիմուտն ու տարածության մեջ գիրոսկուցներով կայունացված հենահարթակի նկատմամբ Արեգակի տեղի անկյունը։ Ռադիոսեքստանտ միջոցով Արեգակի պելենգումը կատարվում է ցանկացած օդերևութաբանական պայմաններում։ Ռադիոսեքստանտ կիրառվում է ծովային նավագնացության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։