Ռադիոպելենգատոր, հաղորդող ռադիոկայանի ուղղությունը որոշող ռադիոընդունիչ սարք։ Պարզագույն Ռադիոպելենգատոր անտենան պտտում են մինչև ռադիոընդունիչում պելենգվող ռադիոկայանի ազդանշանի մինիմումի ստանալը։ Ըստ չափումների ավտոմատացման աստիճանի և պելենգվող օբյեկտի ուղղությունը որոշելու եղանակի տարբերում են ոչ ավտոմատ Ռադիոպելենգատոր, որոնցում պելենգվող օբյեկտների ուղղությունը որոշվում է ըստ ազդանշանների լսելիության մինիմումի կամ մաքսիմումի, կիսաավտոմատ Ռադիոպելենգատոր սլաքային ինդիկատորով կամ էլեկտրոնաճառագայթային ինդիկացումով, և ավտոմատ Ռադիոպելենգատոր չափվող պարամետրերի թվային հաշվանքով։ Ռադիոպելենգատոր կիրառում են ռադիոնավագնացության և ռադիոհետախուզության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։