Ռադիկ Կոստանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Ռադիկ Բենիկի Կոստանյան (ապրիլի 7, 1940, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս (լազերային ֆիզիկա)։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014)[1]։
Ռադիկ Կոստանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1940 (82 տարեկան) Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992) |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ռադիկ Կոստանյանը ծնվել է 1942 թվականին Դիլիջանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը [2]: 1962-1972 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ճառագայթային ֆիզիկայի հիմնախնդրային լաբորատորիայում, 1972 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիակական հետազոտությունների ինստիտուտում, 1980 թվականից՝ պինդ մարմնային գեներատորների և լյումինեսցենցիայի լաբորատորիայի բաժնի վարիչ, միաժամանակ, 1975 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։
2016 թվականից ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[3], 2016 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
Աշխատանքները վերաբերում են սուտակային լազերների և օպտիկական քվանտային ուժեղացուցիչների բնութագրերի, դրանց ճառագայթման և ռեզոնանսային միջավայրերի փոխազդեցության երևույթներին։ Ուսումնասիրել է բյուրեղներում ակտիվ խառնուրդային իոնների միջև փոխազդեցությունները, մշակել է բյուրեղների բնութագրերի չափման նոր մեթոդներ։ Հայտնաբերել և ուսումնասիրել է բևեռային դասի խառնուրդային բյուրեղներում լուսամակածված պիեզոէլեկտրական երևույթը։
ԱնդամակցությունԽմբագրել
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
- ԽՍՀՄ քվանտային էլեկտրոնիկայի համակարգող խորհրդի անդամ (1980)
- ՀՀ գիտական սարքաշինության մասնագիտափորձագիտական խորհրդի նախագահ (1995)
- ԱՊՀ երկրների լազերային ֆիզիկայի փորձագիտական խորհրդի նախագահության անդամ (1998)
ՊարգևներԽմբագրել
- Պողոսյան մրցանակ (ֆիզիկա, 2009 թվական)[4]
- Պրոխորովյան մրցանակի դափնեկիր (ֆիզիկա, 2009 թվական, Ռուսաստան)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-16
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Advisory & Program Committee»։ www.lasphys.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-16
- ↑ Պողոսյան մրցանակ