Բացել գլխավոր ցանկը

Ռադեցկու մարշ (Յոհան Շտրաուս)

«Ռադեցկու մարշ» (op. 228), հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս ավագ: Կոմպոզիտորն այն գրել է 1848 թվականին՝ ի պատիվ ավստրիացի ֆելդմարշալ, կոմս Յոզեֆ Ռադեցկու: «Ռադեցկու մարշը» Շտրաուսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Այն կազմված է երեք մասից:

Picto infobox music.png
Ռադեցկու մարշ
Strauss I - 228-Radetzky-Marsch.jpg
Տեսակքայլերգ
Ժանրքայլերգ
ԿոմպոզիտորՅոհան Շտրաուս
Լիբրետտոյի
հեղինակ
Յոհան Շտրաուս
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 31, 1848
Կատալոգի համար228
ՏոնայնությունD major?
Radetzky March Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

«Ռադեցկու մարշը» գրվել է, որպեսզի ավստրիացի զինվորները նրա հնչյունների ներքո ողջունեին ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն, ով փառքով վերադառնում էր Իտալիայում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո: Մարշն առաջին անգամ հնչել է 1848 թվականի օգոստոսի 31-ին՝ Իտալիայից վերադարձած և Վիեննայի փողոցներում քայլող զինվորների առջև: Ավելի ուշ այն դարձավ Ռադեցկու հուսարական գնդի շքերթային քայլերգը: 19-րդ դարի կեսերին ոմն ավստրիացի՝ Շրամ ազգանունով, դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական դրագունական գվարդիայի նվագախմբի ղեկավարը: Նրա կարծիքով այս ստեղծագործության ռիթմն ու հնչողությունը ասես ստեղծված լինեին հենց անգլիական հեծելազորային գնդի համար, և որոշեց «Ռադեցկու մարշը» դարձնել վերջինիս շքերթային քայլերգը: Այս մարշն առավել կապվեց անգլիական հեծելազորային գնդին 1896 թվականին, երբ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը թույլատերց վերջինիս դրոշի վրա պատկերել ավստրիական զինանշանը՝ երկգլխանի արծիվ: Դրանից ի վեր «Ռադեցկու մարշը» մինչև օրս գնդի արագ քայլերգն է:

Քայլերգի կատարումն այսօրԽմբագրել

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն Ամանորին նվիրված համերգները մշտապես ավարտում է «Ռադեցկու մարշ»-ով: Ավանդույթի համաձայն, ներկա հանդիսատեսները ձայնակցում են ռիթմին համահունչ ծափերով ու ոտքերը դոփելով: Ասում են, որ այդ ավանդույթը գալիս է 1848 թվականից, երբ առաջին անգամ այն հնչեց ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն ու նրա զինվորներին դիմավորելիս: Մարշի հնչյուններն այնքան էին ոգևորել ներկա սպաներին ու պետական պաշտոնյաներին, որ նրանք, չնայած իրենց խիստ զսպվածությանը, ակամա սկսել էին տեղում դոփել ռիթմի ներքո:

ԱղբյուրներԽմբագրել

  • Jeroen H.C. Tempelman: On the Radetzky March (PDF-Datei; 221 kB), S.5, abgerufen am 19. Januar 2014.
  • Gala Artística Musical — Ejército de Chile
  • Bo Jensen. Totaloplevelse i NRGI Park // Tribune: Magasin for Århus Elite, # 30, 4.03.2008.