Ռադիոակտիվ միներալներ, միներալներ, որոնք պարունակում են բնական ռադիոակտիվ տարրերի (238Ս, 235Ս և 232Th ռադիոակտիվ շարքերի երկարակյաց իզոտոպներ) այնպիսի քանակություններ, որոնք զգալիորեն գերազանցում են երկրակեղևում նրանց միջին պարունակությունները (կլարկը)։ Հայտնի են ուրա և թորիումի մոտ 250 միներալ։ Ռադիումի միներալների քանակը հայտնի չէ։ Ուրանային միներալները բաժանվում են երկուխմբի՝ 1Ս4+ միներալներ-ուրանինիտՍՕշ և կոֆֆինիտ U(Si04)i_x(0H)4x։ Նաստուրանը (ուրանինիտի տարբերակ) և կոֆֆինիտը ուրանի հիդրոթերմալ հանքավայրերի գլխավոր արդյունաբերական միներալներն են։ Ուրանի փոշենման օքսիդները (ուրանային սևուկներ) և հիդրօքսիդները տարբեր ուրանային հանքավայրերի օքսիդացման գոտիներում առաջացնում են զգալի կուտակումներ։ Ս6+ միներալներ-հիդրօքսիդներ (բեկերելիտ-կյուրիտ),իլիկատներ (ուրանոֆան, կազոլիտ), ֆոսֆատներ (օտենիտ, տորբերնիտ), արսենատներ (ցեյներիտ), վանադատներ(կարնոտիտ) ևն։ Երկրորդ խմբի միներալները տարածված են ուրանային հանքավայրերի օքսիդացման գոտիներում։ Թորիումային միներալները (թորիանիտ1հՕշևթորիտ ThSiO*) բնության մեջ ավելի քիչ են հանդիպում և մեծ մասամբ ուղեկից գոյացումներ են։ Երբեմն առաջացնում են զգալի ցրոնային կուտակումներ։ Ռադիոակտիվ միներալներում կայուն իզոտոպների կուտակումը թույլ է տալիս դրանք կիրառելու երկրաբանակն գոյացումների բացարձակ հասակը որոշելու գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։