Ռադիոկայանի կամավորական ջոկատ

Ռադիոկայանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին Կոտայքի շրջանում № 1 ռադիոկայանի կամավորականներից։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Սևակավան), Մեղրիի (Նյուվադի), Տավուշի (Մովսեսգյուղ, Պառավաքար), Ճամբարակի (Վահան), Գորիսի (Շուռնուխ) և Արցախի Հանրապետության Քաշաթաղ, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Խաչատրյանը, Գ. Թորոսյանը։

Ռադիոկայանի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Խաչատրյան, Գ. Թորոսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։